Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Արդեն կարող ենք հավաքական ձեւավորել

Երեւանում ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին 8 երկրների 103 մարզիկ—մարզուհիներ։ Մասնակիցների թվում էր միջազգային որոշակի ճանաչում ունեցող իտալական Կարոլինա Մոշչենի—Անդրեա Ֆաբրի պարային զույգը, որը, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքերով, հնարավոր է, ներկայացնի Հայաստանը։ Այդ մասին ֆեդերացիայի ղեկավարը հայտնեց «ՀՀ»—ին տված հարցազրույցում։
—Առաջնությանը մասնակցած մեր մարզիկ—մարզուհիներից ովքե՞ր թողեցին առավել լավ տպավորություն։
—Արդեն 4 տարի է, ինչ ունենք մարզադպրոց։ Այդ ընթացքում երեխաները բավականին առաջընթաց են ապրել։ Խոսքս պատանիների եւ երիտասարդների մասին է։ Ըստ այդմ՝ արդեն համարձակորեն կարող ենք ձեռնամուխ լինել հավաքական թիմ կազմավորելուն, ինչը նախկինում արդյունքներից ելնելով՝ նպատակահարմար չէր։ Լավ արդյունքներ է ցույց տալիս նախկինում մեր անվանի գեղասահորդներից Արմեն Ասոյանի դուստրը՝ Մարինան։ Ճիշտ է, անցումային տարիքը զգացնել է տալիս, բայց 1—2 տարուց արդյունքները կկայունանան, եւ նրան կընդգրկենք հավաքականում՝ հնարավորություն ընձեռելով մասնակցելու միջազգային մրցումների։ Անչափ հեռանկարային է 9—ամյա Լիանա Ֆանարջյանը, որն այս առաջնությունում թեպետ որոշ գործոններով զիջեց ռուսաստանցի մասնակիցներին, բայց ընդհանուր առմամբ՝ լավագույնն է մեր երկրում։ Կան եւս մի քանի լավ երեխաներ։ Գիտեք, գեղասահքն առանձնահատուկ մարզաձեւ է, որում հարյուրավոր մասնակիցներից միայն մի քանիսը կարող են համապատասխանել ներկայացվող խիստ պահանջներին։ Այստեղ պակաս կարեւոր չեն նաեւ մարզիկի արտաքինը, հանդերձանքը եւ այլ գործոններ։ Ընդհանուր առմամբ՝ հայրենի գեղասահքում նկատելի տեղաշարժ կա։ Մեր երեխաներն արդեն երկակի տարրեր են կատարում, մրցակցությունը գնալով աճում է։
—Գեղասահքում առավել բարձր են գնահատվում ցատկերը։ Որքանո՞վ են մեր պատանի մարզիկ—մարզուհիները տիրապետում այդ տարրին։
—Բացառությամբ քառակի ցատկերի՝ մնացած ամեն ինչ անում են։ Քառակիներին առավել մոտ է Սլավիկ Հայրապետյանը, որն արդեն տիրապետում է 3,5 պտույտով ցատկերի եւ աշխատում է յուրացնել նաեւ այդ բարդ տարրը։ Եռակի տարրեր կատարում են հիմնականում արտերկրում պարապած մեր երեխաները։
—Ի դեպ, առաջնությանը ներկա էր մեր անվանի մասնագետներից Ռաֆայել Հարությունյանը, որը զարգացման առումով կարեւորեց լավագույն մասնագետների ներգրավելու անհրաժեշտությունը։ Որքանո՞վ է այդ խնդիրն արդիական հայրենի գեղասահքում։
—Մեր բոլոր մարզիչները բավականին պատրաստված են՝ խորհրդային դպրոց են անցել։ Իհարկե, մարզաձեւն անընդհատ զարգանում է, եւ մարզիչներին նորույթները ներկայացնելու կարիք է առաջանում։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպում ենք դասընթացներ՝ հրավիրելով հիմնականում մեր հայրենակիցներին, որոնք այսօր լավագույններից են աշխարհում։ Այստեղ էին նաեւ Արի Զաքարյանը, Սարգիս Թեւանյանը։ Հիմա սեմինարներ է անցկացնում Հակոբ Մանուկյանը՝ ԱՄՆ—ից։
—Ի՞նչ նորություններ կհայտնեք մեր պարային զույգի մասին։
—Թինա Կարապետյանը մարզընկերոջ խնդիր ունի։ Եթե առաջիկայում այդ խնդիրը լուծվի, կշարունակենք ապավինել մեր հայրենակցուհուն եւ նրա նոր թիմակցին։ Հակառակ պարագայում հնարավոր է ներգրավենք իտալական Կարոլինա Մոշչենի—Անդրեա Ֆաբրի զույգին։ Կարոլինայի պապը հայ է. դրանից ելնելով նա դիմել էր Հայաստանը ներկայացնելու խնդրանքով։ Նրանք արդեն մասնակցեցին մեր առաջնությանը եւ հնարավոր է հետագայում ներկայացնեն Հայաստանը։ Դա պարզ կլինի մինչեւ հուլիսի 1—ը։
—Ինչո՞վ էր պայմանավորված Անաստասիա Գալուստյանի բացակայությունը։
—Նա բավականին լավ մարզավիճակում է, բայց չկարողացավ ներկայանալ, քանզի առաջնությունից անմիջապես առաջ վախճանվել էր նրա պապիկը։
—Ինչպե՞ս են մեր առաջատարները շարունակելու նախապատրաստությունը։
—Հունիսին անցկացնելու ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստականության 20—օրյա ուսումնամարզական հավաք, իսկ օգոստոսից արդեն կորոշենք միջազգային մրցաշարերի մասնակիցներին եւ ժամանակացույցը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-05-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO