Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


Ընդունել է ՀՀ նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի եւ երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին։ «Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է»,–նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները։
Նախագահ Սարգսյանը կարեւոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների եւ ընդհանրապես, արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետեւողական վերաբերմունքն այդ հարցում։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական եւ կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաեւ պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին։
Հանրապետության նախագահը լսել է նաեւ հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ։
Հարցերի նույն շրջանակը նախագահ Սարգսյանը քննարկել է նաեւ մի խումբ փաստաբանների հետ ունեցած հանդիպման ընթացքում։

08-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO