Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հուսով եմ՝ նոր իրավիճակում Հանրային ռադիոն նոր դիրքեր կնվաճի

Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռադիոյի օրվա առթիվ այցելել է Հայաստանի Հանրային ռադիո, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Որպես խորհրդանշական քայլ՝ վարչապետը նախ իր մասնակցությունն է բերել 2018 թ. ապրիլի 14—ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրված դռան վերականգնման շինաշխատանքներին։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է ուղղել, որում, մասնավորապես, նշել է. «Թույլ տվեք շնորհավորել Հայաստանի Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին եւ ռադիոլսողներին՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ եւ Հայաստանի բոլոր ռադիոաշխատողներին, որովհետեւ հիմա մեր երկրում բազմաթիվ ռադիոկայաններ կան, մաղթել նրանց հաջողություններ եւ հույս ունենալ, որ լրատվական այս նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը կամ, ավելի ճիշտ, նոր դիրքեր կնվաճի։
Ցանկանում եմ ասել, որ պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել, եւ ինձ շատ դուր են գալիս հատկապես ռադիոյի «Ոսկե ֆոնդի» հաղորդումները։ Ես հույս ունեմ, որ այդ լավագույն ավանդույթները կշարունակվեն, եւ Հանրային ռադիոն իսկապես կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, համապատասխանող լրատվամիջոց։
Եվ մի ցավալի արձանագրում եմ արել մեր ռադիոյի կապակցությամբ. Խորհրդային Միության տարիներին Հայկական ռադիոն հայտնի էր իր անգերազանցելի հումորներով։ Չգիտեմ ինչու, այդ ավանդույթը եւ այդ պատմությունը կամ ինչ—որ տեղ դանդաղել է, կամ ինչ—որ տեղ կանգ է առել։ Հույս ունեմ, որ Հանրային ռադիոյի այդ իմիջը նույնպես կվերականգնվի, եւ Հանրային ռադիոյի հումորները՝ հիմա արդեն միջազգային հարթակներում, նոր փառք ձեռք կբերեն՝ այդպիսով բարձրացնելով նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ վարկանիշը։
Կրկին շնորհավորում եմ եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ անցած տարվա ապրիլի 14—ից հետո այցելել Հայաստանի հանրային ռադիո։ Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի։ Ես այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր այդ օրվա համար որեւէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել։ Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, եւ ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն եւ երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը պատասխանել է Հանրային ռադիոյի մեկնաբանի հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսին, քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը, տնտեսական հեղափոխության իրականացմանը, նաեւ վարչապետի արձակուրդ գնալուն։
Կառավարության ղեկավարը նախ նշել է, որ մտադիր է մամուլի ասուլիսն սկսել Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում։ Ի պատասխան հարցի, թե մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո չի պատրաստվում օգտվել արձակուրդի իր իրավունքից, վարչապետը նշել է, որ մտադիր է հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ վերցնել եւ անցկացնել այն Հայաստանի Հանրապետությունում։
Ինչ վերաբերում է քաղաքացիներին առաջնահերթ հուզող խնդիրներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախկինում, ամենակարեւոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ։ Ինչպես ասել եմ նախկինում, արդեն իսկ այդ թեմային որոշակի քայլեր արվել են, առաջիկայում էլ կարվեն։ Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը եւ այս տարի պլանավորում ենք 100 մլն ԱՄՆ դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք, մեր հաշվարկով, պիտի խթան հանդիսանան տնտեսության համար։ Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն ընդունելի վիճակում է, եւ հիմա ամենակարեւոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը զգան, իրենց բարեկեցության աճն զգան։ Ես վաղվա ասուլիսում այդ թեմայով բազմաթիվ տվյալներ կհրապարակեմ, որովհետեւ այսօր էլ արդեն, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակները բարձրացել են, եւ ես մանրամասն վաղը այդ մասին կխոսեմ։ Բայց, իհարկե, սա ճանապարհի սկիզբն է, եւ կարծում եմ, որ վաղվա ամենակարեւոր արձանագրումը կլինի այն, որ մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել»։ Տնտեսական հեղափոխության մասով վարչապետն ասել է՝ կարելի է արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին՝ ամենաակտիվ փուլը հաջողություն ունի, բայց այդ մասին առավել մանրամասն կխոսի վաղը։
Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Ռադիոտանը, շնորհավորել Հանրային ռադիոյի ղեկավարությանը, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին եւ «Ռադիոլուրի» լրագրողական թիմին Ռադիոյի օրվա առթիվ, մաղթել աշխատանքային ձեռքբերումներ եւ հաջողություններ։
Կառավարության ղեկավարին ներկայացվել են Հանրային ռադիոյի զարգացման մոտեցումները, առկա ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական պայմաններն ու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաեւ Հանրային ռադիոյի արխիվի՝ հայկական ամենամեծ աուդիո արխիվի թվայնացման գործընթացին։ Նշվել է, որ կատարված ծավալուն աշխատանքների արդյունքում այս տարվա փետրվարից արդեն «armradioarchive.am» կայքի միջոցով հասանելի է շուրջ 100.000 ձայնագրություն՝ դասական դարձած երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ եւ նաեւ եզակի ու միեւնույն ժամանակ մինչ օրս շատերին անհայտ ձայնագրություններ։ Արխիվը հասանելի է նաեւ «Armenian Public Radio» բջջային հավելվածի միջոցով։ Արխիվացման աշխատանքները շարունակական են, քանի որ տարվա ընթացքում ձայնադարանը համալրվում է նոր ձայնագրություններով ու անուններով։

08-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO