Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԱՅԼՔ...


Օդանավակայանը կրկին կգործի 24-ժամյա ռեժիմով

«Զվարթնոցի» վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաեւ ցերեկը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաեւ ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ թռիչքուղին կունենա 3850 մ երկարություն եւ 56 մ լայնություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1—ին եւ իրականացվում են 12 մլն ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում։
Լրագրողների համար երեկ կազմակերպվել էր այց «Զվարթնոց»՝ ականատես լինելու թռիչքուղու վերանորոգման վերջին աշխատանքներին։ Տեխնիկան, չնայած ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններին, ամբողջ հզորությամբ աշխատում էր։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են 2 փուլով. «Ասֆալտի ծածկույթի «ծառայելու» ժամկետը 10 տարի է, սակայն շահագործման ընթացքում ճիշտ սարքավորումներ օգտագործելով՝ մենք կարողացել ենք երկարացնել «ծառայության» ժամկետը։ Այս վերանորոգումից հետո ամենաքիչը 15 տարի թռիչքուղին կգործի»։
Վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են նոր նյութեր՝ պոլիմերներ, որոնք ավելի են ամրացնում ձյութի կպչողականությունը, ընդհանուր ասֆալտ—բետոնի խառնուրդի ամրությունը։ Ընկերության տեխնիկական մենեջերն ընդգծեց, որ կատարված աշխատանքի ընթացքում օգտագործվել եւ օգտագործվում են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները։
Աշխատանքներում բարձր որակ, ինչպես նաեւ միջազգային լավագույն ստանդարտներ ապահովելու նպատակով նորոգման աշխատանքներն իրականացվել են Գերմանիայից Հայաստան ներմուծված գերժամանակակից տեխնիկական միջոցներով։ «Օրական իրականացվում է 1000 մ երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ասֆալտապատում։ Արդեն իսկ ավարտվել է 2850 մ երկարությամբ թռիչքուղու ասֆալտապատումը, մնացել է վերջին 1000 մետրը»,–ասաց Ա. Միրզոյանը։
Աշխատանքների իրականացման ընթացքում թռիչքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվել է նորով։ Նոր «LED» համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին։ Թռիչքուղու աշխատանքներին զուգահեռ իրականացվում էր նաեւ հարակից հատվածի խոտածածկ տարածքի նորոգում, որպեսզի ապահովվեն օդանավակայանին ներկայացվող միջազգային պահանջները։ Աշոտ Միրզոյանի խոսքով՝ հողային հատվածը պետք է լինի շատ հարթ եւ ամուր։

08-05-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO