Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԼՂՀ


«Միասնաբար կարող ենք սարեր շուռ տալ»

Հանդիսավոր երեկո նվիրված մայիսյան եռատոնին

Երեկ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո։ Մասնակցում էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ—գնդապետ Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից։
Հանդիսավոր ժողովում զեկուցմամբ հանդես եկավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանը։
Ըստ զեկուցողի՝ ժողովուրդն ամեն տարի առանձնահատուկ ջերմությամբ ու ոգեղենությամբ է նշում մայիսյան եռատոնը։ Այն թանկ ու հարազատ է ու նվաճվել է հազարավոր հայորդիների անզիջում պայքարի գնով՝ հային հնարավորություն տալով 21—րդ դար ոտք դնել հպարտ կեցվածքով։ Մայիսյան եռատոնը արժեքները վերարժեւորելու հնարավորություն է ընձեռում, եւ ոչ թե պատահական, այլ օրինաչափ պետք է համարել այն, որ եղեռն տեսած, իր տարածքների զգալի մասը կորցրած հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի ահեղաշունչ տարիներին նոր երանգներ հաղորդեց իր անվանն ու փառքին՝ աշխարհին տալով հերոսների, մարշալների, ռազմական գործիչների մի ողջ համաստեղություն։ 74 տարի անց էլ մենք շարունակում ենք հպարտանալ մեր նախնիների սխրանքով։
Մեծ հայրենականի տարիներին հայ մարտիկները գերազանց գիտեին, թե պարտության դեպքում ինչպիսի դառը ճակատագիր է սպասվում Հայաստանին, որի սահմանամերձ գոտիներում հանգրվանել էր 26 թուրքական դիվիզիա։ Ուստի բնական եւ տրամաբանական է, որ անցյալ դարի 1945 թվականի հաղթանակը նաեւ մերն ենք համարում։ Եվ այդ հաղթանակն իր ուրույն տեղն ունի մայիսյան մեր հերոսամարտերի շարքում, որոնց 1992—ին ավելացավ եւս մեկ հերոսամարտ՝ Շուշիի ազատագրումը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ, պաշտպանության բանակի կազմավորումն արցախյան ազատագրական պայքարի կարեւոորագույն ձեռքբերումներից մեկն է։ Տարերայնորեն գործող կամավորական—աշխարհազորային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում վերաճեցին կանոնավոր զինվորական ստորաբաժանումների եւ այն էլ մարտական գործողություններին զուգընթաց՝ Ադրբեջանի կողմից մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ծանր պայմաններում։ Կանոնավոր ու մարտունակ բանակի առկայությունը թելադրված էր նյութական ու մարդկային ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանի ագրեսիային արդյունավետորեն դիմագրավելու եւ իր բնօրրանում արցախահայության ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Հայոց բանակը վաղուց արդեն լիարժեք կայացած կառույց է, ազգային միասնության գաղափարի հոգեւոր եւ ֆիզիկական կրողը, պետության եւ ժողովրդի ազատության ու անկախության երաշխավորը։ Հայոց պետության գոյությունը, անկախ երկիր ունենալու փաստը մեր բանակի եւ ուժի արդյունքն են։ Ամեն կերպ պիտի պահպանենք եւ կրկնապատկենք մեր ձեռքբերումները՝ այդ թվում նաեւ երկրի տնտեսական դաշտում։ Քանզի միայն տնտեսապես հզոր երկիր ունենալու դեպքում կկարողանանք ոչ միայն հզորացնել մեր բանակը, այլ նաեւ մեր կամքը պարտադրել հակառակորդին։
Գեներալ—մայոր Կ. Աբրահամյանի կարծիքով՝ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչը սակայն չի նշանակում, որ հակառակորդի սադրանքներն ու նկրտումներն անպատասխան կարող են մնալ։ Առավել եւս, երբ մեր զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն եւ ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու մեր հայրենիքի անվտանգությունը։ Ապա պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց բանակի ստեղծման ակունքներից առ այսօր բանակաշինության գործում իրենց ավանդն ունեցած հրամանատարներին ու վետերաններին։ Հավաստիացնելով, որ հիշվում ու կարեւորվում է նրանց նվիրումը, միաժամանակ վստահեցրեց, որ ժողովրդի ծոցից ծնված բանակն անպարտելի կլինի հետայսու, քանզի ապրիլյան քառօրյա դիմակայությունն ապացուցել է, որ նոր սերունդն ավագների գործի արժանավոր շարունակողն է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքն ավարտեց հետեւյալ շեշտադրմամբ. «Մենք զորեղ ենք միասին, իսկ Հայաստան—Արցախ—սփյուռք կապն անսասան է։ Մենք, որ դեռեւս խնդիրներ ունենք լուծելու, միասնաբար կարող ենք սարեր շուռ տալ, քանզի առջեւում ամենակարեւորն է՝ մարտադաշտում հայ զինվորի հաջողություններն ամրագրելը, որի հուժկու հարվածներից հակառակորդը բազմիցս հասկացել է, որ հայկական ըմբոստ ու պատվախնդիր ոգին միշտ արթուն է Արցախի անկախության պահապանների հոգում, ովքեր մեր երկրի կենդանի վահանն են»։
Տոնական համերգի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու խրոխտ պարեղանակներ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

09-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO