Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ո՞ւր կփչի Մխիթարյանի ֆուտբոլային քամին

Ֆուտբոլիստների տեղափոխության ամառային շրջանի մոտենալուն զուգահեռ նորովի են շրջանառվում Լոնդոնի «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին խոսակցությունները։ Առայժմ՝ միայն մամուլում, սակայն, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում։ Իսկ, քանի որ այն կա՝ արժե դիտարկել նաեւ հնարավոր տարբերակները։
Անգլիական ակումբը որեւէ կերպ չի արձագանքում մամուլում պարբերաբար հայտնվող հաղորդագրություններին եւ հայ կիսապաշտպանի հեռանկարների վերաբերյալ փորձագետների քննարկումներին։ Վերարտադրելով Հռոմի պապ Բոնիֆացիոս 8—րդի պատմական արտահայտությունը՝ կարող ենք ենթադրել, որ այս դեպքում նույնպես լռությունը համաձայնության նշան է։ Տվյալ դեպքում դա գուցե ամենեւին էլ այդպես չէ, բայց հասկանալի է նաեւ, որ հակառակ պարագայում լոնդոնցիները գեթ մեկ անգամ կհակադարձեին Մխիթարյանին առնչվող հայտարարություններին։ Մինչ ակումբի պաշտոնյաները լռում են, «Արսենալի» յութուբ—ալիքն, ըստ էության, հաստատում է բաժանման պահի մոտենալու հանգամանքը։
Ալիքի մեկնաբանը, մասնավորապես, նշել է, որ եզրային կիսապաշտպանի եւ խաղարկողի դիրքերում հանդես եկող Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա» կամ համալրել անգլիական մեկ այլ ակումբի՝ «Էվերթոնի» շարքերը, որոնց նա, հավանաբար, առաջարկելու բան կունենա։ Հայաստանի ազգային հավաքականի Գերմանիա վերադառնալու տարբերակը չի բացառում նաեւ իտալական «Tuttomercatoweb» մասնագիտական կայքը, որ հղում է կատարում Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի այն խոսքերին, որ դորտմունդցիները հետաքրքրված են իրենց նախկին առաջատարի ծառայություններով։ Հետաքրքիր է, որ անգլիական լրատվամիջոցներն էլ մեջբերելով անանուն «հավաստի աղբյուրների» խոսքերը՝ նշում են, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին նեղ շրջանակում հայտարարել է ամռանը 5 ֆուտբոլիստներից, այդ թվում Մխիթարյանից, բաժանվելու մտադրության մասին։
Իրականում «Բորուսիայից» եւ «Էվերթոնից» բացի շրջանառվում են նաեւ Մխիթարյանի նոր աշխատավայրի այլ տարբերակներ։ Եվ իտալական «Միլանն» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» խելքին շատ ավելի մոտ են թվում, քան մյուս էկզոտիկները։ Ռայոլան վաղուց է հայտնի «Միլանի» հետ առանձնահատուկ հարաբերություններով, իսկ այդ ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը ոչ միայն նրա գործընկերն է, այլեւ մտերիմ մարդկանցից մեկը։ Բանակցությունների դեպքում հույնը միանգամայն կարող է աջակցել իտալացի ընկերոջը։ Հարցը միայն այն է, թե արդյոք միլանցիների մարզչական կազմը ցանկանում է թիմում տեսնել Մխիթարյանին եւ ամենակարեւորը՝ ապավինել նրան այդքան նուրբ խաղային դիրքում։ Փոխարենը, «Զենիթում», կարծես, ավելի լուրջ են տրամադրված եւ որոշակի հույսեր մեր հայրենակցի հետ կապում են։
Բայց, ինչպես ասում են, մարդը ենթադրում է, իսկ Աստված կարգավորում։ Այդ առումով դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Առավել եւս, որ կան նաեւ արդեն նշված էկզոտիկ տարբերակները։ Դրանցից մեկը Չինաստանն է, որը գնալով ավելի է հրապուրում կարիերայի մայրամուտին մոտեցող ֆուտբոլիստներին։ Չինացիները նաեւ անհամեմատ բարձր վարձատրություն են առաջարկում, որի հմայքին քչերը կարող են դիմանալ։ Ասենք, Հենրիխը նախկինում ապացուցել է, որ իր դեպքում փողերը չեն գերակայում ֆուտբոլի նկատմամբ։
Քննարկվում է նաեւ Ճապոնիայի տարբերակը, որի ֆուտբոլը նույնպես գնալով ավելի շատ է եվրոպական դիմագծեր ստանում։ Այնտեղ հանդես եկող անվանի խաղացողներից են Անդրես Ինյեստան եւ Ֆերնանդո Տորեսը։ Բայց մեզ թվում է, որ Մխիթարյանին առայժմ վաղ է մտածել Ծագող արեւի երկիր տեղափոխվելու կամ, նույնիսկ, Մերձավոր Արեւելքի պետություններից մեկում փող աշխատելու մասին։ Դե, իսկ մեզ առայժմ մնում է սպասել։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

09-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO