Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում մեծ Հայրենականի 363 մասնակից է ապրում

Նրանցից մի քանիսը արդեն 100 տարեկանից մեծ են

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում։ Մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը։ Նա նշեց, որ 5—6 վետերան արդեն հարյուրն անց են։ Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է։
Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլեւ իգական սեռի ներկայացուցիչները։ «Հայրենական պատերազմին մասնակցել է 10 հազար հայ կին, որից 4000—ը Հայաստանից, մնացածը մյուս 15 հանրապետություններից, արտասահմանից եւ, իհարկե, Արցախից։ 41 կին վետերան ողջ է»,–հավելեց նա։
Խոսելով Հայաստանում վետերանների առջեւ ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշեց, որ իր համար ամենացավոտը արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի ուղեգրեր չտրամադրելն է։
«Ամեն տարի 50 ուղեգիր էին տրամադրում։ Անցյալ տարի ես ուզել եմ ընդամենը 30—ը, ինչին ի պատասխան սոցիալական ապահովության ծառայությունից պատասխանել են, որ գումար չլինելու պատճառով չեն կարող տրամադրել այդ ուղեգրերը։ 30 վետերանները, ովքեր դիմել էին հանգստանալու ակնկալիքով, այդպես էլ մնացին առանց ուղեգրի։ Մեր վետերանները Արզնիում միայն հանգստանում են, նրանց ոչ մի բուժում պետք չէ»,—ասաց նա՝ հավելելով, որ այս տարի եւս դիմել է 30 ուղեգրի համար, սակայն գործընթացը փաստաթղթերի պատճառով ձգձգվում է։
Վետերաններին հուզող հաջորդ խնդիրը, ըստ Եսայանի, բուժսպասարկումն է։ «Վետերանների 60 տոկոսն անկողնային են, եւ նրանց պետք է անընդհատ բուժսպասարկում։ Սա դժգոհություն է առաջ բերում, վետերաններն ասում են, որ գումար են ուզում բուժման համար, նույնիսկ դիահերձման համար են գումար պահանջում, նման հարցեր կան, որոնք մեզ անհանգստացնում են»,—հավելեց նա։
Վետերանների միավորման խորհրդի նախագահն առանձնացրեց նաեւ վետերաններին տրամադրվող պատվովճարների հարցը, նրանց սոցիալական–կենցաղային պայմանների բարելավումը, քանի որ այսօր Հայաստանում առանց բնակարանների վետերաններ կան։
«Արդեն 4 տարի է մեր վետերանները յուրաքանչյուր ամիս իրենց թոշակի հետ ստանում են 50 հազար պատվովճար, բայց դրա հետ միասին մենք բավականին հետ ենք ԱՊՀ երկրների վետերանների սոցկենցաղային պայմաններից»,– հավելեց Եսայանը։
Սիմոն Եսայանը հավելեց, որ 2020 թվականը կլինի հաղթանակի հոբելյանական տարի, եւ հարցազրույցն ավարտեց Հայաստանի կառավարությունից մեծ սպասելիքներով ու ակնկալիքներով։
Անի ԴԱՆԻԵԼՅԱՆ

09-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO