Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաջին գծում այսօր բոլորն են

Արցախում այսօր Եռատոն է, Հայաստանում՝ Հաղթանակի եւ խաղաղության տոն

Տասնամյակներ առաջ, երբ դպրոցական տարիքի էինք, հաճախ էինք հասակակիցներով վիճում, թե ում պապի կուրծքը զարդարող մեդալներն են ավելի շատ։ Իսկ մայիսի 9—ի տոնական միջոցառումները լավ առիթ էին, որ սկսեինք հաշվել այդ մեդալների քանակը եւ մանկական անմիջականությամբ գլուխ գովեինք։
Այդ ժամանակ մենք չէինք հասկանում, որ դրանով ցավ ենք պատճառում մեր այն տարեկիցներին, որոնք չէին տեսել Հայրենական մեծ պատերազմում զոհված իրենց պապերին եւ, մի կողմ քաշված, մի տեսակ նախանձով ու ափսոսանքով էին նայում մեզ։ Գիտակից տարիքում արդեն հասկացանք, որ մեր խաղաղ ու անհոգ առօրյայի համար պարտավոր ենք բոլորին, նրանց, ովքեր, անցնելով պատերազմի ահասարսուռ ճամփաներով, հիմա մեր կողքին են, եւ նրանց, ովքեր հանուն մեզ ու հայրենի հողի տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Հասկացանք, որ մեր պապերի հերոսության գինը նրանց հանդեպ սերունդների ակնածանքն ու երախտագիտությունն է, հայրենասիրության ու անձնազոհության նրանց դասերը սերտելը, անսահման հարգանքը նրանց սխրանքի հանդեպ։
Պատահական չէ, որ Արցախյան շարժման սկզբնավորումից ի վեր ամենածանր պահերին կամավորական ջոկատների տղաներին, ազատամարտիկներին ոգեւորում էին իրենց հայրերի ու պապերի օրինակները։ Ոչ ոք արդեն պատրանքներ չուներ, համոզված էին, որ հայրենիքի սահմաններն իրենց արյունով ու քրտինքով պետք է գծեն։ Միասնականության, հավատի, սիրո ու անձնվիրության դափնեպսակը դարձավ Շուշիի անառիկ բերդաքաղաքի ազատագրումը։ Սա ռազմական մտքի փայլուն հաղթանակ էր, որը կրկնապատկեց մեր ժողովրդի հավատը հաղթանակի եւ սեփական ուժերի հանդեպ։
Այսօր՝ այդ փայլուն մարտագործողությունից 27 տարի անց, արդեն Շուշիի հերոսների զավակներն են առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնում՝ ապացուցելով, որ ժառանգորդն են իրենց հայրերի սխրանքի։ Ու միշտ այդպես էլ կլինի։
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել
Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

09-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO