Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ճանապարհաշինարարության մեծ ծրագրեր կան

Մրցույթների արդյունքում տնտեսված գումարները նույնպես ուղղվելու են այդ ոլորտին

Ազգային ժողում երեկ տեղի ունեցած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե երբ են պարզել, որ ազգային անվտանգության ծառայությունում անցյալ տարի փաստաթղթեր են ոչնչացվել, թե ինչու քրեական գործ չի հարուցվել եւ ինչու ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը բանտում չէ։
Վարչապետը ասաց, որ բացահայտել են նախորդ տարի ամռանը։ Սկսվել է ուսումնասիրման գործընթաց։ «Քանի որ նուրբ հարց է, չէինք ուզում հրապարակային անդրադառնալ մանրամասներին։ Բայց, քանի որ կառավարությանը նման թեմաների հետ կապված հարցադրումներ են հնչում, պետք է ժամանակ առ ժամանակ, ինչ—որ կերպ արձագանքել դրանց։ Որոշվեց այդ թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,—ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ճիշտ կլինի ասել՝ նյութերը ոչ թե ոչնչացվել են, այլ պարզապես դրանք տեղում չեն։ Ընդգծեց նաեւ, որ նախ պետք է համոզված լինեն, որ ճիշտ են հասկանում իրավիճակը, ինչի առիթով ծառայողական քննություն է իրականացվում։ Նա ասաց, որ հավանական է քրեական գործ հարուցվի եւ տեղի ունենա համապարփակ քննություն։
Ծավալուն հարցեր հնչեցին մասնավորապես հանրապետության ճանապարհների վերանորոգման առնչությամբ։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց այս տարվա ճանապարհաշինարարական ծրագրերը։ Կարեւոր համարեց նախ նշել, որ նախարարությունը զբաղվում է հիմնականում միջպետական եւ հանրապետական ճանապարհների հարցերով, երբեմն նաեւ կենսական նշանակության այն ճանապարհներով, որոնցով գյուղերը միացվում են հանրապետական եւ մինջպետական ճանապարհներին։ Նախարարն ասաց, որ այդ գյուղերն ընտրվում են մի քանի պարամետրերով՝ ըստ տնտեսական էֆեկտի, ճանապարհի վիճակի, սահմանամերձության։ Արշակյանը տեղեկացրեց, որ հանրապետության գրեթե բոլոր մարզերում ճանապարհային վերանորոգման աշխատանքներ են սպասում, այդ թվում՝ Լոռիում, Շիրակում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Սյունիքում, Վայոց ձորում, այլ մարզերում։ «Սրանք դեռ առաջնային ծրագրերն են։ Հետագայում արդար մրցույթների արդյունքում տնտեսված գումարները նույնպես ուղղվելու են ճանապարհաշինությանը։ Ընդլայնվելու են ծրագրերը»,—ասաց Արշակյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանի հարցը վերաբերում էր զինվորական ծառայությունից կենսաթոշակի անցած քաղաքացիներին։ Դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ Պապոյանն ասաց. «Կառավարությունը ավելի քան 5,7 միլիարդ դրամ գումար է հատկացնում նրանց բնակարանային պայմանները բարելավելու համար եւ Հայաստանի 1200 քաղաքացիների խնդիրներն, ըստ էության, լուծվում են։ Սակայն այդ քաղաքացիներից 370 հոգի ապրում են Երեւանում եւ միջինացված 5 միլիոն դրամի պարագայում հնարավորություն չունեն իրենց խնդիրները լուծել։ Նրանք առաջարկում են հնարավորության դեպքում այդ գումարին ավելացվի նաեւ հիփոթեքային վարկ՝ շատ ցածր կամ զրոյական տոկոսով»։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ առաջարկը հետաքրքիր է, բայց պետության կողմից հիփոթեքային վարկի երաշխիք ստանալը զորացրված զինծառայողների մասնավոր որոշումն է։ «Այս պահին հանձնաժողով է աշխատում, կարող եմ երաշխավորել, որ մարզերում ապրող կենսաթոշակի անցած զինծառայողները լուծելու են իրենց բնակարանային խնդիրները, երեւանաբնակներին մոտ կեսը նույնպես»,–ասաց Տոնոյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը՝ կարեւորելով հեռուստաեթերի կրթական նշանակությունը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե նախարարությունը հեռուստաեթերի համար ի՞նչ ծրագրեր ունի։ Նախարարը տեղեկացրեց, որ կրթական ծրագրերի հետ կապված արդեն քննարկումներ է ունեցել Հանրային հեռուստաընկերության հետ։ Այս ընթացքում իրականացվել է մի քանի նախագիծ, որոնցից մեկը «Ուսուցիչ» հաղորդաշարն է։ «Սա շատ սիրված հաղորդաշար է։ Շարունակվելու է եթեր գնալ։ Կա եւս մեկ նախագիծ, որը գիտելիքի հանրահռչակմամբ է զբաղված։ «Գերազանցիկը» նախագիծն է։ Պայմանավորվածություն ունենք, որ Հանրային հետուստաընկերությունը նոր եթերաշրջանում, նոր ծրագրեր պիտի նախաձեռնի»,—տեղեկացրեց Հարությունյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

09-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO