Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Չակերտների գործածության մասին

Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձեւով էլ հիշեցնում է տառի մասնիկը)։
Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, մարզական ակումբների եւ այլ անուններ գրելիս, երբ դրանք գործածվում են բառակապակցության կամ նախադասության մեջ, օրինակ՝ «Հայկական միջօրեական» օրաթերթ, «Անուշ» պոեմ, «Հայոց լեզու» հրատարակչություն, «Հայկազուն» ակումբ։ Հիշեցնենք նաեւ, որ մատենագիտական ցանկերում վերնագրերը գրվում են առանց չակերտի։
Կան, սակայն, չակերտների գործածության խնդրահարույց դեպքեր, որոնց էլ կանդրադառնանք։
1. Հոլովական վերջավորությունները եւ հոդերը գրում են ե՛ւ չակերտների ներսում, ե՛ւ դրսում։
Հարցին անդրադարձել եւ որոշում է կայացրել տերմինաբանական կոմիտեն դեռեւս 1978 թվականին։ Ըստ այդմ՝ չակերտների մեջ առնվող բառերի հոլովական վերջավորությունները եւ հոդերը, որպես կանոն, պետք է գրել չակերտներում։ Օրինակ՝ գրել ոչ թե «Հայկական միջօրեական»—ի լրագրողը, այլ «Հայկական միջօրեականի» լրագրողը։
Միաժամանակ սահմանել է այն բացառությունները, որոնց դեպքում հոդերը եւ հոլովական վերջավորությունները պետք է գրել չակերտներից դուրս։ Այսպես՝
p եթե անունն արտահայտված է ամբողջական նախադասությամբ, օրինակ՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»—ի հեղինակը, «Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ»—ում.
p եթե անունը (բաղադրյալ լինելու դեպքում՝ վերջին բաղադրիչը) կա՛մ բառի հոլովական ձեւ է, կա՛մ չհոլովվող բառ, կա՛մ անձնական ու ցուցական դերանուն, օրինակ՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»—ի, Լ. Ցիպկինի «Ամառը Բադենում»—ի, Հովհ. Գրիգորյանի «Քեզ հետ եւ քեզ համար»—ի բնագիրը, Պ. Սեւակի «Դու»—ի վերլուծությունը։
Հոլովական վերջավորությունները եւ հոդերը կարելի է չակերտներից դուրս գրել նաեւ այն դեպքերում, երբ հատուկ նպատակ կա շեշտելու վերնագիրը։ Որոշ դեպքերում, երբ առաջանում են անվան ընկալումը դժվարացնող եւ հայերենի համար անսովոր ձեւեր, խորհուրդ է տրվում գործածել լրացյալ։ Այսպես. ոչ թե ասել հատվածներ «Մատյան ողբերգության»—ից, այլ հատվածներ «Մատյան ողբերգության» աղոթամատյանից, «Դուռը թակում են»—ի բովանդակությունը, այլ «Դուռը թակում են» վեպի բովանդակությունը։
2.    Շատ հաճախ հայերեն չակերտների փոխարեն տեքստերում գործածում են օտար չակերտներ կամ այլ նշաններ, ինչպես՝ «»,  ÔÔÕÕ։
Հայերենում գործածվում են այս չակերտները՝ «»։
Տեխնիկական օգնություն։ Հիշե՛ք, որ հայերեն բացվող ու փակվող չակերտներ դնելու համար պետք է մուտքագրել համապատասխանաբար Alt+0171 եւ Alt+0187։
Երբեմն հարցնում են՝ ի՛նչ չակերտ գործածել, երբ հայերեն գրության մեջ կա օտարագիր միավոր։ Պետք է գործածել հայերեն չակերտը, քանի որ օտարալեզու միավորը հայերեն տեքստում է։ Օրինակ՝ Նա «The New York Times»—ի թղթակից էր (նախընտրելին, անշուշտ, հայատառ գրությունն է՝ Նա «Նյու Յորք թայմսի» թղթակից էր)։
Նույն հարցն առաջանում է նաեւ այն դեպքում, երբ օտար բառը գործածված է նախադասության մեջ որպես ինքնանվանողական միավոր։ Օրինակ՝ Նա փորձում էր գտնել անգլերեն feedback բառի համարժեքը։ Նման դեպքերում չակերտի առանձնացնող դերը կարելի է փոխարինել շղատառ կամ թավ գրությամբ կամ էլ չգործածել այս միջոցներից որեւէ մեկը, քանի որ այն արդեն իսկ տարբերվում է ընդհանուր տեքստից։
Հաճախ պատահում է այնպես, որ չակերտով սկսվող ուրիշի ուղղակի խոսքը սկսվում կամ ավարտվում է մի արտահայտությամբ, որը եւս պետք է գրել չակերտում։ Հարց է առաջանում. քանի՞ չակերտ պետք է գործածել այսպիսի դեպքերում։ Պետք է գործածել երկու չակերտ. ըստ կանոնի՝ մեկը ներքին խոսքի, մյուսը՝ վերնագրի չակերտն է։ Օրինակ՝ ««Լոռեցի Սաքոն» պոեմի մասին կգրեմ»,–մտածում էր ուսանողը։
3. Գրե՞լ արդյոք ա—ից եւ ո—ից հետո գրվող յ—ն այն դեպքերում, երբ այս տառերից որեւէ մեկով վերջանում է չակերտի ներսում գրված բառը։ Հոլովական վերջավորությունը չակերտի ներսում գրելիս յ—ն պետք է գրել, իսկ չակերտից դուրս՝ ոչ։ Օրինակ՝ Ե. Չարենցի «Սոմայի», սակայն «Սոմա»—ի։
Ամփոփելով՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
չակերտներ գործածելիս առաջնորդվել վերոշարադրյալ կանոններով։

Լեզվի կոմիտե

09-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO