Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ԵՐԵՎԱՆ


Նոր նվեր հինավուրց մայրաքաղաքին

Երեւանի 2800-ամյակի այգին կդառնա երեւանցիների եւ հյուրերի սիրելի զբոսավայրերից մեկը

Երեկ երեւանցիները հրաշալի նվեր ստացան։ Մայրաքաղաքի սրտում բացվեց Երեւանի 2800—ամյակի այգին։ Այն Երեւան համայնքի սեփականությունն է, եւ այգու տարածքում արգելվում է որեւէ ձեռնարկատիրական գործունեություն։ Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից։ Բացի կառուցապատումից, հիմնադրամը, 2019 թ. սկսած, 99 տարի իր միջոցների հաշվին հոգալու է նաեւ այգու խնամքի ու պահպանության ծախսերը։
Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ղեկավարներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները, ՀՀ կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին եւ քաղաքացիների համար ստեղծված պայմաններին։
Այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1.5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ։
Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային եւ ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ։ Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երեւանի քարտեզը, կառուցվել է Երեւանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ։ Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ եւ լուսասյուներ։
«Սա նվեր է քաղաքին Միքայել եւ Կարեն Վարդանյանների կողմից։ Ի սկզբանե ծրագրված էր մոտ 1 մլն դոլարի ներդրում, սակայն վերջում այն հասավ 5 մլն 300 հազար դոլարի։ Այսինքն՝ ընթացքում ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով։ Բնականաբար, քաղաքապետարանն ամեն կերպ, ամեն հարցում աջակցել է Վարդանյանների ընտանիքին, եւ այսօր ամենաբարձր մակարդակի այգի ենք ստացել»,–ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

11-05-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO