Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԼՂՀ


Հաղթանակ, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից

Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում նշվել է մայիսյան եռատոնը

Համայն հայության հետ արցախցիները 27-րդ անգամ են նշել մայիսյան եռատոնը։ Տոնական հանդիսությունները մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են ՊԲ զինվորականների շարասյուների քայլերգերով։
Առավոտյան ՀՀ եւ ԱՀ կառավարական պատվիրակությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր։ ՀՀ վարչապետի եւ ԱՀ նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել հուշարձանի պատվանդանին։ Այնուհետեւ մեքենաների շարասյուներն ուղղություն են վերցրել դեպի բերդաքաղաք։ Մարդկանց առաջին «հանդիպումը» Շուշին ազատագրած խորհրդանշական տանկ—հուշարձանի հետ էր։ Հանդիսության մասնակիցները կանգ են առել այստեղ եւ ծաղիկներ դրել ռազմական գործողության ժամանակ զոհված անձնակազմի տղաների հիշատակը խորհրդանշող տանկ—հուշարձանին։ Նրանք ծաղիկներ խոնարհելով հարգանքի տուրք են մատուցել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի մարմարակերտ հուշարձանին։ Եվ հյուրերը տոնական հանդերձանքի մեջ գտնվող հայոց բերդաքաղաքում կազմակերպված մարզամշակութային տարաբնույթ միջոցառումների մասնակիցն են դարձել, կիսել տանտերերի ուրախությունը։ Հնչել են հայրենասիրական, ազգագրական երգեր ու պարեր։ Խանդավառված էին բոլորը՝ մեծ ու փոքրով, եւ բարձր ղեկավարներն էլ շուրջպարի հրավերից չեն հրաժարվել։
Արկադի Տեր—Թադեւոսյան, գեներալ—մայոր, Արցախի հերոս, Շուշիի ռազմագործողության ղեկավար. «Շուշիի ազատագրման ռազմագործողությունը պայմանականորեն կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը։ Ի դեպ, հարձակումը նախատեսված էր սկսել դեռեւս ապրիլի 4—ին, այնուհետեւ մայիսի 4—ին, բայց սպառազինության պակասի եւ վատ եղանակի եւ այլ պատճառներով այն հետաձգվեց։ Հարկ է նշել, որ Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստման շրջանում ահռելի աշխատանք են կատարել ինքնապաշտպանական ուժերի հետախուզական, հրետանային եւ կապի ստորաբաժանումները, ինչպես նաեւ բժշկական ծառայությունը։ Այսպես, ռազմական գործողության մշակման նպատակով հետախուզական տվյալների հավաքման, համակարգման գործընթացն սկսվել է դեռեւս մարտի սկզբին։ Բացի ԻՈՒ շտաբի կողմից անցկացված ընդհանուր հետախուզական աշխատանքներից, հակառակորդը հետախուզվում էր նաեւ ըստ ուղղությունների։ Շուշի քաղաքում հակառակորդի ցանկացած շարժ ու գործողություն գտնվում էր հսկողության ներքո։ Այսպես ասած՝ լեռնային հարսանիքի հրավառությունն էլ ապահովեցին հայ հրետանավորները։ Դեռեւս ապրիլին սկսվեցին ինքնապաշտպանական ուժերի հրետանավորների կրակի կառավարման պարապմունքները, որոնք ղեկավարում էր Լեոնիդ Մարտիրոսովը։
Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ եղել եմ այն մարտիկների հրամանատարը, որոնք կամավոր, առանց վարանելու գնում էին մարտի։ Հրամանատարը պետք է պարտադրի, պետք է հրամայի, եթե հարկ է՝ ուժով ստիպի, բայց այդ օրերին դրա մասին խոսելն անգամ ավելորդ էր, որովհետեւ այնքա՜ն մեծ ոգեղենություն կար Շուշին գրոհելու պատրաստ մեր տղաների մեջ։ Այդ երեւույթն ինձ հիացրել ու մինչեւ օրս շարունակում է հիացնել։ Եվ ես խոնարհվում եմ այդ մեծ ոգու առջեւ, այն ոգու, որ ուներ մեր զինվորը»։
Ֆելիքս Գզողյան, պահեստազորի գեներալ—մայոր. «Ամեն անգամ մեծ զգացումներով ու հաճույքով եմ մասնակցում մայիսյան եռատոնին։ Հաճելի է գիտակցել, որ թեկուզ մի փոքրիկ ներդրում ունես ժողովրդիդ հաղթանակների ձեռքբերման գործում… Հպարտությունս բազմապատկվում է, երբ հատկապես Շուշիի ազատագրությանն եմ մասնակից եղել։ Դրոյի (Դրաստամատ Կանայան) խոսքերին ականջալուր՝ «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին», մենք պարտադրված էինք առաջին հերթին տիրել Շուշիին։ Զինվորի ոգին, հրամանատարի ոգին հաղթեց Շուշիում, ես էլ, որպես շարքային զինվոր, իմ պարտականությունն եմ կատարել։ Այսօր ես միայն մի ցանկություն ումեմ. տեսնել Շուշին վերականգնված, ծաղկուն ու բարգավաճ, դարձած առողջարանային քաղաք եւ դարեդար հայաշեն։ Շուշիի բոլոր ազատարարներին մեծագույն հաջողություն եմ մաղթում, թող նրանց հաղթական ոգին դարեդար ու սերնդեսերունդ փոխանցվի, ու մշտապես Շուշիին վայել հաղթանակներ ունենանք»։
Արդեն քառորդ դար է՝ անդրադառնում եմ Շուշիի ռազմագործողությանը, գրում ու վերապրում այդ, հիրավի, պատմական օրերի անցուդարձերը… Շուրջ երեք հազար (գրոհող եւ օժանդակ ուժերի հետ միասին) մասնակիցներից յուրաքանչյուրն ունի Շուշիի իր պատմությունը, իր Շուշին։ Շուշի, որ առաջին հերթին ոգու հաղթանակ էր, հետո միայն զենքի ու մարդկային գործոնի։ Անսպառ է Շուշիի ազատագրման թեման, բացառիկ ու զարմանալի են մեր տղաների սխրագործությունները։ Այս անգամ Շուշիի (եւ ոչ միայն) անցքերին ու իրադարձություններին փորձենք «նայել» մայոր Հրայր Բաղդասարյանի աչքերով։
1992—ին էր, ազատամարտիկ Հրայր Բաղդասարյանը անդամագրվեց հայրենի գյուղի՝ Շոշի վաշտին (գործում էր երջանկահիշատակ Արգամ Հարությունյանի հրամանատարությամբ)։ Մասնակցեց Նաբիլարի դիվերսիային, որի նպատակն էր ազերական կրակակետի վերածված Շուշին զրկել ջրից ու հոսանքից։ Նաբիլարին հաջորդեց Ղուշչուլարի ազատագրումը, որից հետո մասնակցեց Ասկերանի պաշտպանությանը, իսկ Ստեփանակերտից խորհրդային զորամիավորման հեռանալուց հետո, մարտ ամսին, Հրայրը մեկ միավոր զրահափոխադրիչ հասցրեց գյուղ։ Դեռեւս Կուբայի Հանրապետությունում ծառայելու տարիներից նա ծանոթ էր այդ զրահատեխնիկայի գաղտնիքներին եւ հաջողությամբ տեղ հասցրեց այն, որը հետագայում պետք է օգտագործվեր Շուշիի կրակակետերը ճնշելու համար։ Որոշ ժամանակ անց մեկ միավոր ՀՄՄ էլ տեղափոխեց Շոշի վաշտ։
«Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ էր Շուշիի ռազմագործողության մեջ ընդգրկվելը,–վերհիշում է Հրայր Բաղդասարյանը,–մեր տղաներից 40—ը գնում էին ավտոբազայի ուղղությամբ, իսկ 10 հոգի Արգամ Հարությունյանի գլխավորությամբ գնացինք Հարամջուր տեղանքի ուղղությամբ։ Աշոտ Բեկորից դեպի ձախ էինք ընթանում։ Կտրուկ զառիթափ էր, բարդ մի տեղանք, մեզ հետ էին նաեւ 30 հոգի մահապարտների ջոկատից։ Մայիսի 7—ի լույս 8—ի գիշերը ժամը 2—ին շարժվեցինք Ձախլիկ խութից դեպի վերեւ, լուսաբացին ակացիաների մոտ շղթա կապեցինք։ Այդ ամբողջ ընթացքում մեր հրետանին աշխատում էր՝ օգնելով տղաների առաջխաղացմանը։ Լուսադեմին նրանք կրակելով հաղթահարում էին Շուշիի բարձունքը։
Ասկյարները, օգտվելով դիրքային առավելությունից, կրկին հայտնվեցին պարսպի վրա՝ կրակի տակ առնելով մեր ազատամարտիկներին, ովքեր մագլցում էին զառիթափն ի վեր։ Տեղանքն անչափ բարդ էր, տղաները հայտնվել էին ուղիղ նշանառության տակ, ոչ խրամատ կար, ոչ էլ պաշտպանվելու այլ միջոց։ Թփերի ու քարերի հետեւում պատսպարվելով՝ փորձում էին սողեսող մոտենալ պարսպին, Կարեն Ջալավյանն արդեն մի քանի հոգու հետ պարսպի տակ էր, այնքան մոտիկ հակառակորդին, որ ազերիները նռնակը ոչ թե նետում, այլ ուղիղ վերեւից ներքեւ գցում էին մեր տղաների վրա։ Հիվանդանոցի կողմից տղաների վրա սկսեց աշխատել գնդացիրը, կրակում էին նաեւ աշտարակներից։ Հրայրը պատսպարվեց մի մեծ քարի հետեւում, գնդացիրը նրան այլեւս չէր սպառնում, իսկ աշտարակներից կրակողները, վախենալով խոցվելուց, կրակում ու իսկույն թաքնվում էին»։
Շուշիի ազատագրումից քառորդ դար անց էլ Հրայրը հուզմունքով է հիշում այդ օրն ու պահը. աշտարակի կողմից արձակված կրակոցից համադասարանցի Իսահակ Աբրահամյանը ձեռքից վիրավորվում է, իսկ մի քանի վայրկյան անց գնդացրորդը նրան այս անգամ էլ ոտքից է վիրավորում։ Հասնելով ընկերոջը, Հրայրը ռետինե լարանով կապում է վերքերը (մայրը բուժքույր էր, եւ նա, քիչ թե շատ, գիտեր ինչ անել նման դեպքերում)։ Այսպես ժամեր շարունակ Հրայրը կռվում է եւ հսկում ընկերոջը՝ մերթընդմերթ բացելով ու կրկին կապելով վերքի լարանը։ Կրակի հեղեղ էր թափվում։ Բարեբախտաբար, ազատամարտիկներից մեկը՝ Սամվել անունով, նկատում է տղաներին եւ ճնշելով հակառակորդին՝ անվնաս մոտենում նրանց։ Հենց Սամվելի օգնությամբ էլ վիրավոր Իսահակին մեծ դժվարությամբ հանում են կրակի գոտուց։ Այդ ընթացքում Իսահակը երրորդ անգամ է վիրավորվում։ Տղաները մեծ դժվարությամբ սողալով հասնում են մինչեւ ակացիաները, որտեղ նրանց սպասում էին պատգարակով փրկարարները։
Մայիսի 9—ի առավոտյան Շուշիի կողմից արդեն լուրջ դիմադրություն չկար, քաղաքում հատուկենտ մարդիկ կային։ Առաջինը նրանք ոտք են դնում Ղազանչեցոց եկեղեցի, այն լիքն էր «գրադի» հրթիռներով։ 10 օր անց հերթը հասավ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրմանը…
Եռատոնի հանդիսությունները Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում եզրափակվել են տոնական համերգով եւ հրավառությամբ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարները՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

11-05-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO