Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Տիտղոսները երբեք չեն հոգնեցնում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը մայիսի 8—ին կայացած եզրափակիչ խաղում 1։0 հաշվով հաղթելով Վանաձորի «Լոռիին»՝ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «ՀՀ»—ին տված հարցազրույցում առանձնակի կարեւորեց այս հաջողությունը եւ հավաստիացրեց, որ մինչեւ վերջ պայքարելու են նաեւ երկրի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար։
—Շնորհավորում ենք առաջին անգամ այս մրցանակը նվաճելու կապակցությամբ։ Ինչպիսի՞ հույզեր է առաջացնում այդ ձեռքբերումը։
—Շնորհակալ եմ։ Բնականաբար, շատ ուրախ ենք վերջապես Հայաստանի գավաթակիր դառնալու համար։ Շատ կարեւոր է, որ թիմը նվաճեց հերթական տիտղոսը։
—Հաշվի առնելով, որ ազգային առաջնությունում ձեր թիմն ընթանում է 4—րդ տեղում՝ սա նաեւ դիրքերը բարելավելու հոգեբանական խթան կլինի։
—Անշուշտ, քանի որ առաջնությունը դեռ շարունակվում է, ու տակավին դժվար է ասել, թե ինչպես կհանգուցալուծվի չեմպիոնի կոչման համար պայքարը։ Առաջին քառյակը կազմող թիմերի ցուցանիշներն այնքան խիտ են, որ անհնար է ենթադրել, թե վերջնարդյունքում նրանք ինչ հերթականությամբ կդասավորվեն մրցաշարային աղյուսակում։ Այս հաջողությունը կարեւոր է նաեւ այն առումով, որ միանգամից եվրագավաթին մասնակցելու իրավունք ստացանք։
—Ինչպե՞ս եք գնահատում եզրափակիչ խաղի ընթացքը։
—Գավաթային եզրափակիչները հազվադեպ չեն լինում ծանր։ Հանդիպման կարգավիճակն է տրամադրում անզիջում պայքարի։ Բացի այդ՝ հաշվետու խաղը շատ մեծ հետաքրքրություն եւ իրարանցում էր առաջացրել՝ հատկապես մեր մրցակցի ճամբարում։ Մի ամբողջ մարզ անհամբեր սպասում էր այդ խաղին, տարբեր ոլորտի մարդիկ սոցցանցերում ավելի էին բորբոքում հետաքրքրությունը սպասվող հանդիպման նկատմամբ եւ պատահական չէ, որ մարզադաշտում մեծ թվով երկրպագուներ էին հավաքվել։ Կարծում եմ, նման խաղերում կարեւոր նշանակություն ունի թիմի փորձը եւ նրա նախապատրաստությամբ զբաղվող մարդկանց հմտություններն ու գիտելիքները։ Մեզ հաջողվեց հստակ եւ ճիշտ պատրաստվել եզրափակիչ հանդիպմանը։
—Ամենից առաջ ինչի՞ն էիք ուշադրություն դարձրել վճռական խաղին պատրաստվելիս։
—Կարծում եմ, ցանկացած պրոֆեսիոնալ մարզիչ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի մրցակցի խաղին՝ առանձնացնելով նրա ուժեղ եւ թույլ կողմերը։ Մենք նույնպես վերլուծական աշխատանք էինք կատարել. իմ կարծիքով, մեր հաղթանակը տրամաբանական էր, քանի որ շատ ճիշտ էինք պատրաստվել։
—Մտավախություն չունե՞ք, որ գավաթը նվաճելու էյֆորիան Հայաստանի առաջնության ավարտից 5 տուր առաջ ձեր ֆուտբոլիստներին կարող է շեղել չեմպիոնի կոչումը պաշտպանելու նպատակից։
—Մեր թիմը միշտ հավակնոտ է եղել, ինչը ապացուցել է բազմիցս։ Երբեք չենք բավարարվել ձեռք բերածով ու միշտ ձգտել ենք նոր հաղթանակների։ Տիտղոսները երբեք չեն հոգնեցնում։ Հակառակը՝ դրանք խթանում են գրոհելու մյուս բարձունքները։ Թեպետ, Հայաստանում մեր ակումբն արդեն նվաճել է բոլոր գլխավոր մրցանակները, բայց տակավին ձգտում ենք առավելագույնին։
—Այսինքն՝ տրամադրվում եք դո՞ւբլ ձեւակերպելու։
—Արդեն ասացի, որ շատ բարձր ամբիցիաներ ունենք։ Իհարկե, մինչեւ վերջ պայքարելու ենք ոսկե մեդալների համար, բայց արդյունքը միայն մեզնից կախված չէ։ Չեմպիոնական արշավին մասնակցում է եւս երեք հավասարազոր թիմ, որոնք այս պահին որոշակի առավելություններ ունեն թե՛ միավորների, թե՛ խաղերի առումով։ Ամեն դեպքում, անելու ենք առավելագույնը։
—Առաջնությանը գրեթե անմիջապես հաջորդելու է Եվրոպայի լիգայի որակավորման մրցաշարը։ Պատրաստվո՞ւմ եք համալրել թիմը եւ արդյոք արդեն նշմարել եք հավանական նորեկներին։
—Բնականաբար կա նման մտադրություն։ Հիմա այդ հարցով զբաղվում են այլ մարդիկ։ Կետային ընտրության միջոցով կորոշենք, թե որ դիրքերն ենք ցանկանում ուժեղացնել եւ կներկայացնենք նրանց։ Շատ բան պարզ կլինի մրցաշրջանի ավարտին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

11-05-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO