Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Իմ տարեվերջյան ասուլիսում եւս մենք պետք է 100 փաստ հրապարակենք նոր Հայաստանի մասին

Վարչապետն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը եւ ներկայացրել անելիքները

Լրացավ մեր կառավարության կամ, պայմանականորեն ասած, հետհեղափոխական կառավարության գործունեության մեկ տարին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար։ Իհարկե, այս ընթացքում կառավարության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, կառավարության գործող անդամների մի մասը հենց ամենասկզբից են ընդգրկված կառավարության կազմում կամ առընթեր մարմիններում։ Այս ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել։
Երեկ չէ առաջին օրը ես մամուլի ասուլիսով հանդես եկա եւ հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ փորձեցի ամփոփել մեր կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները։ Ես կարող եմ ասել, որ այդ փաստաթուղթը շատ կարեւորում եմ, որովհետեւ դա շատ կոնկրետ ցույց է տալիս, թե մենք ինչ ենք արել այս մեկ տարվա ընթացքում։ Բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, իմ կարծիքով, եւ մենք պետք է հաշվետվողականության հենց այսպիսի ձեւաչափ կիրառենք եւ որդեգրենք։ Եվ ես ուզում եմ մեզ համար՝ որպես խնդիր, ձեւակերպել, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է մենք բոլորս միասին եւս 100 փաստ ունենանք հրապարակելու նոր Հայաստանի մասին։ Այսօր էլ մենք ունենք, իհարկե, բազմաթիվ այլ փաստեր, բայց այդտեղ մենք որոշեցինք ներառել այն փաստերը, որոնք շատ կոնկրետ են, հասցեական են Հայաստանի կյանքում, մարդկանց կյանքում, տնտեսական իրավիճակում, ապագայի նկատմամբ մեր ունեցած վստահության առումով շատ կոնկրետ բան են փոխել։
Ես ուզում եմ արձանագրել, որ ակնկալում եմ, որ բոլոր նախարարները, կառավարության բոլոր անդամները, առընթեր մարմինների բոլոր անդամները հենց այս չափանիշով պետք է աշխատեն։ Այսինքն՝ մենք պետք է շատ կոնկրետ, ժամանակ առ ժամանակ անդրադարձ ունենանք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք Հայաստանի Հանրապետության կյանքում կոնկրետ բան են փոխում։ Այս ընթացքում մենք կաշխատենք հետեւյալ ձեւաչափով՝ մենք ոչ թե կսպասենք մինչեւ դեկտեմբեր, որպեսզի տարվա վերջին հավաքենք փաստերը եւ հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը, եւ ես նաեւ ըստ այդմ կգնահատեմ մեր կառավարության անդամների, նախարարների, առընթեր մարմինների աշխատանքը։
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա արդյունքներով կարող եմ արձանագրել հետեւյալը, որ այս մեկ տարին, իհարկե, շատ կարեւոր շրջան էր։ Այս ընթացքում, էլի չեմ զլանա ասել, տեղի են ունեցել քաղաքական բուռն իրադարձություններ. 2018 թ. վարչապետի հինգ ընտրություն է տեղի ունեցել, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություն է տեղի ունեցել, հանրապետության խոշոր քաղաքներում՝ Կապանում, Էջմիածնում, Հրազդանում, տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել, եւ մեր կառավարությունը ձեւավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Առաջիկա մեկ տարվա ընթացքում ես ակնկալում եմ, որ մեր աշխատանքի տեմպը եւ արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինեն։ Բոլորդ տեղյակ եք, որ խորհրդարանը վերջնական ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, եւ մենք առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պետք է կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը որեւէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը, այսինքն՝ առօրյա աշխատանքի մեջ որեւէ բան չպետք է փոխվի, այլ, ընդհակառակը, այս առիթն օգտագործելով, մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը։
Առաջիկայում մեր ամենակարեւոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է։ Մենք պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլեւ այն 62 մլրդ դրամը, որը գեներացվում է որպես այս տարվա պետական բյուջեի հավելյալ եկամուտ։ Մենք պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք։ Ես արդեն հանձնարարություն տվել եմ։
30 միլիարդի հետ կապված մենք կարծես թե կողմնորոշվել էինք, եւս 30 միլիարդի պետք է հավելյալ ծախսեր պլանավորենք, եւ դա պետք է անենք արագ, բայց նաեւ պետք է լուրջ քննարկումներ տեղի ունենան։ Պարոն Ավինյան, այս գործի համակարգումը Ձեզ վրա է դրված։
Ինչպես խոստացվել է, ճանապարհաշինության ոլորտում շատ կարեւոր գործընթացներ պետք է սկսեն մայիսի 15—ից։ Հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, եւ կառավարության կառուցվածքի փոփոխությունը որեւէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի։ Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար—Նոյեմբերյանի հատվածում, մենք այս տարի այդ պատմությունը չպետք է ունենանք։ Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է հիմա մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու ուղղությամբ, որ եթե որեւէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ դա ակնհայտ է, եթե որեւէ մեկն անորակ ճանապարհ է կառուցում, ինքը գիտի, որ անորակ ճանապարհ է կառուցում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն նախատեսելը, որովհետեւ մենք չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ, որպեսզի նույն գործը մի քանի անգամ անենք, ինչքան էլ զուտ գնային առումով մենք գումարները չենք վճարում, եթե անորակ է կատարվել աշխատանքը։

11-05-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO