Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՊՆ


«Իրավիճակը առաջնագծում թելադրել եւ թելադրելու է հայկական բանակը»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «ՀՀ» օրաթերթին՝ բանակաշինության, սպառազինության համալրման, սահմանում տիրող իրավիճակի, հայ—ադրբեջանական հակամարտության, Սիրիա մեկնած հայկական մարդասիրական օգնության, մայիսյան եռատոնի ռազմահայրենասիրական նշանակության, այլ հարցերի վերաբերյալ։
–Պարոն նախարար, այս տարվա բյուջեով ռազմական ոլորտի հատկացումները նշանակալիորեն ավելացել են, ինչո՞վ է դա պայմանավորված։
–Պետական ծախսերի զգալի հատվածը հատկացվում է սպառազինությանը, դրանց ձեռքբերմանը, արդիականացմանը եւ ռազմական խնդիրների կարգավորման այլ ոլորտներին։ Ի վերջո, ժամանակը թելադրում է իր պահանջները։ Մենք չենք կարող այսօրվա տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների, գերճշգրիտ զենքերի դարաշրջանում չմտածել կատարելագործվելու մասին։ Այսօր գործելու ժամանակն է, եւ պաշտպանական գերատեսչությունն իրականացնում է բացառապես բոլոր զորատեսակների արդիականացման եւ զարգացման գործընթաց։ Ավելին, մենք նաեւ նախաձեռնել ենք նոր ստորաբաժանումների ներդրման եւ նորագույն տեխնիկայի կիրառման ոլորտների բազմաթիվ աշխատանքներ։
–Առաջիկայում սպառազինության համալրման առումով ի՞նչ նորությունների սպասենք։
–Նորությունները զինված ուժերում շարունակական բնույթ են կրում եւ, սակայն, միշտ չէ, որ անհրաժեշտ է լինում հրապարակել մեր այդ ձեռքբերումների մասին։ Դրանք երկարատեւ ուսումնասիրությունների, կիրառելիության գնահատականների ամփոփման գործընթաց են՝ ուղեկցվող միջպետական պայմանավորվածությունների եւ փոխվստահության հաստատմամբ։ Ինչպես արդեն նշեցի, զինված ուժերը համալրվում են ոչ միայն օդային, հակաօդային պաշտպանության, այլեւ հրետանային, հարվածային եւ հարձակողական բնույթի այլ տեխնիկայով։ Ամբողջովին նորագույն տեխնիկայով արդիականացվում է ռազմաբժշկական ապահովության ոլորտը։ Այստեղ թույլ տվեք հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ մեր բոլոր բժիշկներին, մասնագետներին, ովքեր ամենածանր պայմաններում անմնացորդ ծառայություն են մատուցում՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի իրենց երդմանը։ Պատահական չէր, որ սպառազինության արդիականացման կամ ձեռքբերման մասին խոսելիս, առաջին հերթին հիշատակում ենք մասնագետներին։ Դուք նույնպես ականատես եք եղել, երբ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ժամկետային զինծառայողը հակատանկային տեխնիկայով ոչնչացրել էր հակառակորդի ուղղաթիռը։ Սա վկայում է միայն այն մասին, որ մարդկային ռեսուրսը մեր անքննելի առավելությունն է, եւ այստեղ մենք անդադար աշխատանքներ ունենք անելու։ Նախատեսում ենք պաշտպանական համակարգում ներդնել նոր ծրագրեր, որոնք կնպաստեն զինծառայողների սոցիալական, կրթական եւ մասնագիտական որակների բարձրացմանը։ Սա է միայն՝ հետագայում սպառազինության նորագույն տեխնիկական միջոցներով համալրման, գերազանց կառավարման ու կիրառման երաշխիքը։
–Պարոն Տոնոյան, Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար առաքելության հարցում մեծ է նաեւ ՀՀ ՊՆ—ի աջակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի մարդասիրական օգնությունը, եւ ի՞նչ հեռանկարներ կան առաքելության շարունակականության համար։
–Սիրիայում հումանիտար առաքելությունն իրականացվում է զուտ կամավորության սկզբունքով, նեղ մասնագետների ներգրավվածությամբ։ Այնտեղի հայ բժիշկները բժշկական աջակցություն են տրամադրում Սիրիայի խաղաղ բնակչությանը՝ ապահովելով նաեւ անհրաժեշտ դեղամիջոցներով։ Այնտեղ են մեկնել հայ սակրավորներ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում նրանք ականազերծել են ավելի քան տասը հազար քմ տարածք, ինչը, վստահ եմ, որ ամենամեծ աջակցությունն է տեղի բնակչության, ինչու չէ նաեւ հայության համար, ովքեր կարող են գոնե որոշ չափով վերադառնալ իրենց բնականոն կյանքին։ Պաշտպանության նախարարությունն ապահովել է զուտ կազմակերպչական գործընթացները՝ հաշվի առնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցության փորձառությունը։ Աջակցությունն իրականացվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, առողջապահության եւ սփյուռքի նախարարությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Կարմիր խաչի» մեծ ջանքերով։ Վերջապես, բոլորս հրաշալի գիտակցում ենք ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցների եւ սիրիացիների համար այս մարդասիրական աջակցության գինը։
–Մայիսի սկզբին մեկնարկած «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» թուրք—ադրբեջանական զորավարժությունների ընթացքում մեր սահմանին եղան լարված իրավիճակներ։ Արդյո՞ք դրանք փոխկապակցված են։ Մինչ զորավարժությունների մեկնարկը որոշ փորձագետներ ենթադրում էին, որ հակառակորդի կողմից կլինեն նման դեպքեր։ Ստացվում է, որ ցանկացած նման առիթով մեր սահմանին սրացումնե՞ր պիտի լինեն։
–Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այսօրինակ մեծամասշտաբ զորավարժություն է իրականացնում ՆԱՏՕ—ի անդամ Թուրքիայի հետ։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցային փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ, միջազգային ամենաբարձր մարդասիրական եւ ժողովրդավարական ամբիոններից հայտարարում է պետական սահմանների պահպանության, բնակչության անվտանգության ապահովման, մարդու հիմնարար արժեքների պահպանման մասին։ Այնինչ առիթը բաց չի թողնում խախտելու հենց իր խնդրած հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական կողմն այսպիսի վարքագծով փորձում է իր ուժի ցուցադրությունը, որը, սակայն, վկայում է հակառակի մասին։ Սա հայկական զինված ուժերի բոլոր օղակների ստորաբաժանումների ղեկավարներին պարտադրում է իրավիճակային պլանների նոր սցենարների մշակում։ Իրավիճակը առաջնագծում թելադրել եւ թելադրելու է հայկական բանակը։
–Պարոն նախարար, ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում մայիսյան եռատոնի կարեւորությունն ու նշանակությունը, մեր սերունդն ի՞նչ դասեր ունի քաղելու։
–Մայիսյան տոներն անշուշտ միայն պատմական հաղթանակների տոնակատարության օրեր չեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ ապահոված հայորդիների զավակները գիտակցելով հայրենիքի պաշտպանության գինը՝ արդեն 1992թ. մայիսի 8—ին անասելի խիզախությամբ ազատագրեցին Շուշին, որին հաջորդեցին մյուս բնակավայրերը։ Իսկ ահա այդ քաջորդիների որդիները 2014թ. եւ 2016թ. ամենայն պատասխանատվությամբ եւ գիտակցությամբ մարտեր վարեցին՝ ապահովելով տարածաշրջանային խաղաղությունը։ Այսօր արդեն այս պրոցեսների գիտական վերլուծությունները փաստում են, որ հայրենիքի պաշտպանության գործը տարիների ընթացքում հայրենասիրական, ֆիդայական կռիվներից տեղափոխվել է մարտի կառավարման բոլորովին նոր միջավայր։ Նոր սերնդի համար միայն պատմական իրադարձությունների մասին ընթերցելն արդեն բավարար չէ։ Նրանք ցանկանում են ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր կերտել են հաղթանակներ։ Ուրեմն այս երիտասարդ սերունդն այն հաջողակ սերունդն է, որ տեսել է միայն հաղթող հայրերի ու պապերի, անձամբ նրանցից է լսել հաղթանակների եւ մարտական ընկերների մասին։ Հետեւաբար, զինված ուժերում հայտնվող ցանկացած երիտասարդ ակնածանքով է վերաբերվում ինչպես իր զինակցին, այնպես էլ հրամանատարներին, չէ՞ որ նրանք արդեն հաղթանակած բանակի հաղթանակող ժառանգներն են։ Նրանք մարտավարության, մարտական պատրաստության եւ ռազմական տեխնիկայի կիրառման վերաբերյալ հիմնական արժեքավոր դասերը սերտելով՝ միաժամանակ ներդնում են մտքի նորագույն հնարքները, ինչն արդեն հայրենասիրական դաստիարակության եւ հարենանվիրության ամենաիրական երաշխիքներն են։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այս հաղթանակները մեզ հեշտությամբ չեն տրվել, դրանք մաքառումների, զրկանքների միջով են անցել՝ փայփայելով հավատը եւ հույսը երազանքների իրականացման համար։ Այսօր երազանքների ազատ եւ անկախ հայրենիքում մենք շարունակում ենք մեր պապերի հոգու բաղձանքը՝ պահպանում ու անառիկ պահում ողջ հայության հայրենիքը։ Հպարտ եմ հայկական բանակի զինծառայողներով, նրանց համբերատար ընտանիքներով եւ նրանց ծառայությամբ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

11-05-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO