Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Երբեւէ չցուցադրված «Կոմիտասը» կներկայացվի հանրությանը

«Թանգարանային գիշերի» շրջանակներում կցուցադրվեն նաեւ վարդապետին նվիրված այլ կտավներ

Կոմիտաս վարդապետի ծննդյան հոբելյանական 150–ամյակին ընդառաջ՝ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում (այս տարի մայիսի 18—ին) Մայր Աթոռ Ս. Էջմիածինը առաջին անգամ ցուցադրության է ներկայացնելու Ռուդոլֆ Խաչատրյանի «Կոմիտաս» կտավը։ Այս տարի միջոցառումը նվիրված է լինելու վարդապետի հոբելյանին։ Բացի վերը նշված ստեղծագործությունից, Մայր Աթոռի այցելուները առիթ կունենան տեսնելու նաեւ ժամանակակից նկարիչներ Միքայել Հարությունյանի «Վարդապետը» եւ Տիգրան Բարխանաջյանի «Կոմիտաս» կտավները։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունը Մայր Աթոռի ֆոնդերում պահվող այն աշխատանքներից է, որը երբեւէ չի ցուցադրվել. «Քանի որ այս տարի լրանում է երանաշնորհ Կոմիտաս վարդապետի 150—ամյակը, Վեհափառ հայրապետի օրհնությամբ որոշեցինք «Թանգարանային գիշեր» միջոցառմանը ներկայացնել մեր գեղանկարչական հավաքածուում պահվող որոշ ստեղծագործություններ։ Ռուդոլֆ Խաչատրյանի «Կոմիտասը»՝ կերտված 1988 թ., նվիրաբերվել էր երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսին եւ հանրությանը ցուցադրելու առիթ չէր եղել»։ Այն պահվում է «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատան կաթողիկոսական նվերների ֆոնդում՝ ի թիվս հայ եւ օտար անվանի նկարիչների ստեղծագործությունների։ Ցուցադրության օրը արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը, որը Ռ. Խաչատրյանի արվեստին նվիրված գիտական աշխատության հեղինակ է, մասնավոր խոսքով կանդրադառնա նկարչի ստեղծագործական գործունեությանը։
«Նույն օրը կներկայացնենք նաեւ մերօրյա շնորհալի նկարիչների գործերը՝ նորեն նվիրված Կոմիտաս վարդապետին։ Միքայել Հարությունյանի «Վարդապետը» ստեղծագործությունը ներկայացնում է մեծն Կոմիտասին՝ հայրենի բնության գրկում՝ ձեռքերի մեջ կաքավիկ։ Հեղինակն այս կտավը ընծայաբերել է Գարեգին 2—րդ Վեհափառ հայրապետին։ Ըստ նկարչի, պատկերը ստեղծել է՝ ներշնչվելով Կոմիտասի «Կաքավիկ» երգից։ Երրորդ նկարը՝ Տիգրան Բարխանաջյանի ստեղծագործությունը, յուրահատուկ է նրանով, որ հայր Կոմիտասը պատկերված է ծիսական զգեստավորմամբ՝ կարծես քարոզի պահին՝ վարդապետական գավազանը ձեռքին»,–աշխատանքների մասին մանրամասնեց տեր հայրը։ Նրա տեղեկացմամբ՝ Կոմիտասը շատ է սիրել լուսանկարվել, սակայն մեզ հասած ոչ մի նկարում նա ծիսական հանդերձանքով չէ։ Բարխանաջյանի կտավն այս իմաստով բացառիկ է։ «Այն, որ վարդապետը ծիսական հանդերձանքով լուսանկար չունի, դեռ չի նշանակում, որ նա եկեղեցական ծիսակատարություններին չի մասնակցել կամ դրանք կատարել։ Սակայն, ցավոք, նման սխալ տեսակետներ շրջանառվում են։ Վստահաբար, հնարավորությունը չի եղել ս. պատարագի կամ այլ սրբազան արարողության ընթացքում ծիսական զգեստավորմամբ լուսանկարվել։ Մինչդեռ Ս. Էջմիածնի թանգարանում պահվում է նրա գործածած թագը, իսկ շուրջառը գտնվում է Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում։ Տիգրանի վրձնած կտավում նշյալ սրբազան առարկաներն օգտագործված են, իսկ զգեստի մյուս մասերն արդեն նկարչի երեւակայության արդյունք են։ Պատկերված վարդապետական գավազանն էլ գանձատանում պահվող 19—րդ դարում Սբ Էջմիածնում գործածված գավազաններից մեկն է»,– ասաց նա։
Բացի նկարների ցուցադրությունից, օրվա միջնամասում, Ռուբեն Սեւակի թանգարանում տեղի կունենա «Գարուն ա, ձուն ա արել» եւ «Անլռելի զանգակատուն» ֆիլմերի դիտում։ Ինչպես նշեց տեր Ասողիկը՝ այս ֆիլմերը ստեղծվել են 1969թ. Կոմիտասի 100—ամյա հոբելյանի առիթով եւ հետագայում այլեւս չեն ցուցադրվել։ Վավերագրական ժանրի աշխատանքներ են, տեղ—տեղ ունեն նաեւ գեղարվեստական հատվածներ, որոնցում հանդես են գալիս մեր անվանի դերասանները, այդ թվում նաեւ Սոս Սարգսյանը։ Օրը կամփոփվի «Կոմիտասյան մեղեդիներ» համերգային ծրագրով։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

11-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO