Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՇԽԱՐՀ


Ֆուջեյրայի պայթյունները՝ նոր լարվածության առիթ

Մայիսի 12-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԱԳ նախարարությունը, հանդես գալով հայտարարությամբ, հաստատել է երկրի արեւելքում գտնվող Ֆուջեյրա նավահանգստում նավթատար 4 նավի վրա կատարված հարձակումը։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ նավթատար նավերի վրա հարձակումը եւ դրանց աձնակազմի կյանքին սպառնալը խիստ վտանգավոր զարգացում է։ Ֆուջեյրան գտնվում է Օմանի ծոցում, Հորմուզի նեղուցից 140 կմ հեռավորության վրա, որտեղից անցնում է ծովով արտահանվող նավթի 1/3—ը, որը նաեւ համանուն էմիրության կենտրոնն է։ Այն համարվում է աշխարհի խոշորագույն նավահանգիստներից, որտեղից վառելիք են ստանում առեւտրական ու նավթատար նավերը։ Ըստ ԱՄԷ–ի հրապարակած հայտարարության, նավերը պատկանում են այլ երկրների, սակայն չի նշվել տուժող երկրների անունները։ Միաժամանակ միջազգային հանրությանը կոչ է արվել քայլեր ձեռնարկել նավարկության անվտանգության դեմ սպառնալիքները կանխելու ուղղությամբ։ Ֆուջեյրայի դեպքերն աննախադեպ արձագանք են ունեցել միջազգային ԶԼՄ—ներում, ինչը թերեւս պայմանավորված է ԱՄՆ—Իրան փոխհարաբերություններում վերջին ամիսներին առաջացած ճգնաժամով։ Մայիսի 6—ին ԱՄՆ—ն ռազմական ներկայությունը Պարսից ծոցում ամրապնդելու նպատակով «Լինկոլն» ավիակիրը ուղեւորել է դեպի Պարսից ծոց՝ Իրանի ծովային սահմանների մերձակայք, այն միացել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5—րդ նավատորմին։ Այն կոչված է պաշտպանելու ԱՄՆ շահերը Պարսից, Օմանի, Ադենի ծոցերում, ինչպես նաեւ Կարմիր ծովում եւ մասամբ էլ՝ Հնդկական օվկիանոսում։ Բացի այդ, նաեւ 4 B—52 ռազմավարական ռմբարկու է տեղակայել Կատարի ԱՄՆ ռազմաբազայում։ Մայիսի 11—ին հայտնի դարձավ նաեւ, որ Վաշինգտոնը ավելացնում է հակաօդային պաշտպանության «Պատրիոտ» համակարգերի տեղակայումը Միջին Արեւելքում եւ ի վերջո Պարսից ծոց է ուղեւորվելու նաեւ «Արլինգտոն» ռազմանավը։ Վաշինգտոնը այդ քայլերը պատճառաբանել է Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքները կանխելու նպատակով։ Մինչդեռ ՄԱԿ—ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախթրավանը ամերիկյան MSNBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հերքելով տարածված տեղեկություններն առ այն, որ Իրանը «ԱՄՆ ուժերի համար սպառնալիք է», դրանք շինծու է գնահատել։ Միաժամանակ օրըստօրե ավելանում են միջազգային հանրության մտահոգությունները ԱՄՆ—Իրան հնարավոր բախումների առնչությամբ։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերոմի Հանթը նախազգուշացրել է ԱՄՆ—Իրան պատահական, չծրագրված բախումների վերաբերյալ։ Այսուհանդերձ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ բախումների հավանականությունը թերեւս աննշան է։ Ըստ ամենայնի Հանթի մտավախությունները պայմանավորված են նաեւ Ֆուջեյրայում տեղի ունեցած պայթյուններով, որոնց առնչությամբ դեռեւս ոչինչ պարզ չէ, ո՛չ կատարողների, ո՛չ էլ դրա իրականացման ձեւի մասին։ Նման մտահոգությունների համար պատճառ կարող է լինել նաեւ միջազգային եւ մասնավորապես ԱՄՆ ԶԼՄ—ներում մայիսի 9—ին ԱՄՆ ծովագնացության կազմակերպության հնչեցրած նախազգուշացման շեշտադրումը, ըստ որի՝ հնարավոր է, թե Կարմիր ծովում, Բաբ ալ Մանդաբում ու Պարսից ծոցում առեւտրական, այդ թվում՝ նավթատար նավերը Իրանի ու նրա դաշնակիցների թիրախը դառնան։ Մյուս կողմից, թեեւ Իրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, սակայն միաժամանակ շեշտել է, որ տարածաշրջանի անվտանգությունն այդ երկրի գերակայություններից է։ Այս տրամաբանությամբ պետք է դիտել նաեւ Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլահ Ֆալահաթփիշեի «Թվիթերյան» գրառումը՝ տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա նշել է, որ Ֆուջեյրայի պայթյուններն ապացուցում են, թե որքան փխրուն է Պարսից ծոցի հարավի անվտանգությունը։
Ըստ արաբական ԶԼՄ—ների, միջազգային փորձագիտական պատվիրակություն է ուղեւորվել Ֆուջեյրա՝ պայթյունների պատճառը պարզելու նպատակով։ Թեհրանը, արձագանքելով տեղի ունեցածին եւ այն մտահոգիչ ու ցավալի գնահատելով, պահանջել է ճշգրտորեն պարզել պայթյունների իսկությունն ու մակարդակը։ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, անդրադառնալով ծովագնացության ավտանգությանն ու դեպքի բացասական ազդեցությանն այդ տեսանկյունից, նախազգուշացրել է տարածաշրջանում չարամիտների սադրանքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Միաժամանակ տարածաշրջանի երկրներին կոչ է արել զգոն լինել տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի արկածախնդրությունների վերաբերյալ։ Թեեւ Մուսավին որեւէ երկրի անուն, որպես սադրիչի ու արկածախնդրի չի ակնարկել, բայց ակնհայտ է, թե խոսքը ինչի մասին է։
Իսկ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ֆալեհը նախօրեին հայտարարել է, որ վնասված 4 նավից 2—ը սաուդական են։ Այս առնչությամբ հայտարարություն է հրապարակել նաեւ այդ երկրի ԱԳ նախարարությունը, որտեղ շեշտվել է, թե այդ հարձակումները վտանգավոր սպառնալիք են ծովագնացության անվտանգության համար։ Բացի այդ, ընդգծվել է, թե բացասաբար են անդրադառնալու տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վրա։ Հայտարարության մեջ Էր Ռիյադը նաեւ իր աջակցությունն է հայտնել Աբու Դաբիին։
Այսպիսով, Ֆուջեյրայի դեպքերը էլ ավելի պայթյունավտանգ են դարձրել տարածաշրջանը, սակայն հազիվ թե հանգեցնեն լուրջ բախումների։ Միաժամանակ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, չի բացառվում, որ մեղավորներն ընդհանրապես չբացահայտվեն։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

14-05-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO