Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Տավուշի մարզում ֆուտբոլային զարթոնք է

Մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի առաջնությունը պսակվեց Իջեւանի «ՆԻԿԱՐՄ» ակումբի տարիքային այդ խմբի թիմի հաղթանակով, ինչը նշանակալի նվաճում է ֆուտբոլային զարթոնք ապրող Տավուշի մարզի համար։ Այդ առիթով զրուցեցինք ակումբի հիմնադիր, նախագահ եւ չեմպիոն դարձած թիմի գլխավոր մարզիչ Արմեն Խաչատրյանի հետ, որը պատմեց իրենց անցած ուղու, հաջողված մրցաշրջանի մանրամասների եւ, առհասարակ, այդ տարածաշրջանում մարզաձեւի զարգացման հեռանկարների մասին։
–Ինչպե՞ս հաջողվեց մարզային թիմին հասնել նման բարձր արդյունքի։
–Նախորդ առաջնությանը մասնակցել էինք 2002—2003 թվականներին ծնված ֆուտբոլիստներով, որոնցից 4 առանցքային խաղացողներ տեղափոխվեցին Երեւանի «Արարատ»։ Այս թիմը ձեւավորելիս նախապես մտադիր էինք խաղային փորձ ապահովել 2003 թվականին ծնված երեխաներին։ Սկսեցինք ուսումնասիրել մեր սահմանամերձ համայնքների ներուժը եւ, բարեբախտաբար, կարողացանք տարբեր բնակավայրերից ընտրել հեռանկարային մարզիկների ու թիմ կազմավորել։ Այսօր մեր թիմում հանդես են գալիս տղաներ Սարիգյուղից, Այգեհովիտից, Ազատամուտից, Աչաջրից, Լուսաձորից, Գետահովիտից եւ Իջեւանից, որոնք սկսել են մարզվել անցյալ տարվա օգոստոսից։ Բնականաբար, սկզբում չէինք մտածում չեմպիոնության մասին, քանզի հատկապես այդ տարիքում փոքր—ինչ դժվար է նոր թիմ ձեւավորել։ Սակայն երեխաների բարոյակամային հատկանիշները, նվիրվածությունն ու աշխատասիրությունը միանգամից ցանկալի արդյունք ապահովեցին։ Առաջին շրջանում տանելով 7 հաղթանակ՝ 5 միավորով հետ էինք մնում երկրորդ տեղից։ Դրանից հետո օգտվելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ բացօթյա մարզումներով լիարժեք պատրաստվեցինք առաջնության գարնանային փուլին։ Այդպիսով, հաջող սկսեցինք երկրորդ շրջանը, եւ արդեն ապրիլին ակներեւ էր, որ կլուծենք առաջին տեղը գրավելու խնդիրը։ Առավել եւս, որ ընթացքում մեր հիմնական մրցակիցներ Վանաձորի ֆուտբոլի դպրոցի ու «Երեւան» ակումբի թիմերը սայթաքեցին, ինչն էլ նպաստեց ժամկետից շուտ մեր չեմպիոն դառնալուն։ Ուրախալի է, որ մեր տղաները չեն բավարարվել ձեռքբերածով եւ մտադիր են հաղթել առաջնության մնացած խաղերում։ Հաջորդ տարի մրցելու ենք ավելի ուժեղ թիմերի հետ, եւ խիստ վստահ եմ, որ նորմալ խաղ կցուցադրենք ու կպայքարենք բարձր տեղերի համար։
–Իսկ այս առաջնությունում ինչպե՞ս դասավորվեց ձեր թիմի պայքարը հիմնական մրցակիցների հետ։
–Արդեն նշեցի, որ մեր հիմնական մրցակիցներն էին «Երեւան» ակումբի եւ Վանաձորի ֆուտբոլի դպրոցի թիմերը։ Թվարկածներին պետք է ավելացնեմ նաեւ «Ալաշկերտի» եւ «Արցախի» պատանեկան թիմերին, Հրազդանի «Աղբյուրակին», Զովունիի թիմին եւ Տավուշի «Դովեղին»։ Առաջին շրջանից հետո արդեն պարզ էր, որ լարված մրցակցություն չի ստացվի։ Առավել եւս, որ այդ թիմերն իրար միջեւ պայքարում չխուսափեցին միավորների կորստից։
–Ո՞րն էր ամենադժվար խաղը։
–Շատ լարված ստացվեցին «Աղբյուրակի» հետ երկու հանդիպումները։ Իջեւանում հաղթեցինք 2։0, իսկ մրցակցի դաշտում՝ 2։1 հաշվով։ Այդ խաղերի ելքը վճռվեց վերջնամասում։ Իսկ մյուսների հետ պայքարը բավականին հեշտ էր։
–Ինչպե՞ս կբնութագրեք ձեր թիմի խաղը, եւ կա՞ տավուշցիներին բնորոշ խաղաոճ։
–Ոճային առանձնահատկություն չկա։ Շրջաններում երեխաները հիմնականում խաղում են, մեր լեզվով ասած, «հռը կոպալի» ֆուտբոլ՝ հարվածում են գնդակին եւ վազում դրա հետեւից։ Փորձեցի կարգավորել մեր տղաների գործողությունները եւ խաղային ձեռագիր հաղորդել նրանց։ Ուշադրություն ենք դարձնում փոխանցումներին, կիսապաշտպանության եւ պաշտպանության գոտիներում խաղի հնարավորինս գրագետ կազմակերպմանը։ Բոլոր տարիքային խմբերի թիմերում մեծ տեղ ենք հատկացնում արհեստական խաղից դուրս վիճակի առավելությունների զարգացմանը։ Մի խոսքով, աշխատում ենք՝ հիմնվելով մեր համեստ հնարավորություններին։ Փորձում ենք հաղթանակից բացի նաեւ տեսողական հաճույք ապահովել մեր երկրպագուներին։ Կարծում եմ, դա արդեն ձեռքբերում է։
–Ո՞ւմ կառանձնացնեք ձեր թիմում։
–Պատասխանեմ ծեծված արտահայտությամբ՝ ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, ուստի որեւէ մեկին չեմ առանձնացնի։ Մեր մոտ ամեն ինչ արվում է հանուն ընդհանուր նպատակի։ Անգամ, երբ տարեվերջին քաղաքապետը պարգեւատրում է մեր խաղացողներից մի քանիսին, նրանք այդ գումարը տրամադրում են թիմակիցների հետ իրադարձությունը նշելուն։ Շատ կարեւոր է, որ երեխաների մոտ թիմային մտածելակերպ է ձեւավորվում։
–Ընդհանրապես ինչպիսի՞ն է ֆուտբոլի դրվածքը Տավուշի մարզում։
–«ՆԻԿԱՐՄ» ակումբը ստեղծել ենք 2000 թվականին երեք ընկերներով՝ ժամանակին «Բենտոնիտ» թիմի մեր դարպասապահ Կոլյա Հովակիմյանը, մեր ներկայիս վարչապետի հայրը՝ Վովա Փաշինյանը ու ես։ Հիմա ակումբը գործունեություն է ծավալում Իջեւանի այն համայնքներում, որոնցում ֆուտբոլն առավել զարգացած է եղել։ Այգեհովտի մեր թիմը մասնակցում է 2004 թվականին ծնվածների Հայաստանի առաջնությանը։ Իսկ Սարիգյուղում եւ Սեւքարում ունենք նոր ձեւավորված խմբեր, որոնք, հուսով ենք, երկրի պատանեկան առաջնությունում կներգրավվեն հաջորդ մրցաշրջանից։ Այսինքն, 5—6 թիմ կունենանք հանրապետության առաջնություններում։ Իհարկե, վարչապետին բացարձակապես չենք անհանգստացնում՝ ապավինում ենք մեր աշխատանքին ու այս արդյունքով ապացուցում նաեւ, որ ներդրողներ էլ կան։
–Այսինքն, ապահովվա՞ծ եք գույքով եւ մարզումային պայմաններով։
–Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշակիորեն աջակցեց այդ հարցում. մեզ տրամադրեցին մոտ 100 գնդակ, որոնցից բաժին հանեցինք նաեւ գյուղերում մարզվող երեխաներին։ Իսկ խաղադաշտը թեպետ շատ լավ որակի չէ, բայց մյուս մարզերի համեմատ վատը չէ։ Անշուշտ, ցանկալի կլինի, որ ավելի լավ խաղադաշտ ունենանք։ Այդ առումով կցանկանայի, որ ֆեդերացիան առաջին հերթին ուշադրություն դարձնի այն տարածաշրջաններին, որոնցում զարգանում է թեկուզ պատանեկան ֆուտբոլը, եւ միայն դրանից հետո օգնի այն բնակավայրերին, որոնցում մարզաձեւն ավելի ցածր մակարդակի է։ Այսօր Տավուշը Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում ամենից շատ թիմ ունեցող մարզն է։ Հինգ թիմ ներկայացնում է մեր ակումբը, 3—ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանը եւ 1—ը՝ Աչաջուրը։ Որեւէ այլ մարզ նման ցուցանիշ չունի։ Իսկ «ՆԻԿԱՐՄԸ» Հայաստանի տարիքային տարբեր խմբերի առաջնություններում ներկայացրած թիմերի քանակով զիջում է միայն «Փյունիկ», «Բանանց» եւ «Շիրակ» ակումբներին։ Գալիք տարիներին մտադիր ենք ավելի ընդլայնել մեր գործունեությունը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

14-05-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO