Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԱՀ պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» (Global Leadership Foundation) պատվիրակությանը, որի կազմում էին 1989—92 թթ. ՄԱԿ—ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի—Ռեյը, 2011—17 թթ. ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաեւ հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է միջազգային հեղինակավոր խորհրդատվական կառույցի ներկայացուցիչների այցը Հայաստան եւ մանրամասներ ներկայացրել վերջին մեկ տարում Հայաստանում կատարված փոփոխությունների մասին։ «Մեր երկրի համար կարեւոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը։ Այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Հայաստանի համար»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին հրավերի համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը։ Նրանք ընդգծել են, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում եւ ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ։ «Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր։ Մենք բոլորս հիացած ենք ձեր երկրով, այդ իսկ պատճառով այստեղ ենք»,–ասել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի—Ռեյը։
«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամը» շահույթ չհետապնդող, անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը։ Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը եւ գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առեւտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը եւ այլն։
Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են։ 2006—2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը։

14-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO