Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին զորավարների ժառանգները

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգներին միավորող՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Վերջիններս Հայաստանում են՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության եւ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում կազմակերպված համաժողովին։
Հյուրերի թվում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Նատալիա Կոնեւան՝ մարշալ Իվան Կոնեւի դուստրը, մարշալներ Համազասպ Բաբաջանյանի եւ Հովհաննես Բաղրամյանի ժառանգները։
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ ընդգծել, որ ուրախ է մայիսյան հաղթանակների այս օրերին հյուրընկալել Մեծ հայրենականի հերոսների ժառանգներին։ «Սա յուրահատուկ հնարավորություն է։ Երբեք չէի մտածի, որ կարելի է հերոսների ընտանիքներին հավաքել մեկ վայրում։ Եվ սա տեղի է ունենում հենց այն օրերին, երբ մենք նշում ենք Մեծ հայրենականում հաղթանակի տոնը։ Այդ տոնը խորհրդանշական է մեզ համար նաեւ այն առումով, որ այդ օրերին մենք նշում ենք նաեւ Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը, իսկ դրանից մեկ օր առաջ՝ Երկրապահի օրը»,–նշել է նախագահը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են Հայաստան այցելությունից իրենց տպավորությունը՝ նկատելով, որ հենց անցյալի փառահեղ հաղթանակների գնահատումն ու արժեւորումն է հիմք դառնում նոր հաղթանակների համար։
Հանդիպման ավարտին նրանք նախագահ Սարգսյանին իրենց հերոս հայրերի եւ պապերի սխրանքների մասին պատմող գրքեր են նվիրել։

***
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74—ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ պայքար են մղել ֆաշիզմի դեմ եւ մեծագույն զոհողությունների գնով կարողացել են հաղթանակ տոնել։ «Վստահ եմ, որ ռուս—հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական բարեկամության ավանդույթների վրա, այսուհետ եւս զարգանալու են ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում։ Հայրենական մեծ պատերազմի՝ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները, մաղթում եմ նրանց քաջառողջություն, բարօրություն եւ երկար տարիների կյանք»,–ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ—Ժոմարտ Տոկաեւը, ինչպես նաեւ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

14-05-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO