Արեւելյան գործընկերությունը տասը տարեկան է
Վարչապետը Բրյուսելում մասնակցել է պաշտոնական ընթրիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Նիկոլ Փաշինյանն Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից։ Ընթրիքին ներկա են եղել նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի եւ Շվեդիայի նախկին արտգործնախարարներ՝ Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը, ովքեր Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից են։ Միջոցառման ընթացքում Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Նրանք անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաեւ առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին։
14-05-2019
|

փակել >>
|