Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՄԱՐԶԵՐ


Շուտով ամեն քայլափոխի՝ «հելոու», «բոնժուղ»...

Հալիձորում կյանքը զբոսաշրջիկների հետ է

Ի գիտություն Հալիձոր այցելել պատրաստվող՝ իրենց ձեռքի սուրճը նախընտրողների՝ ձեզ հետ սրճեփ վերցրեք։ Տեղի խանութներում դա գտնելը «լուրջ» խնդիր է, եթե, իհարկե, չեք հանդիպում Նարինեին։
Նարինեն սրճեփ չի առաջարկում, բայց համեղ սուրճ է հյուրասիրում՝ յուրաքանչյուրին՝ իր «բաղադրատոմսով»։ Մյուս կողմից էլ լավաշ ու ժենգյալով հաց է թխում։ Հայ զբոսաշրջիկների համար զեղչեր է անում, իսկ առարկելու դեպքում մեկնաբանում՝ «մեր հայերն են»։
Մասնավոր զրույցի ժամանակ պարզվեց՝ Նարինե Պետրոսյանը լրագրող է։ Ինչ—որ ժամանակ մասնագիտությամբ նաեւ աշխատել է։ Իսկ Հալիձոր տեղափոխվելուց հետո փոքրիկ բիզնես է հիմնել։
«Երեք տարի է՝ բնակվում եմ այստեղ։ Մինչ այդ միայն ամռանն էինք գալիս՝ գյուղատնտեսական աշխատանքների համար։ Հետո տեղափոխվեցինք Հալիձոր, որովհետեւ ամուսինս շատ է սիրում իր հայրենի գյուղը։ Որոշումը բեկումնային էր հատկապես ինձ համար. ծնվել, մեծացել եմ Արարատյան դաշտավայրում ու հետո տեղափոխվում եմ այս ձորերի մեջ։ Թեեւ բնությունը գնահատում եմ, հարուստ բնություն է, իսկ գյուղում արդեն զարգացման միտում եմ նկատում։ Հասկանում եմ, որ ճիշտն այստեղ ապրելն ու առաջ գնալն է։ Տուրիզմը զարգանում է։ Բացի այդ, ԵՄ—ն ու դրսի մյուս կազմակերպությունները խրախուսում են համապատասխան ծրագրերը, դրամաշնորհներ են տրամադրում։ Կարելի է այստեղ առաջ գնալ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց նա։
Նարինեն վերջերս դիմել է դրամաշնորհ ստանալու համար։ Չի ստացվել։ Բայց հույսը չի կորցնում։ Խնդրին լավատեսորեն է մոտենում։ Մտադիր է առաջիկայում խմորեղենի փոքրիկ արտադրամաս բացել։ Տեղում ու մոտակա գյուղերում նման բան չկա։ Նկատել է, որ ավանդական գաթա, ժենգյալով հաց միայն ճոպանուղու ռեստորանն է առաջարկում։ Իսկ այլընտրանք լինելու դեպքում, իր կանխատեսմամբ, ճկուն զարգացող ուղղություն կլինի. «Հիմա վարձույթով թոնրատուն եմ աշխատեցնում՝ արդեն մեկ տարուց ավելի է։ Աշխատանքը բավականին հաջող է ընթանում»։
Նարինեի լավաշի համը զբոսաշրջիկները լավ գիտեն։ Ըստ նրա, օտարերկրացիները թեթեւ ուտեստներ են նախընտրում. «Մսային ուտեստներին նախապատվություն հիմնականում չեն տալիս, ի տարբերություն տեղացի զբոսաշրջիկների»։
Հալիձորում զբոսաշրջային շարժ ձմռանն էլ է եղել։ Ձմռանն ու գարնանը հիմնականում ռուսներն են գալիս։ Գարնան վերջից զբոսաշրջիկների հոսքն արդեն բավականին մեծ է լինում։ Տարբեր երկրներից են գալիս։ Հալիձորցիները պատմում են իրենց հյուրերի մասին ու նկատում, որ շուտով ամեն քայլափոխի լսելու են «հելոու», «բոնժուղ»...
«Որ հասկանում ալ չենք լեզուն, ձեռով, ոտով հասկանում ու հասկացնում ենք»,–հալիձորցի Ռոզան օտար լեզուն չհասկանալու մտքից չի նեղվում։ Ժեստերից բացի, գյուղում մարդիկ կան, որ լեզուների տիրապետում են։ Պետք եղած դեպքում թարգմանում են։
Տիկին Ռոզան մի քանի խոսքով նաեւ Հալիձորի կյանքն է ներկայացնում։ Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Իսկ թոռնիկները, ինչպես ինքն է բնութագրում, Երեւանից փախել—եկել են։ Չեն հարմարվել. «Ասում են՝ այստեղ ավելի լավ է։ Աշխատանք կար։ Աշխատողի համար աշխատանք կա, բայց չուզեցին Երեւանում մնալ։ Այստեղ էլ են աշխատում։ Տղաս զինվորական է, կինն էլ ուսուցչուհի»։
Իսկ Նարինեն որպես լրագրող տրանսպորտի ու գազի խնդիրն է բարձրացնում։ Տեղաշարժը տաքսիներով է։ Մինչեւ Գորիս 500 դրամով են տանում, բայց մեքենայի մեջ անպայման պետք է տեղերը լրացված լինեն, հակառակ դեպքում ստիպված սպասում են։ Մինչդեռ տրանսպորտի խնդրի լուծման դեպքում, կարծում է, աշխատանք գտնելը ավելի հեշտ կլինի, երիտասարդները դրսի հետ ավելի շատ կապ կունենան։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հալիձոր-Երեւան

15-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO