Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թանգարանային Գյումրին՝ իր ներկապնակով

Մշակութային մայրաքաղաքը կմասնակցի «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

Մայիսի 18-ին հանրապետության թանգարանները գործելու են անվճար եւ աշխատելու են մինչեւ ուշ գիշեր։ Մշակութասերների համար այս չափազանց հաճելի եւ հետաքրքիր ավանդույթը մեզանում ձեւավորվեց 2005 թվականից սկսած։ Ամեն տարի աշխարհի ավելի քան 30 հազար թանգարաններ համախմբվում են մեկ կարգախոսի ներքո՝ նշելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան, որը սովորաբար տեղի է ունենում Թանգարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը։ Այն անց է կացվում Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ—ի եւ ԻԿՕՄ—ի հովանավորությամբ։ Միջոցառմանը մշտապես ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ Գյումրիի թանգարանները։
Այս առիթով «ՀՀ»—ի թղթակիցը զրուցել է Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի, Մհեր Մկրտչյանի հուշատուն—թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն—թանգարանի եւ Հովհաննես Շիրազի հուշատուն—թանգարանի տնօրենների հետ։ Օրը թանգարաններում հագեցած է լինելու ուշագրավ միջոցառումներով։ Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս պատկերասրահը միջոցառմանը փորձում է հանդես գալ նորարարական մոտեցումներով, հետաքրքիր գաղափարներով ու ցուցահանդեսներով։ Տարին հատկանշական է համարում պատկերասրահի համար, նշելով, որ Ասլամազյանների պատկերասրահն առաջին անգամ իր ֆոնդերում պահպանվող ցուցանմուշներով, մասնավորապես Երանուհի Ասլամազյանի ստեղծագործություններով Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում բացելու է ժամանակավոր ցուցահանդես՝ «Երանուհի Ասլամազյան. դիմանկար» խորագրով։ Ցուցահանդեսին երկայացված կլինեն Երանուհի Ասլամազյանի տարբեր տարիների դիմանկարներ։ Ըստ Ղուկասյանի՝ դիմանկարի ժանրը Երանուհի Ասլամազյանին հետաքրքրել է իր գործունեության հենց սկզբնական շրջանից։ Այս ժանրում նկարչուհին հասել է նշանակալից հաջողությունների. «Ե. Ասլամազյանը նկարել է Հայաստանի հասարակ մարդկանց, գյուղի աշխատավորների, մշակույթի գործիչների եւ սովետական բանակի մարտիկների դիմանկարներ։ Նա աշխատել է նաեւ դիմանկարային գրաֆիկայի ասպարեզում, ստեղծել մի շարք վարպետորեն կատարված ջրաներկի թերթեր՝ հասնելով մեծ գունագեղության եւ պլաստիկ արտահայտչականության»։
Միջոցառման օրը Ասլամազյանների պատկերասրահում բացվելու է «30 տարի անց» խորագրով միջազգային ֆոտոցուցահանդես։ «30 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը, ԽՍՀՄ—ի բազմաթիվ լուսանկարիչներ, առանց վարանելու, անտեսելով իրենց բոլոր գործերն ու մտահոգությունները՝ եկան Հայաստան, որպեսզի դժվար պահին լինեն հայ ժողովրդի կողքին եւ մեր վշտի մասին պատմեն իրենց լուսանկարներով։ Նրանցից ոչ մեկը մինչեւ վերջ չէր գիտակցում, թե ինչ հոգեբանական ցնցումներ է վերապրելու։ ԽՍՀՄ—ի գոյության ընթացքում առաջին անգամ «Աղետի գոտու» լուսանկարչական նյութն ամբողջությամբ տպագրվել է համաշխարհային եւ սովետական բոլոր հրատարակություններում։ Լուսանկարիչները վիթխարի գործ են արել՝ պատմելով ամբողջ աշխարհին մեր վշտի մասին պատմող ճշմարտությունը։ 30 տարի անց 20 հայ լուսանկարիչներ 2018 թվականի դեկտեմբերի 6—ին եւ 7—ին մասնակցեցին Երախտագիտության ակցիային՝ լուսանկարներ անելով Գյումրիում։ 20 լուսանկարիչների լուսանկարների հիման վրա մենք ստեղծեցինք մի եզակի ցուցադրություն, որն արտացոլում էր Գյումրի քաղաքի կյանքը՝ սարսափելի երկրաշարժից 30 տարի անց»,–ցուցահանդեսի մասին մանրամասներ պատմեց պատկերասրահի տնօրենը՝ ընդգծելով՝ ցուցադրությունը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերին Լենինականը նկարած բոլոր լուսանկարիչներին։ Նրանց թվում են եղել Իգոր Գավրիլովը, Յուրի Ռոստը, Ալեքսանդր Գուշչինը, Ալեքսանդր Գրաշչենկովը, Գեորգի Պինխասովը, Վլադիմիր Սվարցեւիչը, ուրիշներ։ Միջոցառման օրը, բացի վերը նշված ցուցահանդեսից, պատկերասրահը հանդես կգա նոր մշտական էքսպոզիցիայով։ Առաջին անգամ պահոցներից կհանվեն Ասլամազյանների՝ հանրությանը չցուցադրված կտավներ։ Տնօրենի տեղեկացմամբ՝ ցուցադրույթը համալրվել է վիդեո, ֆոտո եւ գիտաօժանդակ նյութերով։
Ինչո՞վ կզարմացնի Շիրազի հուշատուն—թանգարանը։ Թանգարանի տնօրեն Արա Պապանյանի տեղեկացմամբ՝ այս օրը Գյումրիի Ս. Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները հանդես կգան «Թանգարանները որպես մշակույթի հանգույցներ. ավանդույթի ապագան» միջոցառումով, տեղի կունենան ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ—մրցույթ՝ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ—ի սաների մասնակցությամբ, ասմունքի ժամ, Գյումրիի «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ—ի կամավորները կներկայացնեն համերգային ծրագիր եւ այլն։ Միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ գյումրեցիների համար սիրելի դարձած «Հանդիպումների շիրազյան կենտրոնում»՝ Հովհ. Շիրազի հուշատուն—թանգարանի նորաբաց առաջին կիսահարկում, որը գրքերի շնորհանդեսների, քննարկումների, ցուցահանդեսների, ֆիլմերի շնորհանդեսների մշակութային երկխոսությունների վայր է դարձել։ Պապանյանի խոսքով՝ կենտրոնը հնարավորություն է տալիս երիտասարդ եւ նորահայտ ստեղծագործողներին լուսաբանելու, հանրությանը ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ «Կենտրոնի դերը՝ որպես ճանաչողական, ժամանցային գործոն, նպաստում է սկսնակ եւ ճանաչում ունեցող գրողների երկխոսությանը, փորձի փոխանակմանը։ Այն ծառայում է որպես միավորման գործոն՝ մշակութային տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ մեկ հարկի տակ հավաքելով։ Կենտրոնն իր բազմակողմանիությամբ արժանանում է ներկաների համակրանքին։ Մշակութային արժեքները պահպանող եւ փոխանցման առաքելությունն իրականացնող օջախ է դարձել»,–նշեց թանգարանի տնօրենը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Հովհ. Շիրազի թանգարան են տեղափոխվել Արա Շիրազի տարբեր տարիների (1956—2013թթ..) լավագույն աշխատանքները, որոնք վերջերս ցուցադրվում էին ՀՀ ազգային պատկերասրահում։ Թանգարանը նպատակ ունի 2019թ. ընթացքում իր գեղեցիկ վարդաշատ բակում ունենալ մշակութային բացօթյա սրճարան եւ հուշանվերների խանութ։ Հին քաղաքի վերակառուցվող կենտրոնից Շիրազի փողոցի շինարարությունը կավարտվի մինչեւ հունիսի 30–ը։
Շարունակելի
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

16-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO