Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԵՐԵՎԱՆ


Ապօրինի շինարարության ծավալները նվազել են

Մետրոպոլիտենի նոր կայարանի շինաշխատանքները հաջորդ տարեսկզբին սկսելու հույս կա

Մետրոպոլիտենի նոր կայարանի եւ Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են։ Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա հույս հայտնեց, որ մինչեւ հունվար կավարտվեն դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները եւ մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները. «Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, եւ մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»։
Անդրադառնալով Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցմանը, Մեսչյանն ասաց, որ դրանով հնարավորինս կթեթեւացվի տրանսպորտային կոլապսը. «Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից եւ հասնելու է նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք։ Կարծում ենք՝ այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի։ Այս ծրագիրը եւս կֆինանսավորի կառուցապատողը։ Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»։
Երեւանի վարչական շրջանների լիազորությունները քաղաքաշինական ու ճարտարապետական հարցերում կընդլայնվեն։ «Վարչական շրջանների ղեկավարները համայնքի պահանջները շատ ավելի լավ գիտեն եւ կարող են բնակիչների հետ կոորդինացնել բոլոր հարցերը։ Ցանկացած շինարարություն այսօր բերում է բնակիչների դժգոհությունը»,–ասաց նա։
Մեսչյանը ցավով նշեց, որ շատ ծրագրեր կան, որոնք Երեւանի քաղաքապետարանն ուզում է իրականացնել, սակայն խոչընդոտ են հանդիսանում օրենքները. «Երեւանի ավագանին պիտի մեզ օգնի այդ հարցում»։
Անդրադառնալով Երեւանի վթարային շենքերի բնակիչների խնդիրներին՝ Երեւանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ վթարային շենքերի բնակիչները կտեղավորվեն այն ծրագրերի մեջ, որոնք իրականացնում է կառուցապատողը, քանի որ համայնքային բյուջեով նման ծրագրեր իրականացնելն անհնար է. «Քաղաքապետարանը հայթայթում է գումար, որ կարողանա իրագործել շատ կարեւոր ծրագրեր։ Իհարկե, լավ կլիներ, որ քաղաքը դրանց համար իր բյուջեն ունենար։ Կա խնդիր, եւ մենք փորձում ենք դա լուծել։ Տրամաբանական է, թե ոչ, թողնում եմ ձեզ, բայց միակ տարբերակը սա է»։
Արթուր Մեսչյանն ասաց, որ եթե մոտակա ժամանակահատվածում իր իրավասության տակ գտնվող բաժինների աշխատողների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18։00—ին բոլորին ուղարկելու է տուն, եւ ոչ ոք այդ ժամից հետո աշխատանքի վայրում չի լինելու. «Էլ չեմ խոսում շաբաթ ու կիրակի օրերի մասին։ Դա կարող եք ընդունել որպես նախազգուշացում։ Այն աշխատավարձը, որ ստանում են մարդիկ, ովքեր կատարում են այդ աշխատանքը, տրամաբանության սահմաններում չէ։ Տգեղ խոսակցություններ են գնում քաղաքապետի աշխատավարձի հետ կապված։ Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար։ Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում օգտակար լինել քաղաքին եւ ինչ—որ չափով բարոյական աջակցություն պետք է պահանջենք»։
Ապօրինի շինարարության ծավալները պակասել են։ Երեւանի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ կան ապօրինի շինարարության դեպքեր, բայց առաջվա վիճակը չէ։ «Վերջապես մարդիկ սկսեցին հասկանալ, որ բոլորը հետեւում են եւ աչքի տակ են պահում հարցը»,—ասաց նա, հավաստիացնելով, որ բոլոր ապօրինի շինարարություն իրականացնողները ի վերջո դիտակետի տակ են ընկնելու եւ խնդիրներ են ունենալու։ «Մի արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում, միեւնույնն է՝ ինքներդ ձեր ձեռքով քանդելու եք, դիմեք մեզ, եւ մենք հնարավորության սահմաններում ձեզ շինթույլտվություն կտանք»,– հորդորեց Մեսչյանը։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու է Երեւանի 2800—ամյակին նվիրված այգուց տեղափոխվել ջուր վաճառող տղայի արձանը, գլխավոր ճարտարապետն ասաց, որ այն վերադարձել է իր նախկին տեղակայման վայրը՝ անգլիական այգի. «Արձանը նախ տեղադրվել էր անգլիական այգում, հետագայում տեղափոխվեց Շահումյան հրապարակի եզրամաս, այգու շինարարության ժամանակ բարերարները խնդիր դրեցին, որ այդ արձանը տեղափոխվի իր նախկին տեղը։ Այն տեղափոխվել է նորից անգլիական այգի»։
Երեւանի գլխավոր ճարտարապետը կարծում է, որ «Գաֆեսճեան թանգարան—հիմնադրամի» տարածքում գտնվող փոսորակը պետք է հնարավորինս շուտ փակվի։ Մեսչյանն ասաց, որ արդեն քանի տարի է՝ փոսորակը կիսակառույց վիճակում է. «Հիմա սեփականության խնդիր կա եւ ամենադժվարը գտնելն է, թե ում հետ ենք բանակցելու։ Եթե տարածքի սեփականատերերը շինարարություն չեն անելու, թող վաճառեն եւ եթե վաճառեն, մենք կարող ենք գտնել կառուցապատողներ, ովքեր կարող են ավարտել Կասկադը»։
Մեսչյանի խոսքով՝ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը Կասկադն ավարտող շատ լավ նախագիծ ունի. «Այն կառուցապատողը, որը հանձն կառնի շինարարությունը, վերեւի հարթակի եւ Մոնումենտի ռեստավրացիայի հարցը պետք է դնել այդ կառուցապատողի ուսերի վրա, որ ինքը քաղաքին մի բան տա»։
Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել։ «Պատի փլուզումից հետո իտալացի ռեստավրատորը նախագծեց, ապա էսքիզն ուղարկեց մեզ, մենք էլ ստորագրեցինք, ասացինք գնացեք, արեք։ Այդ նախագիծը գնաց կառուցապատողի մոտ, որը պետք է սկսեր կառուցումը, բայց մինչեւ այժմ ոչինչ չի արվել»,– ասաց նա։
Մեսչյանը նշեց, որ իրենք այլեւս ոչ մի իրավասություն չունեն կառույցի հետ կապված. «Գնդակը մշակույթի նախարարության դաշտում է։ Կառուցապատողը սեփականատիրոջ հետ պետք է այդ հարցերը լուծեր։ Կառույցի վիճակը շատ վատ է, վաղը, մյուս օրը կարող է տանիքը եւս փլվել»։
Երեւանի գլխավոր ճարտարապետը համոզված է, որ «Հին Երեւան» նախագիծը պետք է տեղից շարժվի, քանի որ հնարավոր չէ քաղաքի կենտրոնում փոսորակները երկար ժամանակ պահել։ Մեսչյանը վստահեցրեց, որ այս տարի քաղաքացիները նախագծի հետ կապված բավականին փոփոխություններ կտեսնեն։
Խոսելով Ֆիրդուսի շուկայում իրականացվելիք շինարարությունից՝ նա նշեց, որ Ֆիրդուսիում դեռ կան չիրացված տարածքներ. «Մի քիչ շատ երկար տեւեց, բայց քանի որ շատ մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շինարարության ժամկետները հետաձգվեցին»։
Մեսչյանը նշեց, որ մեծ խնդիրներ կան նաեւ Օղակաձեւ այգու հետ կապված. «Այնտեղ կան լքված սրճարաններ։ Օրենքի տեսանկյունից մենք ուժ պետք է ունենանք, որպեսզի տարածքի սանիտարական աշխատանքը ավարտին հասցնենք»։

16-05-2019





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO