Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Առաջատարը պահպանեց առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից երեք տուր առաջ Երեւանի «Փյունիկը» շարունակում է 4 միավորի առավելությամբ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երեկ տեղի ունեցած 33—րդ տուրի խաղում առաջատարը սեփական դաշտում 1։1 հաշվով բաժանվեց երրորդ տեղում ընթացող «Բանանցից»։ 47—րդ րոպեին Արթուր Միրանյանի խփած գոլին հյուրերը 8 րոպե անց պատասխանեցին Կարեն Մելքոնյանի համարժեք հարվածով։ Իսկ օրեր առաջ երկրի գավաթակիր դարձած «Ալաշկերտը» տանը 1։0 արդյունքով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։ Հանդիպման ելքը վճռեց 73—րդ րոպեին Գուստավո Մարմենտինիի կատարած դիպուկ հարվածը։ Այս տուրի մյուս երկու հանդիպումներում, որոնք կայացել էին մեկ օր առաջ, «Արցախն» ու «Արարատը» նույն 1։0 հաշվով պարտության էին մատնել համապատասխանաբար «Գանձասար Կապանին» եւ «Լոռիին»։
Մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. «Փյունիկ»՝ 56, «Արարատ Արմենիա»՝ 52, «Բանանց»՝ 51, «Ալաշկերտ»՝ 49, «Լոռի»՝ 39, «Շիրակ»՝ 36, «Գանձասար Կապան»՝ 31, «Արցախ»՝ 24, «Արարատ»՝ 22 միավոր։ Ընդ որում, «Փյունիկը», «Շիրակը» եւ «Արարատն» անցկացրել են 30, մյուս թիմերը՝ 29—ական խաղ։ Առաջնությունն ավարտվելու է մայիսի 30—ին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO