Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Այսօր պատմության, արվեստի եւ մշակույթի տոնահանդես է

Միավորվել են՝ «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո

Արդեն որոշե՞լ ես, թե որ թանգարան ես այցելելու. այսօր «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ամենամյա միջոցառումն է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի եւ Արցախի գրեթե բոլոր թանգարանները մինչեւ ուշ գիշեր բաց կլինեն եւ կգործեն անվճար։
Նախորդ համարներում անդրադարձել էինք Գյումրիի թանգարաններում տոնական օրը սպասվելիք միջոցառումներին, այստեղ ներկայացնում ենք մայրաքաղաքի մի քանի թանգարանների ծրագրերը։ Մշակութային օջախները հիմնականում ներկայանում են իրենց մշտական ցուցադրություններով, երբեմն նաեւ օրվա առթիվ կազմակերպում են ժամանակավոր ցուցադրություններ։ Շատ են կրթադաստիարակչական բնույթի միջոցառումները։ Օրինակ՝ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը պլանավորել է մոտ տասը միջոցառում։ Մշտական ցուցադրությունը բաց կլինի 17։00—ից, իսկ ժամանակավոր ցուցադրությունների հատվածում կբացվի երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130—ամյակին նվիրված ցուցադրությունը։ Կներկայացվեն Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, ազգային նվագարաններ։ Եթե սիրում ես կիթառ նվագել՝ այստեղ արի, «Կիթառս ու ես» համերգ—ֆլեշմոբը «կիթառաշատ» երեկո է խոստանում։ «Հեքիաթերեն» մանկական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը 3—9 տարեկան երեխաների համար ինտերակտիվ ներկայացում կտա՝ ստեղծված Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Պոչատ աղվեսը» եւ «Ճամփորդները» ստեղծագործությունների հիման վրա։ Էմոցիոնալ զգացումների սիրահարներին թանգարանն առաջարկում է լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը ու հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում։
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նկատում է՝ այդ օրը Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարաններում կատարյալ «մղձավանջ» է. «Այս հատվածը առանց զանազան միջոցառումների ու փառատոների էլ երեկոյան մարդաշատ է լինում, իսկ «Թանգարանային գիշերը» կարելի է ասել՝ հարյուրապատկվում է այցելուների հոսքը։ Այս ակցիան մտել է հանրության լայն շրջանակները։ Պարտավոր ենք մինչեւ կեսգիշեր լարված աշխատել, որպեսզի կուտակումները անցանկալի հետեւանք չունենան, միեւնույն ժամանակ այցելուն բավականություն ստանա, մենք էլ հնարավորինս պատվով դուրս գանք»։ Վարդանյանը նկատում է՝ ի տարբերություն մայրաքաղաքի, համայնքային թանգարաններում օրն անհամեմատ խաղաղ է։ Արձանագրել է՝ տարեցտարի իրենց մոտ այցելուների թիվը բազմապատկվում է, բացատրում է հետեւյալ պատճառներով. «Վերջին տարիներին բավականին աշխույժ ենք՝ կրթական ծրագրերով, որոնց հիմնական հասցեատերերը դպրոցահասակ երեխաներն են։ Մեր այցելուն առհասարակ երկու կատեգորիայի է բաժանվում՝ նրանք, ովքեր գալիս են արխիվներում աշխատելու, գրականությանը, թատրոնին, կինոյին վերաբերող փաստաթղթերը ուսումնասիրելու, եւ այցելուներ, որոնց հետաքրքրում է թանգարանի ցուցադրությունը»,—ասաց նա։
Հայաստանի ազգային պատկերասրահի հասարակայնության կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ ՀԱՊ—ում համեմատած նախորդ տարիների, այս տարվա միջոցառումները ավելի հագեցած են։ Մեծ մաս են կազմում մասնավորապես կրթական ծրագրերը, ունեն նաեւ «Արվեստագետի մտերիմը» խորագրով դասախոսություն՝ նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային եւ բոլոր այն կանանց, որոնք նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին՝ միասին անցնելով ստեղծագործողի դժվարին ճամփան։ «Կոմիտասը եւ մենք» խորագրով փառատոնի շրջանակներում երեկոյան տեղի կունենա տոնական համերգ՝ Երեւանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ գլխավոր դիրիժոր եւ խմբավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան։ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500—ամյակի կապակցությամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» խորագրով ընթերցում։ «Հետաքրքրությունն ու նախնական արձագանքները բավականին շատ են։ Այս տարի պատկերասրահը նախատեսել է լուսանկարչական մրցույթ, որին կարող են մասնակցել 12—18 տարեկան պատանիները։ Ողջ օրվա ընթացքում նրանք ֆիքսելու են թանգարանում իրենց դուր եկած կադրերը, հետո դրանք ուղարկելու են մեզ։ Այդ լուսանկարների հիման վրա տեղի կունենա մրցույթ, կտրվեն մրցանակներ»,–ասաց Նիկողոսյանը։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ թանգարանում փակ կլինեն 1—ին հարկի՝ Հակոբ Գյուրջյան եւ Արեւելքի սրահները, 9—րդ հարկի սրահները եւ «Վերածննդից ռոկոկո. Գույնի ձեւը ժամանակավոր ցուցաhանդեսը»։
Ինչպես բազմիցս նշել ենք, այս տարի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան հոբելյանական 100—ամյակն է։ Բանաստեղծուհու թանգարանը նույնպես զարմացնելու բան ունի։ Թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակի վերանորոգվել է Կապուտիկյանի տուն—թանգարանի մի հատվածը՝ աշխատանքային գոտին։ Նպատակ ունեն այն դարձնել ինտերակտիվ սրահ։ «Հրաշալի դահլիճ է ստեղծվել, որը եթե կարողանանք հագեցնել ժամանակակից տեխնիկայով, կծառայի լավ նպատակների։ Կապուտիկյանի՝    տասնյակների հասնող «քնած» ֆիլմերը հերթով կարող ենք ցուցադրել այստեղ։ Բանաստեղծուհու երազած տիկնիկի հետքերով ենք գնացել։ Տիկնիկագործների օգնությամբ ստեղծել ենք հավաքածու՝ մտացածին կերպարներ, որոնք այսօր պիտի ներկայացվեն այցելուների դատին։ Այցելուն կորոշի, թե որն է համահունչ այն տիկնիկին, որը Կապուտիկյանը 4 տարեկանում տեսել էր Աստաֆյան փողոցի ցուցափեղկում»,—նշեց Դեմիրճյանը՝ հավելելով, որ տիկնիկների հետ կցուցադրվի նաեւ Կապուտիկյանի այն զգեստը, որով նա ստացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։ Մշտական ցուցադրությունը նույնպես բաց կլինի։ Դեմիրճյանն ասաց, որ բանաստեղծուհու գրադարանը ուսումնասիրելիս, ցուցակագրելիս՝ մեծ թվով գրքեր են հայտնաբերել՝ սփյուռքահայ հեղինակների մակագրությամբ։ Քանի որ վերանորոգման մեջ էր թանգարանը, չեն հասցրել ցուցադրություն կազմակերպել։ Մոտ ժամանակներում՝ Կոմիտաս վարդապետի 150—ամյակին նվիրված, կկազմակերպեն նաեւ այդ ցուցադրությունը։ «Այնպիսի գրքեր կան, որոնք, վստահ եմ, չի ունենա անգամ ազգային գրադարանը»,—վստահեցրեց թանգարանի վարիչը։ Ասաց, որ հոբելյանական տարում այցելությունների մեծ առաջընթաց են գրանցել՝ հնգակի ավելացել է թիվը։ Եթե նախորդ տարի 2500 էր, այս տարի այցելուների թիվը 1000—ն անցել է։ Եղիշե Չարենցի տուն—թանգարանն այսօր առաջարկում է իր հարկի տակ ունկնդրել Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցի սաների, «Վիշապ» անսամբլի, «Չամիչ» տրիոյի կատարումները։ Թանգարանը ակցիային սկսեց մասնակցել 2005—ից։ Գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանն ասում է՝ թեեւ մշտական ցուցադրության մեջ ուշագրավ նմուշներ շատ ունեն, բայց այցելուներին հիմնականում հետարքրքում է հուշատունը, որտեղ Չարենցի բնակարանն է եղել։ «Գրեթե բոլորը բարձրանում են հուշատուն, անգամ նրանք, ովքեր ամեն տարի այս օրը գալիս են։ Հետաքրքիր ակցիա է, առավոտից մինչեւ կեսգիշեր աշխատում ենք ու սիրով հյուրընկալում բոլորին»,—ասաց նա։
Ի դեպ, այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո։ Համաեվրոպական միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 16—րդ, իսկ Արցախը 7—րդ անգամ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

18-05-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO