Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին

Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է

Միասնական քննությունները սարերի հետեւում չեն։ Չենք կարող ասել, որ ընդունվել-չընդունվելն այլեւս կյանքի ու մահվան հարց չէ՝ պայմանավորված կրկնուսույցներին վճարվող կլորիկ գումարով, բայց ամեն դեպքում, ոչ այդքան վաղ անցյալում պատահող լարված դեպքեր չեն լինում։ Մնում է հուսալ, որ այս տարի եւս քննությունների ընթացքին բնորոշ հանգստությունը կպահպանվի մինչեւ վերջ։
2019թ. քննական շրջանը մեկնարկում է «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննություններով՝ հունիսի 4—ին։ Առաջին փուլը կշարունակվի մինչեւ հունիսի 25—ը։ Այդ օրը նշանակված է «Ռուսաց լեզու» առարկայի քննությունը։ Հայոց լեզվի եւ հայ գրականության օրը հունիսի 7—ն է, ֆիզիկայինը՝ 11—ը, օտար լեզվինը՝ 14—ը։ Մաթեմատիկայից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 18—ին։ Իսկ հունիսի 21—ին կստուգեն մասնակիցների հայոց պատմության ու քիմիայի գիտելիքները։
Քննությունների լրացուցիչ փուլը կսկսվի հուլիսի 2—ին, կավարտվի հուլիսի 8—ին։ Բայց այդ միջակայքում կընթանան նաեւ կենտրոնացված ու ներբուհական քննությունները։ Քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են առանց էական փոփոխությունների։
Ներկայացնելով նախապատրաստական աշխատանքները՝ «ՀՀ»—ի հետ զրույցում ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց. «Այս տարի ունենք նաեւ 9—րդ դասարանի կենտրոնացված քննություն՝ նախարարի առաջարկով։ Այդ քննությունների նախապատրաստական աշխատանքը մեր ժամանակի գերակշռող մասը տանում է, ծավալը մեծ է, աշխատանքը՝ շատ։ Եթե միասնական քննությունների համար 33 քննական կենտրոն ունենք, ապա 9—րդ դասարանի կենտրոնացվածի դեպքում՝ 251 քննական կենտրոն»։ Նա ավելացրեց, որ 9—րդ դասարանի քննությունների նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ միասնականների դեպքում գրաֆիկից շեղվել չէին կարող, եւ դիմորդներն արդեն ըստ մարզերի ու քննական կենտրոնների բաշխված են։
Արցախի տվյալներն էլ ներառյալ, այս տարի ունենք ավելի քան 10400 դիմորդ։ Նախորդ տարվա համեմատ, դիմորդները կրկնակի ավելացել են։
Դիտարկմանը, որ երբ ուսանողների թիվը մեծ է լինում, դժգոհում ենք, թե պարտադիր չէ՝ բոլորը բարձրագույն կրթությամբ լինեն, իսկ երբ դիմորդների թիվը փոքր է լինում, մտահոգվում ենք, որ քիչ թվով ուսանողներ ենք ունենալու, Նասիբյանը պատասխանեց. «Ըստ մասնագիտությունների լիցենզիայով տեղերը ավելի շատ են, քան դիմորդներինը։ Թվի մեջ մտնում են նաեւ ոչ պետական բուհերը։ Եթե 22 հազարից 23 հազար տեղ կա, եւ ունենք շուրջ 10 հազար դիմորդ, այսպես թե այնպես, դիմորդների թիվը բուհերին տրված տեղերի թվից կրկնակի փոքր է»։
Բուհերի ու մասնագիտությունների ընտրության մասով ԳԹԿ—ում առայժմ բավարար տվյալներ չունեն, գործընթացը նոր է սկսվել։ Բայց նախնական արդյունքներով, մեր զրուցակիցը կարծում է՝ գոհ են Երեւանի պետական համալսարանում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Մասնավորներից էլ, որքանով տեղյակ է, արդեն դիմորդներ ունեն «Գլաձորում»։
Իսկ թե ավագ դպրոցի համակարգից հետո կրթական մակարդակի ի՞նչ փոփոխություն են տեսնում դիմորդների շրջանում, Կ. Նասիբյանն ասաց. «Հիմա դժվար կլինի ասել, բայց մոտավորապես 2 տարի առաջ ուշադրություն դարձրինք այդ մասով եւ հասկացանք, որ ավագ դպրոցներից քննություն հանձնողների միջին միավորն ավելի բարձր էր, քան միջնակարգ դպրոցներից քննություն հանձնողներինը»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

18-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO