Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՇԽԱՐՀ


Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են

Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է գումարել Սիրիայի հյուսիս-արեւմտյան շրջաններում տիրող իրավիճակի օրակարգով։ Արդեն շուրջ 10 օր է, ինչ հիշյալ տարածքներում բախումներ են տեղի ունենում։ Դամասկոսը հայտարարել է, թե բանակն ի պատասխան «Թահրիր ալ Շամ»՝ նախկին «Ալ Նոսրա» ահաբեկչական կազմակերպության բանակի դիրքերի վրա հարձակումների, ռազմական գործողություններ է սկսել Համայի ու Իդլիբի արվարձաններում։ Սակայն ինչպես նշում են ռազմական փորձագետները, այս պահի դրությամբ, ընթացող գործողությունների նպատակը ավելի շուտ բանակցություններում Դամասկոսի ու Ռուսաստանի դիրքերի էլ ավելի ամրապնդումն է, քան թե Իդլիբի ազատագրումը։ Հաշվի առնելով, որ Իդլիբի ազատագրումը բավականին ծանր ու դժվարին է լինելու, քանի որ ահաբեկչական խմբերի տասնյակ հազարավոր զինյալներ պատրաստ են հանուն իրենց վերջին ռազմաբազայի կռվել մինչեւ վերջին շունչը, հետեւաբար, կարելի է ենթադրել, թե բախումները մարդկային ու նյութական որքան մեծ կորուստների պատճառ են դառնալու։ Ուստի տրամաբանական է, որ ներկա դրությամբ Դամասկոսը բախումների շարունակմանը հակված չլինի, թեեւ Իդլիբի վրա վերահսկողությունը խիստ կարեւոր է, ինչը կնշանակի վերահսկել երկրի ողջ տարածքը։
Բնականաբար, Իդլիբի վրա վերահսկողության հնարավոր կորուստը խիստ մտահոգում է Թուրքիային, որը բազմիցս նախազգուշացրել է, մտավախություն հայտնելով այդ երկրում փախստականների թվի ավելացման առնչությամբ։ Սա այն դեպքում, երբ վերսկսված բախումները գլխավորապես պայմանավորված են Իդլիբում Թուրքիայի ստանձնած պարտավորությունները չկատարելով, ինչի մասին տարբեր առիթներով իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանը, որի օդուժն այժմ արդեն աջակցում է Սիրիայի բանակին։ Մինչդեռ առ այսօր Իդլիբի հարցում ձեռնպահ էր մնում, հաշվի առնելով Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունը։
2017թ. հունվարին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Աստանայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հաջողվեց Սիրիայի 4 նահանգները «բախումնազերծ» գոտի հայտարարել եւ հակամարտ ուժերի միջեւ բախումները կասեցնելու շուրջ համաձայնության գալ, որոնք վերահսկելու էին մասնակից երկրները։ Թուրքիայի սահմանակից Իդլիբ նահանգի հրադադարի վերահսկողությունը հանձնվեց Թուրքիային, որտեղ վերջինս 12 դիտակետ է ստեղծել եւ տեղակայել 1300 զինվորական։ Հետագայում աջակցող ուժերի օգնությամբ Սիրիայի բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել երեք «բախումնազերծ» գոտիների վրա, որտեղից ահաբեկչական կազմակերպությունների մարտիկները տեղափոխվել ու կուտակվել են Իդլիբում, որը փաստորեն հակաիշխանական ուժերի վերահսկողության տակ գտնվող միակ նահանգն է։ 2018թ. ամռանը կառավարական ուժերը ռուսական օդուժի օժանդակությամբ Իդլիբում ոչնչացնելով ահաբեկիչներին՝ վերահսկողություն սահմանեցին նաեւ այս նահանգի վրա։ Սակայն Թուրքիան խիստ դեմ էր այդ քայլին, ինչի հետեւանք Իդլիբի հարցը դարձավ օրակարգային, որին նվիրված թեհրանյան եռակողմ գագաթնաժողովը անցավ ապարդյուն։ Սակայն սեպտեմբերի 17—ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի Սոչիի հանդիպմանը կողմերը համաձայնության եկան՝ Իդլիբում իշխանությունների եւ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների միջեւ 15 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, ինչը ողջունեց նաեւ Արեւմուտքը, որը խիստ դեմ էր Իդլիբի վրա հարձակվելուն։
Անկարան եւս ձգտում է բանակցություններում հանդես գալ ամուր դիրքերից, որոնք ըստ նախատեսվածի տեղի են ունենալու ընթացիկ տարվա հուլիսին, ուստի թեեւ Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնելու մասին լռում է, բավարարվելով բախումների առնչությամբ նախազգուշացումներով, սակայն միաժամանակ աշխատում է այլ ճակատներում։ Մայիսի 15—ին ԱԳ նախարար Չաուշօղլուն Սիրիայի նոր սահմանադրության կոմիտե ձեւավորելու հարցի շուրջ բանակցել է ընդդիմության պատվիրակության նախագահ Նասր ալ Հարիրիի հետ։ Սահմանադրության կոմիտեի հարցը առաջիկա բանակցությունների օրակարգի գլխավոր հարցն է լինելու։
Միջազգային հանրությունը, մասնավորապես շահագրգիռ երկրները խնդրո առարկա կոմիտեի 150 անդամին ընտրելու հարցում, որը կազմված է լինելու ընդդիմության, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, լուրջ ջանքեր են գործադրում։ Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված 6 թեկնածուին կողմ էր Ռուսաստանը, սակայն դեմ հանդես եկավ ՄԱԿ—ը, եւ թվում էր, թե տարաձայնությունները կշարունակվեն, սակայն ինչպես մայիսի սկզբներին հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ—ի բանագնաց Պեդերսենը, ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում համաձայնություն է ձեռք բերվել՝ նրանց թեկնածությունը չեղարկելու։ Այլ կերպ ասած՝ բախումները շարունակվելու են, որոնք նաեւ առաջիկա բանակցություններով են պայմանավորված, մյուս կողմից շահագրգիռ կողմերը ձգտում են դրանցում հանդես գալ առավել ուժեղ դիրքերից։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

18-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO