Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.07.2020
ՄԱՐԶԵՐ


Լուսագյուղը հաճելիորեն կզարմացնի եկվորներին

Տրվել է առեղծվածային այս բնակավայրի զարգացման ծրագրի մեկնարկը

Անասնապահությամբ եւ հողագործությամբ տնտեսություն պահող Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքը հավակնում է զբոսաշրջության կենտրոն դառնալ ու ոչ միայն։ Շուտով կմեկնարկեն գյուղի բարեկարգման աշխատանքներն ու զարգացման ծրագիրը։ 2019թ. մարտի 1—ին ՀՀ կառավարության հաստատմամբ «Արմենիա Ֆյուչեր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ վարչական տարածքում կիրականացվի «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագիրը։
«ՀՀ»–ի հետ զրույցում Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանը պատմեց, թե ինչպես են «Արմենիան Ֆյուչերի» ներկայացուցիչները շրջել 100–ից ավելի գյուղերում եւ ներդրման համար բարենպաստ վայր համարել հենց Լուսագյուղը։ Ի՞նչն է ներդրումային առումով գրավել նրանց, համայնքապետն ասում է՝ այստեղ օդն է մաքուր, ջուրը՝ սառնորակ, հանգստյան հիանալի վայր է, հիասքանչ անտառներ ունի։ Գյուղն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները. լավ աշխարհագրական դիրք, բազմաթիվ հուշարձաններ։
Զբոսաշրջիկների մի մեծ խումբ ամեն տարի հանգստանում է այս անտառներում՝ ստեղծելով վրանային ավան, ինչպես նաեւ օդապարիկներով թռիչքներ են կազմակերպում։ Ավանդույթ է դարձել նաեւ միջազգային սիմպոզիում—փառատոնի կազմակերպումը Լուսագյուղի անտառներում, որը տեւում է մոտ 3 ամիս։
Լուսագյուղը համարվում է Ապարան համայնքի առեղծվածային ու առանձնահատուկ գյուղը։ Այստեղ Ծաղկունյաց լեռնաշղթաներից մեկի ներսում գտնվում է 1971թ. լքված խորհրդային զինվորական բունկերը, որտեղ մինչեւ հիմա հայտնի չէ՝ ինչ զորքեր են տեղակայվել եւ ինչով են զբաղվել։ Ձմռանը հատկապես գրավիչ է «Լենին սար» կոչվող վայրը, որտեղ ԽՍՀՄ—ի ժամանակ տարիներ շարունակ իրականացվել է «Ապարանյան» ձմեռասպորտային մրցույթ—փառատոնը։ Այս տարածքում վերջին ժամանակներս իրականացվում է ձմեռային լեռնադահուկային ակտիվ հանգիստ։ Գյուղի կենտրոնում գտնվում է եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին, որը կառուցվել է 19—րդ դարի վերջերին։
Գյուղի զարգացմանը խոչընդոտող խնդիրներ շատ կան, ճանապարհներն են անբարեկարգ, ասֆալտապատված տարածք գրեթե չկա, ջրահեռացման, կոյուղատար եւ ոռոգման համակարգերն են հին, գյուղն ունի նաեւ լուսավորության ապահովման խնդիր։ Ըստ Քաջիկ Զաքարյանի՝ համայնքում այժմ 870 բնակիչ կա, շուրջ 200—ը արտագաղթել են, սակայն լիահույս է, որ լքված տները շուտով իրենց հին տերերին կդիմավորեն։ Վստահ է, երբ գյուղի արտաքին տեսքը փոխվի, ենթակառուցվածքները զարգանան, զարկ կտրվի նաեւ զբոսաշրջության խթանմանը, ինչն էլ իր հերթին Լուսագյուղը վերաբնակեցնելու հնարավորություն կտա, կբարելավի գյուղի սոցիալ—տնտեսական վիճակը։
«Արմենիան Ֆյուչեր» հիմնադրամի կողմից մշակված բարեգործական ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Լուսագյուղ վարչական տարածքի մաստեր պլանը, որը ներառելու է գյուղի ամբողջական ճարտարապետական եւ տնտեսական կոնցեպտը, եւ համաձայն այդ կոնցեպտի՝ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ։ Բարեգործական ծրագրի իրականացումն ուղղված է լինելու բնակավայրի սոցիալ—տնտեսական կարեւորագույն խնդիրների լուծմանը, զբոսաշրջային մեծ հետաքրքրության մեծացմանն ու աշխուժացմանը։ Ընդհանուր բյուջեն ավելի քան 4 մլրդ դրամ է, որը նախատեսվում է ներդնել առաջիկա տարիներին։ Ծրագիրը հնգամյա է եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թ. փետրվարին։
Համաձայն մշակված ծրագրի՝ տնային տնտեսությունները միմյանցից տարանջատող ցանկապատերը փոխարինվելու են բարձր որակական հատկանիշներով, դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներով պատրաստված ցանկապատերով, վերանորոգվելու են տանիքները։ Կատարվելու է Լուսագյուղի տարածքում տեղակայված տների տեղազննություն, որի արդյունքում առավել անմխիթար վիճակում գտնվող տների փոխարեն՝ նույն հողատարածքի վրա կկառուցվեն նոր տներ, հիմնական տեսքի բաղկացուցիչ մաս հանդիսացող տների ճակատային հատվածներին կտրվեն շրջակա միջավայրին ներդաշնակ դիզայներական լուծումներ։
Նախատեսվում է բարեկարգել գյուղի ճանապարհները, լուսավորության ցանցը, կառուցել ջրահեռացման, կոյուղատար եւ ոռոգման համակարգեր, Լուսագյուղի բնակիչների տներում անհատույց տեղադրել արեւային էներգիայի համակարգեր։ Արդյունքում, ըստ վարչական ղեկավարի՝ էականորեն կնվազի գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ գոյացող էլեկտրաէներգիան կլինի էկոլոգիապես մաքուր։
Գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար նախատեսվում է ներմուծել գյուղատնտեսական տեխնիկա եւ այն անհատույց օգտագործման պայմանով տրամադրել բնակիչներին։
Տեղական եւ համաշխարհային լավագույն փորձի հիման վրա կառուցվելու է գյուղատնտեսական մթերքի եւ ժողովրդական արհեստների արհեստանոց—տոնավաճառ, որը հնարավորություն կտա իրացնելու գյուղատնտեսական բարիքների, կաթի, կաթնամթերքի եւ մսամթերքի ստացման, աճեցման եւ վերամշակման ներուժը։
Կառուցվելու եւ անհատույց սեփականության իրավունքով համայնքին են տրամադրվելու խաղահրապարակ, սպորտային հրապարակ, լողավազան, բազմաֆունկցիոնալ մշակույթի տուն։
Մշակույթի տան տարածքում կգործեն նորագույն տեխնիկայով հագեցած կինոթատրոն, պատկերասրահ, երեխաների զարգացմանն ուղղված մի շարք խմբակներ եւ այլն։
Վերանորոգվելու եւ անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցվելու են Լուսագյուղի դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, ոստիկանակետը։ Նախատեսվում է գյուղը գրավիչ դարձնել նաեւ ձմռան սեզոնին։ Լուսագյուղի տարածքում նախատեսվում է կառուցել նաեւ ճոպանուղի, որը տեղի բնակիչներին եւ հյուրերին կհասցնի գյուղի վերին հատվածում տեղակայված պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Թուխ—Մանուկ վանք։ Վանքի տարածքի մոտակայքում կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն՝ եկեղեցական ծեսերի, մշակութային եւ տոնական միջոցառումների անցկացման համար, իսկ ձմռան սեզոնին նախատեսում են ամֆիթատրոնը սահադաշտի վերածել։
Ճոպանուղու շահագործումից գոյացած դրամական միջոցները ամբողջովին կուղղվեն համայնքի զարգացման ծրագրին։ Գյուղն ունի զբոսաշրջության զարգացման ահռելի ներուժ, եւ զբոսաշրջության զարգացմանը միտված քայլեր անելը միայն կբարելավի նրա բնակիչների կյանքը։ Գյուղի զարգացման գործում իրենց մասնակցությունն ունեն նաեւ մի քանի ակտիվ երիտասարդներ։ Համայնքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլեր անելու նպատակով չորս երիտասարդ որոշել են ձեւավորել «Brandoid Lab» ստարտափը։ Գաղափարը հետեւյալն է՝ բրենդավորել համայնքը։ Ակտիվ երիտասարդական խումբը նպատակադրված է կատարելագործել զբոսաշրջիկների հետ կապվելու եւ շփվելու հմտություններն ու միջոցները։ Նախատեսում են ստեղծել պաշտոնական կայք, որտեղ երեք լեզուներով կներկայացվի համայնքի մասին ամբողջական տեղեկատվություն՝ ներառյալ տրանսպորտային ուղիները, պատմամշակութային վայրերը, գյուղում մատուցվող ծառայությունները եւ այցելության համար հասանելի վայրերը։ Գյուղի տարածքում կտեղադրվեն «QR» կոդեր, որոնց շնորհիվ այստեղ հայտնված զբոսաշրջիկները կկարողանան կողմնորոշվել եւ տեղաշարժվել գյուղում։ Այն կնպաստի գյուղում նոր գաղափարների մշակման եւ իրականացման համար ջանքերի մեկտեղմանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

23-05-2019





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO