Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՊՆ


Զինծառայողների հավելավճարները կավելանան

Կրտսեր կազմի աշխատավարձը շատ ավելի է բարձրանում, քան սպայական կազմինը

Կրտսեր կազմի եւ հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչեւ 20 տոկոսով։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ կառավարության նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց, որով հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելավճարների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումներն ու այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։
Որոշ մանրամասներ ներկայացնելով՝ պաշտպանության նախարարը ասաց, թե նաեւ վարչապետի հանձնարարականի հիմամբ զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական հպատակությունների կատարման համար։ Զինծառայողների դրամական ապահովության չափը միջինը 10 տոկոսով ավելանում է։ Կրտսեր—ենթասպայական ու շարքային կազմի համար կբարձրանա միջինը 18 տոկոսով, բայց այն զինծառայողների մասով, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, նույնպես հավելում է լինելու։ Այլ կերպ, նախարարի խոսքերով, կրտսեր կազմի եւ հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում, քան բարձրագույն սպայական կազմինն ու ԶՈւ ղեկավարությանը։
Նախագիծը ներկայացնելուց հետո նախարարը վարչապետին շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար։ Հետեւեց վարչապետի արձագանքը. «Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար»։
Տեղեկացնենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կտարածվի 2019թ. հունիսի 1—ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելենք նաեւ, որ այս որոշման անհրաժեշտությունը բխում էր հետեւյալ հանգամանքից։ Բանն այն է, որ գործող որոշման մեջ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված դրամական ապահովության հավելումների (գործակիցների) մեջ հստակ տարանջատված չեն մարտական խնդրի կատարման ծանրաբեռնվածության աստիճանը, առանձնահատկությունները, որից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ծառայության առանձնահատուկ պայմանների եւ հավելումների (գործակիցների) մեջ կատարել փոփոխություններ։ Նաեւ՝ հստակ տարանջատված չէ, թե մարտական խնդրի կատարման համար անձը պետական սահմանի որ հատվածում է իրականացնում ծառայություն՝ 1—ին խրամատում, 2—ում թե՞ 3—ում, ծանրաբեռնվածության աստիճանը։ Այժմ հստակեցվում է։ «Իսկ հավելումներն էլ անհրաժեշտ են զինծառայողներին խրախուսելու, զինծառայության գրավչությունը, նրանց մարտական ոգին եւ ԶՈՒ կարողությունները բարձրացնելու համար»,—նշում է Դավիթ Տոնոյանը։
Ասենք, որ կան նաեւ գործակցի նվազեցումներ։ «Ելնելով ամենօրյա խնդրի կատարման ավելի նվազ ծանրաբեռնվածությունից, անհրաժեշտություն է առաջացել ծառայության առանձնահատուկ պայմանի եւ հավելման (գործակցի) մեջ կատարել նվազեցում։
Ըստ երեկ ընդունված որոշման, կան բացարձակ նվազեցման դեպքեր էլ։ Օրինակ՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվելու վտանգի համար։ Պայմանի գործակիցը 0,6 է։ Հիմնավորումը առողջապահության նախարարի 2018թ. սեպտեմբերի 4—ի գրությամբ նշված հավելումն է, որը վերաբերում է արդեն բացահայտված՝ վարակված անձի ախտորոշում եւ բուժում իրականացնող, ինչպես նաեւ դրանց շրջանակներում վիրուս պարունակող նյութերի հետ առնչվող անձանց։ Իսկ նման անձինք ուղարկվում են համապատասխան կլինիկաներ։ Բացի այդ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ով վարակված անձինք պիտանի չեն զինվորական ծառայության (ըստ կառավարության 12.04.2018թ. որոշման 1—ին հավելվածի 95—րդ կետի)։
ՊՆ—ն վստահ է, որ «բացարձակ կրճատվող կամ պակասեցվող հավելումները ազդեցություն չեն ունենալու զինված ուժերի համալրվածության եւ հոսունության վրա»։
Ինչ վերաբերում է հավելումների՝ ՀՀ պաշտպանության բյուջեում ազդեցությանը, ապա «ծառայության առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնողներին հաշվարկված հավելումներ եւ հավելավճարներ» պայմաններով 6 ամիսների մասով կկազմի ընդամենը՝ 1, 336, 477, 20 դրամ, որը կիրականացվի պաշտպանության ընդհանուր հատկացումների շրջանակում ներքին վերաբաշխումների հաշվին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO