Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Առաջին փոքր քայլը նշմարվում է

Նվազագույն աշխատավարձը կարող է սահմանվել 63 հազար դրամ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել 8 հազար դրամով՝ 55 հազար դրամի փոխարեն սահմանելով 63 հազար։ Սա նվազագույն աշխատավարձը կմոտեցնի նվազագույն սպառողական զամբյուղին։
Մեզ հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց արդեն շրջանառության մեջ դրված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն ու մանրամասները։
«Այդ 8 հազարն էական բան չի փոխելու շատ ընտանիքների համար, բայց գոնե աշխատավարձը մոտեցնում ենք նվազագույն սպառողական զամբյուղին, որ մարդն աշխատավարձով գոնե ինքն իրեն կարողանա նվազագույն կենսամակարդակ ապահովել։ Երբ նախընտրական հանդիպումներ էինք ունենում մարզերում, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների հետ, ամենակարեւոր բարձրացվող հարցը նվազագույն աշխատավարձի չափն էր։ Այդ հանդիպումների արդյունքում, նաեւ այն պատճառով, որ ստվերից ավելի շատ աշխատատեղեր են դուրս գալիս, որն ուղեկցվում է իրական աշխատավարձի չափն արտացոլելով, մենք հասկացանք, որ ժամանակն է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել»,—ասաց Կարապետյանը։
Նախագծի նախնական տարբերակում քննարկել են նվազագույն աշխատավարձի չափը հասցնել մինչեւ 65 հազար դրամի, սակայն ինչպես Կարապետյանը նշեց՝ նման բարձրացման դեպքում փոխվելու էին գործակիցներ, այս իսկ պատճառով ընտրվեց 63 հազարի տարբերակը։ Կարապետյանի խոսքով՝ դա ընդամենն առաջին փոքր քայլն է։ Կարծում է, որ նվազագույն աշխատավարձը առաջիկա 4—5 տարիների ընթացքում պետք է առնվազն 120 հազար դրամ լինի, եւ այդ ուղղությամբ պատրաստվում է անընդհատ աշխատանք կատարել։
ՊԵԿ—ի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 2019—ի մարտի դրությամբ հանրապետությունում մինչեւ 81 հազար 820 դրամ՝ ներառյալ հարկերը, աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը չի գերազանցում 45 հազարը, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8 հազար 400, իսկ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում՝ 6 հազար։ Նախագծի ընդունման արդյունքում այդ մարդկանց աշխատավարձերը կբարձրանան միջինը 6 հազար 270 դրամով։ Փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 840 մլն դրամի հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 392 մլն դրամի։ Ընդհանուր առմամբ, աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր եւ պետական հատվածներում կկազմեն շուրջ 3.46 մլրդ դրամ։
Պատգամավորի հավաստիացմամբ, սակայն, փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա։ «Բյուջետային համակարգից աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձը բարձրացնում ենք, բայց մասնավոր հատվածը եւս բարձրացնելու է աշխատավարձերը։ Եվ եկամտային հարկի ավելի մուտքագրումներով կփակվի պետական բյուջեի ծախսը»,—նշեց նա։
Պետական եւ մասնավոր հատվածներում աշխատավարձի բարձրացումը կկազմի 3.46 մլրդ դրամ, որից որպես եկամտային հարկ պետական գանձարան կվերադառնա 0.8 մլրդ դրամ՝ այնքան, որքան կկազմի պետական հատկացումը։ Բարձրացման արդյունքում կկրճատվի նաեւ պետական ու մասնավոր հատվածների աշխատավարձերի տարբերությունը։
Անդրադառնալով համայնքային բյուջեի վրա լրացուցիչ ծախսին՝ Կարապետյանը նշեց, որ վաղուց արդեն անհրաժեշտ է, որ մարդիկ համայնքներում նորմալ վարձատրվեն։ «Համայնքապետերը պետք է հրաժարվեն վատ պրակտիկայից՝ նվազագույն աշխատավարձով պահել աշխատողներ, որոնք հետագայում ընտրություններին պետք է ձայն ապահովեին։ Եվ նվազագույն աշխատավարձի աստիճանական աճը նաեւ ուղեկցվելու է այդ գործընթացով, որ ՏԻՄ—ը հասկանա՝ ավելի լավ է պահել մեկ նորմալ մասնագետ»,—նշեց նա։
Առաջարկվող նախագծով կավելանան նաեւ ժամավճարները։ Աշխատաժամանակի նորմալ՝ շաբաթը 40 ժամ տեւողության դեպքում մեկ ժամը կլինի 375 դրամ, իսկ կրճատ՝ 36 եւ 24 ժամ տեւողության դեպքում ժամը համապատասխանաբար 420 եւ 630 դրամ։
Կարապետյանը նշեց՝ եթե նախագիծը քննարկվի եւ ընդունվի, նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես կգան ամեն տարի։ Նրա կարծիքով՝ նույնիսկ կգա ժամանակ, երբ նվազագույն աշխատավարձի չափ սահմանելու նպատակայնությունը կկորչի, քանի որ տնտեսության մեջ գնալով արտադրողականությունն ու աշխատավարձերն աճում են։ Սակայն այս պահին գտնում է, որ սոցիալական արդարության տեսանկյունից նպատակահարմար է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

24-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO