Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նոր հույսեր, նոր սպասումներ եւ նոր արարումներ

Այսօր «Վերջին զանգի» միջոցառումներ եւ տոնակատարություններ տեղի կունենան Հայաստանում եւ Արցախում

Այսօր հանրապետության դպրոցներում ղողանջող վերջին զանգը հերթական սերնդին կճանապարհի երիտասարդական կյանքի նոր փուլ, որտեղ նրանց սպասում են նոր գիտելիքներ, նոր փորձ, նոր ձեռքբերումներ։ Դպրոցական ուսումնառության տարիներն անփոխարինելի են թե՛ նախնական գիտելիքներ ստանալու, թե՛ որպես անհատ ձեւավորվելու, թե՛ հասարակության համար պիտանի մարդ դառնալու առումներով։
Հայաստանի դպրոցներում 9—րդ դասարանն այս տարի կավարտի 32 հազար 198 աշակերտ, 12—րդ դասարանը՝ 18 հազար 996։ Աշակերտները ներկայացնում են ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր դպրոցները։
Հանրապետությունում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4—ից։ Գործելու է 33 քննական կենտրոն, որից 23—ը՝ մարզերում, 10—ը՝ Երեւանում։
Արցախի 217 հանրակրթական դպրոցներում եւս կհնչի վերջին զանգը, որի առթիվ դպրոցներում տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ։
Այս ուսումնական տարում ԱՀ դպրոցների շուրջ 3150 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9—րդ դասարանն ավարտելու է 1911 շրջանավարտ, իսկ ավագ դպրոցները՝ 1239 աշակերտ։
Բնականաբար, այսօր խստացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության, մասնավորապես ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները։
«Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում։ Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսեւորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք։ Այս մասին հայտարարություն է տարածել ճանապարհային ոստիկանությունը։ Նաեւ կոչ է արել շրջանավարտներին զերծ մնալ մեքենա վարելուց՝ հայցելով ծնողների աջակցությունը։

24-05-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO