Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը

Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի անկախության պատմությանը

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ երեկ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն եւ արդիականություն» խորագրով գիտաժողովը՝ նվիրված միացյալ, անկախ Հայաստանի հռչակման 100—ամյակին։
Խոսելով ակտի քաղաքական ու պատմական նշանակության մասին՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շեշտեց, որ անհրաժեշտ է պետականորեն նշել իրավական ակտերի հարյուրամյակները՝ սկսելով միացյալ Հայաստանի հայտարարման իրավական ակտից։ Դիտարկելով ակտը՝ հայերի իրավունքների, պատմական արդարության վերականգնման տեսանկյունից՝ Մանոյանն ընդգծեց. «Այն փաստը, որ Հայաստանը տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային, դեռ չի նշանակում, որ հրաժարվել է այդ իրավունքից։ Անհրաժեշտ է փոխել այս մոտեցումը եւ քայլեր ձեռնարկել։ Այսօրվա մեր ներքաղաքական իրադարձությունները չեն կարող պատճառ դառնալ, որ մենք, որպես պետություն, անուշադրության մատնենք այս կարեւոր քաղաքական հանգամանքը։ Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն։ Իսկ եթե որեւէ մեկը կարիք ունի պատմական հիմնավորումների՝ վստահ եմ, այս գիտաժողովի նյութերը բավական կլինեն բոլորին զինելու անհրաժեշտ փաստերով»։
Քաղաքական կարեւորության տեսանկյունից՝ միջոցառմանը առանձնահատուկ նշանակություն տվեց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Առաջին հանրապետության շրջանում կարեւոր մի քանի դարակազմիկ իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից մեկը, Մելքոնյանը համարում է հանրապետության տարեդարձի օրը՝ 1918թ. մայիսի 28—ին Հայաստանը ազատ, անկախ եւ միացյալ հռչակելու հայտարարությունը։ Այս հռչակագիրը, նրա խոսքով, մեկ ընդհանուր կենսունակ պետություն ստեղծելու կարեւոր ակտ էր, որը աջակցություն էր գտնում նաեւ Արեւմուտքում՝ եվրոպական այն երկրների կողմից, որոնք պատերազմում գերմանական խմբավորմանը պարտության էին մատնել եւ արեւելքում՝ ի դեմս Հայաստանի, ուզում էին ձեռք բերել դաշնակից երկիր, որը պետք է ունենար Տրապիզոնով ելք դեպի Սեւ ծով։ «Նման գիտաժողով հրավիրելով մենք նպատակ ունենք նաեւ կարեւորել երկրի հոգեւոր—քաղաքական միասնության գաղափարը։ Ճակատագրի բերումով երկփեղկված ժողովուրդ ենք եղել դեռ 4—րդ դարից սկսած, ընդհատումից հետո նորից 16—17—րդ դարերում։ Այս քաղաքական երկփեղկվածությունը բերեց նաեւ հոգեւոր տարանջատման։ Ցավոք, այդ հատվածական մտածողությունը, երկփեղկվելու ավանդույթը մեզանում շարունակվում է։ Հիմա էլ բոլոր մակարդակներով խոսվում է ՀՀ եւ Արցախ հարաբերությունների մասին։ Հայաստան եւ Արցախ ասել չի կարելի։ Վերջերս էլ շրջանառության մեջ է մտել Հայաստանի եւ Արցախի ժողովուրդ արտահայտությունը։ Ինչպես Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Այս կոչը պետք է կյանքի կոչենք, ազգի միասնությունն ապահովենք։ Գոնե բարոյական հողի վրա մենք պետք է կարողանանք ձերբազատվել երկփեղկվածության գաղափարից»,—ընդգծեց Մելքոնյանը։
Գիտաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Զեկույցներով հանդես եկան «Վէմ» հանդեսի խմբագիր, պ. գ. դ. Գեւորգ Խուդինյանը («Ազգի ու հայրենիքի միասնության հարացույցի փնտրտուքը՝ միջնադարում եւ նոր ժամանակներում»), պ.գ.թ. Կարեն Հայրապետյանը («Հատվածականության համախտանիշը 20—րդ դարասկզբի հայ իրականության մեջ եւ նրա հաղթահարման՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը»), պ.գ.դ. Արարատ Հակոբյանը («Միացյալ եւ Անկախ Հայաստանի անկախության մասին պետական ակտի ընդունման գործընթացը 1919թ.»), պ.գ.դ. Արմեն Մարուքյանը («Սեւրի պայմանագիրն ու Վ.Վիլսոնի իրավարար վճիռը՝ Միացյալ եւ Անկախ Հայաստանի ակտի իրականացման սկիզբ»), այլք։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

25-05-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO