Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ուստարվա վերջին զանգը ղողանջեց

Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային հրապարակում տոն չէր, բայց մեքենաների մի մասը զարդարված էին փուչիկներով։ Չնայած ՃՈ-ի զգուշացումներին, «Վերջին զանգի» օրը մեքենաների ղեկին անչափահասներ եղել են։ Բայց մեքենայով, թե առանց դրա՝ օրվա առաքելությունն իրականացված է։ Շրջանավարտները երեկ վերջին անգամ հագան դպրոցական համազգեստ, վերջին անգամ լսեցին դպրոցական զանգի ղողանջն ու շնորհակալություն հայտնեցին դպրոցի մանկավարժական կազմին։
Մայիսի 24—ին զանգը վերջին անգամ հնչեց Հայաստանի Հանրապետության 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում։ ՀՀ պետական եւ ոչ պետական դպրոցներում ավարտվեց 12—րդ դասարանի շուրջ 18 հազար եւ 9—րդ դասարանի մոտավորապես 32 հազար աշակերտ։
«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է եւ կարեւոր, որովհետեւ այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների եւ ավելի հասուն կյանքի միջեւ։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր եւ պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ եւ նպատակասլաց քայլերով։ Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թեւակոխած Հայաստանում եւ համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին եւ հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ եւ հաստատուն կամք»,—ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Իսկ ահա նույնաբովանդակ օրվա տարատեսակ միջոցառումների մասնակից արդեն գրեթե նախկին աշակերտների զգացողություններն ու հույզերը նույնն էին՝ ափսոսանք, որ ժամանակը շատ արագ անցավ, արդեն կանխատեսվող կարոտ ու հուշեր առաջին սեպտեմբերի 1—ից։ «Հույզերս չեմ կարող նկարագրել։ Գալիս է մի շրջան, մտածում ես՝ երբ ես վերջապես ավարտելու, բայց այսօր, երբ պատկերացնում եմ, որ... Չգիտեմ, դժվար է պատկերացնելը, որ այլեւս որպես աշակերտ դպրոց չեմ մտնելու»։ «Ես արտասվեցի, հուզվեցի, թեեւ մտածում էի, որ արդեն ուզում եմ նոր կյանք մտնել։ Բայց բոլորին կկարոտեմ, հատկապես դասարանցիներիս»։ «Երեկ մայրս ասում էր՝ էս ոնց մեծացար, ժամանակն ինչ արագ անցավ։ Իսկապես, որ ժամանակը շատ արագ անցավ, ու որոշ ժամանակ անց դառնալու եմ ուսանող։ Բայց ընդամենը մի քանի տարի առաջ ուսանողական տարիներն այնքան հեռու էին թվում»։ «12 տարի առաջ մորս ձեռքը բռնած մտա դպրոց՝ սրտի հենց նույն թրթիռով, որն այսօր էլ է պատել սիրտս։ Չմտածելով նույնիսկ, որ կգա մի օր, երբ որպես աշակերտ դպրոց կմտնեմ վերջին անգամ։ Շատ կկարոտեմ այն լավ եւ վատ օրերը, որոնք անցկացրել եմ այստեղ, ինձ հետ կտանեմ միայն լավ ու բարի հուշեր։ Շնորհավոր բոլոր շրջանավարտների տոնը»։
Այսպիսով, օրն արդեն ավարտված է, ապրումներն ու հույզերն էլ արդեն անցյալի պատառիկներ են։ Եվ, ինչպես ուսուցիչներն են սիրում ասել իբրեւ տոնական օրվա ավարտի վերջին «կենաց», առջեւում քննություններն են։ Իսկ քննություններին շրջանավարտները գրեթե պատրաստ են։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

25-05-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO