Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի առաջին հանրապետության տարեգրություն

1918թ.

28 մայիսի — Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հայտարարում է Հայաստանի անկախության հռչակման մասին։
4 հունիսի — Օսմանյան Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ Բաթումիում կնքվում է պայմանագիր խաղաղության եւ բարեկամության մասին։
9 հունիսի — Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ է ընտրում Հովհաննես Քաջազնունուն եւ հանձնարարում նրան կազմել կառավարություն։
19 հուլիսի — Հայոց ազգային խորհուրդը ժամանում է Երեւան։
24 հուլիսի — Հայոց ազգային խորհուրդը հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի մասին, բաղկացած վարչապետից եւ 5 նախարարից։
24 հուլիսի — Հայոց ազգային խորհուրդը հաստատում է Հայաստանի Հանրապետության ժամանակավոր դրոշը եւ օրհներգը՝ պայմանով, որ վերջնական հաստատում կատարվի Սահմանադիր ժողովի կողմից։
1 օգոստոսի — Հայաստանի Խորհրդի (պառլամենտի) բացումը Երեւանում։ Խորհուրդը բաղկացած էր 46 անդամներից։
6 օգոստոսի — Հայաստանի Խորհուրդը հաստատում է ՀՀ կառավարության ծրագիրը։
30 հոկտեմբերի — Մուդրոսում դաշնակիցների եւ օսմանյան Թուրքիայի միջեւ կնքվում է զինադադար, թուրքական զորքերը սկսում են հեռանալ Անդրկովկասից։
6 նոյեմբերի — Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվում է ՀՀ երկրորդ՝ կոալիցիոն կառավարությունը, բաղկացած վարչապետից եւ 8 նախարարից։
5 դեկտեմբերի — Լոռիում եւ Ախալքալակում բռնկվեց հայ—վրացական պատերազմ՝ այդ երկու վիճելի տարածքների համար։ Հայկական զորքերը ազատագրելով Վորոնցովկան, Սանահինը, Ալավերդին, դեկտեմբերի 18—23—ին գրավեցին Բոլնիս Խաչենը, Շուլավերը եւ Սաղախլոն։
29 դեկտեմբերի — Մեծ Ղարաքիլիսայում անգլիացիների միջնորդությամբ կնքվում է զինադադար։
31 դեկտեմբերի — Հայ—վրացական եղբայրասպան պատերազմը դադարեց։ Ստեղծվեց Լոռու չեզոք գոտին։

1919թ.

14 հունվարի — ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում Կարսի մարզը հանրապետությանը միացնելու մասին։
17 հունվարի — Հայաստանի Խորհուրդը օրենք է ընդունում ՀՀ մեջ սահմանված տոների մասին։
21 հունվարի — ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում Զանգեզուրի եւ Ղարաբաղի կառավարման սկզբունքների մասին։ Այդ տարածաշրջանները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։
6 փետրվարի — Երեւանում բացվեց արեւմտահայերի 2—րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ Հայաստան հռչակելու մասին։
31 մարտի — Հայաստանի Խորհուրդը օրենք է ընդունում Հայաստանի պառլամենտի ընտրության մասին։
20 ապրիլի — Հայկական զորքերը եւ քաղաքացիական իշխանության ներկայացուցիչները մտնում են Կարս։
27 ապրիլի — Հայաստանի Խորհուրդը որոշում է անցնել արձակուրդի՝ իր իրավունքները վերապահելով կառավարությանը։
14 մայիսի — Հայկական զորքերը եւ քաղաքացիական իշխանության ներկայացուցիչները մտնում են Նախիջեւան։
16 մայիսի — ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում Երեւանում համալսարան հիմնելու մասին։
23 մայիսի — ՀՀ կառավարությունը ընդունում է օրենք ՀՀ մի շարք գավառներում տեղական ինքնակառավարման՝ զեմստվային հաստատություններ հիմնելու մասին։
28 մայիսի — ՀՀ կառավարությունը հրատարակում է միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտը։
21—23 հունիսի — Տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի (պառլամենտի) ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է ավելի քան 150 հազար մարդ։
4 հուլիսի — ՀՀ կառավարությունը ընդունում է օրենք հանրային մատենադարան (գրադարան) հիմնելու մասին եւ 100 հազար ռուբլի է հատկացնում արժեքավոր եւ հազվագյուտ գրքեր ձեռք բերելու համար։
1 օգոստոսի — Միացյալ եւ անկախ Հայաստանի առաջին ընտրովի Խորհրդարանի (պառլամենտի) բացումը Երեւանում։ Խորհրդարանը բաղկացած էր 80 անդամներից, որոնցից 3—ը կանայք։
7 օգոստոսի — Հայաստանի խորհրդարանը Ալեքսանդր Խատիսյանին ընտրեց վարչապետ եւ հանձնարարեց կազմել կառավարություն։
10 օգոստոսի — Հայաստանի խորհրդարանը հաստատում է ՀՀ երրորդ կառավարության կազմը, բաղկացած վարչապետից եւ 5 նախարարից։
1 հոկտեմբերի — Գեներալ Հարբորդի գլխավորած ամերիկյան հանձնախմբի այցը Հայաստան եւ հանդիպում ՀՀ կառավարության հետ։
26 դեկտեմբերի — Հայաստանի խորհրդարանը ընդունում է օրենք պետական լեզվի մասին։

1920թ.

19 հունվարի — Փարիզի վեհաժողովը Հայաստանի կառավարությանը ճանաչում է դե ֆակտո։
31 հունվարի — Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը Ալեքսանդրապոլում։
25 ապրիլի — Արցախահայության 9—րդ համագումարը Լեռնային Ղարաբաղը հռչակեց Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։
5 մայիսի — Հայաստանի խորհրդարանը հաստատում է ՀՀ չորրորդ կառավարության կազմը, բաղկացած վարչապետ Համազասպ Օհանջանյանից եւ 6 նախարարից։
10 մայիսի — Ալեքսանդրապոլում եւ Հայաստանի այլ վայրերում հայ բոլշեւիկների գլխավորությամբ սկսվում են հակակառավարական խռովություններ, որոնք արագ ճնշվում են։
25 մայիսի — ՀՀ կառավարությունը ընդունում է օրենք Հայաստանի Հանրապետությունը չորս՝ Արարատյան (Երեւանի), Շիրակի (Ալեքսանդրապոլի), Վանանդի (Կարսի) եւ Սյունյաց (Զանգեզուրի) նահանգների բաժանելու մասին։
23 հուլիսի — ՀՀ կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ժամանակավոր զինանշանը՝ իր գունավոր տեսքով։
9 օգոստոսի — ՀՀ կառավարությունը որոշում է Երեւանում երաժշտական բարձրագույն դպրոց հիմնելու մասին։
10 օգոստոսի — Սեւրում դաշնակից տերությունների եւ օսմանյան Թուրքիայի միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր, որի 88—93—րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին։
10 օգոստոսի — Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության եւ խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվում է հաշտության համաձայնագիր։
23 սեպտեմբերի — Թուրքական զորքերի հարձակումով սկսվում է հայ—թուրքական պատերազմը։
30 սեպտեմբերի — ՀՀ կառավարությունը ընդունում է օրենք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում զինվորական դրություն հայտարարելու մասին։
31 հոկտեմբերի — Թուրքական զորքերը գրավում են Կարսը։
7 նոյեմբերի — Թուրքական զորքերը գրավում են Ալեքսանդրապոլը։
18 նոյեմբերի — Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքվում է զինադադարի համաձայնագիր։
22 նոյեմբերի — ԱՄՆ—ի նախագահ Վուրդո Վիլսոնն իրավարար որոշում է ընդունում հայ—թուրքական սահմանի վերաբերյալ։
23 նոյեմբերի — Հայաստանի խորհրդարանը Սիմոն Վրացյանին հաստատում է ՀՀ հինգերորդ կոալիցիոն կառավարության նախագահ։
24 նոյեմբերի — Կազմավորվում է ՀՀ հինգերորդ՝ կոալիցիոն կառավարությունը, բաղկացած վարչապետից եւ 5 նախարարից։
29 նոյեմբերի — Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն մտնում է Քարավանսարա (Իջեւան) եւ Հայաստանը հռչակում խորհրդային։
2 դեկտեմբերի — Երեւանում խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների ներկայացուցիչները կնքում են համաձայնագիր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեին իշխանության հանձման պայմանների մասին։
2 դեկտեմբերի — Ալեքսանդրապոլում Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր։

Պատրաստեց Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆԸ
ՀՀ ազգային արխիվի տնօրեն

28-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO