Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Միացյալ եւ անկախ Հայաստանի պատմական ակտի 100—ամյա խորհուրդը

Ինչպես է տեղի ունեցել ակտի ընդունման գործընթացը

Առաջին աշխարհամարտի ավարտից եւ Թուրքիայի կապիտուլյացիայից հետո նոր բովանդակություն եւ իմաստ է ստանում Հայկական հարցը։ Եթե 1878թ. սկսած այն վերաբերում էր Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու խնդրին, ապա այժմ պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձությունները հանգեցրին նրան, որ առաջ քաշվեց միացյալ Հայաստանի պահանջը։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը։
Իսկ որո՞նք էին նոր պայմաններում նման պահանջի հիմքերը եւ նախադրյալները։ Պատմաբանի խոսքով՝ հայ ժողովուրդն իր կամքից անկախ ներքաշվել էր պատերազմի մեջ եւ կրել վիթխարի մարդկային, նյութական, հոգեւոր ու մշակութային կորուստներ՝ Մեծ եղեռն, հարյուրհազարավոր գաղթականություն, հայրենազրկում, 19 միլիարդ ֆրանկից ավելի նյութական վնաս, ինչը միանգամայն նոր իրավիճակ էր եւ խնդրի արմատական լուծում էր պահանջում, կատարվածի դիմաց համարժեք փոխհատուցում։ Այն փոքր հողակտորը, որի վրա արդեն ստեղծվել էր անկախ Հայաստանի Հանրապետությունը, Հակոբյանի խոսքով՝ պետք է դառնար այն հենասյունը, որի շուրջ ստեղծվելու էր ամբողջացած, միացյալ եւ անկախ Հայաստանը։
Հայ ժողովուրդը, ըստ նրա, համարվում էր հաղթանակած Անտանտի փոքր դաշնակիցը, որն անուրանալի մասնակցություն էր ունեցել Կովկասյան փոքր ճակատում։ Պատմաբանը միացյալ, անկախ Հայաստան ստեղծելու նախադրյալ է համարում նաեւ այն, որ Անդրկովկասի արեւմտահայ գաղթականությունն իր 1919թ. փետրվարի 6—13—ը Երեւանում կայացրած համագումարում հարց բարձրացրեց՝ դիմելով Հայաստանի կառավարությանը պաշտոնական հայտարարություն անել եւ հետամուտ լինել ամբողջական Հայաստանի խնդրի լուծմանը։ Նույնպիսի հարց էր բարձրացրել նաեւ Փարիզում գումարված հայ ազգային առաջին համագումարը, որը, սակայն, միացյալ Հայաստանի խնդիրը պատկերացնում էր այլ կերպ եւ նրա ղեկավար համարում Պողոս Նուբար փաշային։ Հենց այստեղից արդեն միացյալ Հայաստանի խնդրի լուծման շուրջ առաջ են գալիս տարակարծությունները։
Մայիսի 28—ին՝ Անկախության առաջին տարեդարձի օրը, երբ վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խատիսյանը կառավարության եւ խորհրդարանի հանդիսավոր նիստում հայերեն եւ ֆրանսերեն ընթերցում է միացյալ Հայաստանի հռչակագիրը, այնուհետեւ մյուս ակտի որոշումը եւ խորհրդարանի 12 անդամների անունները, միացյալ Հայաստանի անկախության ակտի երկրորդ հատվածը, պատմաբանի խոսքով, բուռն դժգոհություն է առաջացնում հանրապետության ընդդիմության, այդ թվում ՀԺԿ—ի, արտերկրում ազգային պատվիրակության եւ ռամկավարների շրջանում. «Ընդդիմության համար ընդունելի չէր ակտի երկրորդ մասի այն հատվածը, որտեղ ՀՀ կառավարությունը իրեն հայտարարում էր միացյալ Հայաստանի կառավարություն՝ անտեսելով Պողոս փաշային, որը Փարիզում նույնիսկ ստվերային կառավարություն էր հիմնել։ Դժգոհում էին նաեւ այն իրողությունից, որ խորհրդարանը համալրվելու էր 12 պատգամավորով, որոնք կուսակցական պատկանելությամբ դաշնակցականներ էին կամ նրանց համակիրները»։
Հունիսին գումարվում է խորհրդի նիստ, որտեղ սոցիալ—դեմոկրատները հանդես են գալիս հայտարարությամբ եւ լքում խորհրդարանը։ Նույնը անում են նաեւ ՀԺԿ պատգամավորները։ Հաջորդ օրը՝ հունիսի 5—ին խորհրդարանը լուծարվում է։ Միացյալ Հայաստանի ապագա կառավարության եւ խորհրդարանի շուրջ համաձայնության գալու նպատակով Ահարոնյանն ու Պողոս փաշան 1919թ. ամռանը Փարիզում բանակցում են, բայց կրկին միասնական որոշման չեն գալիս։ Խնդիրը հարթելու նպատակով նույն տարվա աշնանը Հայաստան է գալիս Վահան Թեքեյանի պատվիրակությունը։ Շուրջ մեկ ամիս բանակցելով հանրապետության պատվիրակության հետ, դարձյալ համաձայնության չեն գալիս։ «Նրանք համաձայն չէին, որ խորհրդարանը անհապաղ լուծարվի, քանի որ առաջիկայում հաջորդ տարվա բյուջեի քննարկման եւ հաստատման հարց կար։ Եվ վերջապես համաձայնության չեկան միացյալ կառավարության նախագահի հարցում։ Ազգային պատվիրակությունը դարձյալ պնդում էր, որ Պողոս Նուբարը լինի վարչապետ, նա կնստեր Փարիզում, իսկ Հայաստանում կունենար իր լիազորը։ Բայցեւայնպես վերջնական համաձայնություն չկայացվեց»,– ասում է պատմաբանը։
1920թ. գործընթացներից Ա. Հակոբյանը կարեւոր է համարում Լոնդոնի եւ Սան Ռեմոյի Անտանտի գերագույն խորհրդի խորհրդաժողովները։ «Չափազանց դժվար էր Հայաստանի նյութականացման գործընթացը, մինչեւ որ կստորագրվեր Սեւրի պայմանագիրը եւ կկայացվեր Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Միացյալ Հայաստանի անկախության ակտը, անկախ նրա հետագա իրագործման աննպաստ արդյունքից՝ պատմական նշանակության փաստաթուղթ է»,—նշեց Հակոբյանը՝ համարելով, որ միամտություն կլինի կարծել, թե իբր հայ քաղաքական շրջանակների միջեւ դրսեւորված ներքաղաքական տարաձայնությունն ու հատվածականությունն են եղել այդ խոչընդոտը։ Այն ժամանակ միացյալ Հայաստանի չկայացման հիմնական պատճառները, ըստ նրա, առաջինը խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի մերձեցումն ու համագործակցությունն էին՝ ի վնաս հայ ժողովրդի շահերի, երկրորդը՝ նախկին դաշնակիցների շահերի թելադրանքով Հայկական հարցի լուծումից հրաժարվելն ու նոր Թուրքիայի հետ հաշտվելը, եւ երրորդը՝ նոր ժամանակներում եւ նոր պայմաններում խնդիրը, որպես համազգային իդեալ, պետք է շարունակվեր համազգային պայքարի բոլոր ձեւերով՝ մինչեւ իր լուծման հանգրվանին հասնելը։
Միացյալ Հայաստանի անկախության մասին ՀՀ կառավարության ակտը իր մարմնավորումը գտավ 1920թ. օգոստոսի 10—ին ստորագրված Սեւրի պայմանագրում եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նույեմբերի 22—ի իրավարար վճռում։ «Բայց, ցավոք, արտաքին ու ներքին աննպաստ գործոններով պայմանվորված, այն մնաց անկատար, չկենսագործված։ Սակայն միացյալ եւ անկախ Հայաստանի հայրենատիրման գաղափարը չմեռավ։ Այն առավել կենսարթուն է արտերկրում՝ հայրենազրկված աշխարհասփյուռ հայության հոգում, մտածումներում եւ գիտակցության մեջ, մի գերնպատակ, որ 100 տարիների հեռվից տակավին մնում է արդիական եւ անմիջականորեն կապվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, պահանջատիրության եւ փոխհատուցման հետ։ Այդ գաղափարը մնում է աշխարհասփյուռ բազմամիլիոն հայության ազգային ինքնության պահպանման, կենսունակության եւ հարատեւման միջոց՝ որպես իր ամբողջացած հայրենի հողում հավաքվելու նպատակ։ Հենց սա է միացյալ եւ անկախ Հայաստանի պատմական ակտի 100—ամյա խորհուրդը»,—եզրափակեց պատմաբանը։
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ

28-05-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO