Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.12.2019
ՄԱՐԶԵՐ


Հավատանք, որ հաղթենք

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթեւում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաեւ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ եւ այլք, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր,
Իրականում ճանապարհին մտածում էի, թե որ տարբերակով սկսեմ իմ ելույթը, որովհետեւ մի քանի տարբերակ էի մտածել, բայց դուք ձեր խոսքով կանխորոշեցիք՝ խոսելով խենթ գաղափարների մասին։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, հենց մեծ բանավեճն է խենթության եւ իրատեսության միջեւ։ Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում։
Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում եւ այն ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության այս գաղափարի իրագործումն է։ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետեւ այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար։ «Տաթեւերը», որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է։ Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու եւ այն իրագործելու համարձակությամբ օժտելն է։
Այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որովհետեւ տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա։ Իհարկե, շատ կարեւոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ՝ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար։ Ողջունում եմ այսօրվա համաժողովը եւ հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարեւոր առաքելությունն ի կատար ածելու գործում։ Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան եւ հաղթեն»։
Ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող եւ բիզնես շահեր հետապնդող գործարարների։ Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը։
Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը եւ ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20—ի։
Բացվել է նաեւ տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով՝ ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը»՝ հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ եւ արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից. «Առաջինը՝ մենք տեսանք, որ Սյունիքի մարզում իսկապես շատ մեծ պոտենցիալ կա։ Այստեղ մենք տեսանք առաջարկներ եւ նույնիսկ գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, այստեղ տեսանք հետաքրքիր, գյուղատնտեսական, զբոսաշրջային ծրագրեր։ Այստեղ, իսկապես, շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ստեղծել թե՛ օրենսդրական, թե՛ կառուցակարգային, թե՛ բարոյահոգեբանական այնպիսի միջավայր եւ պայմաններ, որպեսզի մարդը ոգեւորվի իր աշխատանքից եւ ուրիշներին ոգեւորի աշխատել։ Առանց աշխատանքի հնարավոր չէ որեւէ հարց լուծել, առանց աշխատանքի հնարավոր չէ բարեկեցություն ստեղծել, եւ սա ամենակարեւոր արձանագրումն է։
Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով, մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետեւ այն մեր ձեռքերում է, որովհետեւ մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ։ Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա առաջին հերթին ինքն իրեն։ Մեր ընդդիմադիր ժամանակներից այդ դիսկուրսը կա. ընդդիմությանը հավատում են, չեն հավատում, իշխանությանը հավատում են, չեն հավատում։ Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ստեղծարար ուժին, եւ մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է ոչ թե գործենք այնպես, որ մարդիկ մեզ հավատան, մենք պետք է գործենք այնպես, որ մարդիկ իրենք իրենց հավատան, որովհետեւ իրենք իրենց հավատալով է, որ ամեն անգամ իրենք կարողանան էֆեկտիվ կառավարություն ստեղծել, էֆեկտիվ ԱԺ ձեւավորել, էֆեկտիվ տեղական ինքնակառավարման մարմիններում լինել։ Մեր մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ՝ ՀՀ քաղաքացիները, հավատան իրենք իրենց։ Այն պահին, երբ որ մենք հավատում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ինքը հաղթում է։
Մեր ժողովրդի, մեր պետության, մեր քաղաքացիների հաղթանակի միակ գրավականն այն է, երբ ամեն քաղաքացի եւ ժողովուրդը հավաքականություն է, ինքն իրեն հավատում է։ Ես ուրախ եմ, որ այս դահլիճից, այս բեմից մենք տեսանք բազմաթիվ մարդիկ, որոնք առաջին հերթին հավատում ենք իրենք իրենց։ Մեր ամենօրյա առաքելությունն է, որ այդ մարդիկ իրենց ամեն օրվա հետ, ամեն ժամի, ամեն շաբաթվա հետ ավելի ու ավելի շատ հավատան, որովհետեւ ինչքան իրենք իրենց են հավատում, այնքան ավելի շատ հավատում են մեր ընդհանուր հայրենիքի այսօրվան եւ ապագային, որը մենք իրար հետ քայլ առ քայլ կառուցում ենք եւ կառուցելու ենք։ Մեզ բոլորիս եռանդ եմ մաղթում եւ բոլորիս լավատեսություն եմ մաղթում, եւ որեւէ կասկած չկա, որ ՀՀ քաղաքացին իր հաղթարշավը շարունակելու է, եւ դա ավարտ այլեւս չի ունենալու։ Ամեն նոր հաղթանակից հետո մենք նոր հաղթանակ ենք պատրաստելու եւ կերտելու, որովհետեւ դա մի աստիճան է, ամեն աստիճան ոտք դնելը մեր նախապատրաստությունն է մյուս աստիճանին ոտք դնելու։ Այնպես որ, մեր քայլը ոչ թե պետք է լինի ուղղակի առաջ, այլ նաեւ՝ դեպի վերընթաց։
Այսօր իմ քայլը հանուն Սյունիքի մարզի ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն արել է, անում է եւ կանի իր քայլը հանուն Սյունիքի մարզի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության։
Շնորհակալություն»։
Նշենք, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր եւ ստորագրվել դրանք կյանքի կոչելու վերաբերյալ փաստաթղթեր։

28-05-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO