Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Հիմնադրամներում գումարի վատնումը կբացառվի

Աննա Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստովանում է՝ ամուսնուն շատ է սիրում։ Խոստովանության առիթը երեկ ասուլիսի ժամանակ լրագրողի դիտարկումն էր, որ, ի տարբերություն նախորդ ղեկավարների կանանց, ինքն ավելի շատ է ուղեկցում ամուսնուն արտասահման կատարած այցերի ժամանակ։
Եվս մեկ անգամ պարզաբանելով, որ այցի ժամանակ իր՝ ամուսնու հետ լինելը հավելյալ գումար չի արժենում պետբյուջեի համար՝ Հակոբյանը նկատեց. «Նախորդները չէին անում, ես ի՞նչ ասեմ՝ չգիտեմ՝ ինչու չէին անում։ Իրենք էլ ունեին այդ հնարավորությունը»։
Ասում է՝ մյուս կողմից էլ շրջագայությունները շատ են ստացվում, որովհետեւ ի տարբերություն նախորդների, ինքը նաեւ համապատասխան գործունեություն է վերցրել իր վրա։ «Նախկինում որեւէ ղեկավարի տիկին այսքան ակտիվ որեւէ գործունեություն չի ծավալել»,—նշեց տիկին Աննան՝ ավելացնելով, որ հենց այնպես որեւէ տեղ չի կարող գնալ, որովհետեւ առաջին հերթին մեծ ընտանիք ու փոքրիկ երեխա ունի։ Ի պատասխան էլ այցերի շրջանակում փողերի վատնում փնտրողների՝ ԱՄՆ—ի օրինակն է բերում՝ այցի վրա ծախսվել է 10 մլն դրամ, Հայաստան են բերել 755 մլն դրամ։ Բայց եթե ժողովուրդը որոշի, որ դա վատ մշակույթ է ու պետք չէ, որ ինքը դրանով զբաղվի, սիրով կդադարեցնի ու կվերադառնա սիրելի աշխատանքին։ Իսկ հիմա միայն հունիս ամիսն է տրամադրելու «Հայկական ժամանակ»—ին՝ աշխատանքային նորմալ գրաֆիկով։
Վարչապետի տիկինը քննադատություններից վատ չի զգում. «Եթե ոչինչ չանեմ, տանը նստեմ, որեւէ քննադատության չեմ արժանանա։ Բայց արդյո՞ք դա լավ ընտրություն կլինի»։ Իր հագուստի քննադատությանն էլ արձագանքում է՝ անհնար է հագնվել այնպես, որ բոլորին դուր գա։ Այդ առումով կենտրոնացել է հայկական արտադրանքը խթանելու վրա։ «Պետք է շատ գնեն, որպեսզի շատ գումար պտտվի, ավելի շատ արտադրեն, ինքնարժեքը իջեցնեն։ Ինչպե՞ս պետք է էժանանա այդ հագուստը, եթե սահմանափակ թվով մարդիկ են գնում»,—անդրադառնալով տեղական հագուստի բարձր գներին՝ մեկնաբանեց նա։

Պատերազմից խուսափելը հնարավոր է

Թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախի զորամասից տեղափոխվել Երեւանի զորամաս՝ Աննա Հակոբյանի պատասխանը չտարբերվեց արդեն հնչած պարզաբանումից։ Միայն ավելացրեց, որ Երեւան գալը կապ չունի շրջանառվող լուրերի հետ, թե «Արցախում վիճակը վատ է, իշխանությունները դա թաքցնում են». «Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր»։
Ա. Հակոբյանը պատերազմից խուսափելը հնարավոր է համարում։ «Դրա համար պետք է ջանք գործադրել։ Ես իմ բաժին ջանքը գործադրում եմ»,—ասաց նա՝ խոսելով «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին։ Իր դիտարկմամբ՝ նաեւ երկրի սահմաններից դուրս արշավը լավ արձագանք է գտնում.«Լավ չեմ պատկերացնում որեւէ մոր՝ անկախ ազգությունից, որ ասի՝ պատերազմ սկսեք, եւ թող մեր որդիները գնան ու զոհվեն։ Մենք կոչ ենք անում կանխելու պատերազմը»։ Իսկ պատերազմի դեպքում, շեշտում է, որ պարզ է՝ ինչ կլինի. «Մենք դա ապացուցել ենք»։
Ի պատասխան լրագրողի հարցին էլ՝ ասաց, որ հայկական երկու պետությունների միջեւ լարվածություն չկա եւ չի կարող լինել։ Նրա խոսքերով, վերջին 20 տարվա ընթացքում պարբերաբար փորձ է արվել ընդհանրացնել ինչ—որ անհատի վերաբերմունքը, սեպ խրելու գործընթացներ սկսել, բայց դրանք հաջողություն չեն ունեցել եւ չեն էլ կարող ունենալ. «Չկա հայաստանցի, արցախցի։ Նեղ շրջանակի մարդկանց կրքեր են բորբոքվել, որը ընդհանրապես կապ չունի ժողովրդի հետ»։

Գումարի ծագումը կապ չունի

Իր ներկայացրած հիմնադրամների մասով Ա. Հակոբյանը բարձրաձայնում է. «Նվիրատվություն անել ազատ են բոլորը։ Մինչդեռ նախկինում ոչ բոլորն են հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարծ հիմնադրամին նվիրատվություն անել»։ Իսկ նվիրաբերվող գումարի ծագումն իր համար, ասում է, կապ չունի. «Այդ գումարը մենք ամենաբարի նպատակին ենք ծառայեցնում։ Դրա համար անձամբ ինձ համար կարեւոր չէ»։ Բացի այդ, կան բանկային հարաբերություններ, ստուգվում է գումարի ծագումը, որին էլ իրենք ենթարկվում են։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջերս ԱՄՆ—ում տարբեր հանդիպումների ժամանակ հավաքագրվել է 1 մլն 60 հազար դոլար։ Նրա խոսքերով՝ դրանից 500 հազարը կստանան այն պարագայում, եթե 6 ամսվա ընթացքում ծրագրերը հավուր պատշաճի իրականացնեն։
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ նկատեց, որ հիմնադրամի շրջանակներում դրամահավաքը արվել է գալա ընթրիքների միջոցով։ Հավաքագրվել է շուրջ 600 հազար դոլար։
Դեմիրճյանը կարեւորում է հատկապես Մեմֆիսի «Սուրբ Հուդա» մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոն այցը։ «Ստեղծվել է գլոբալ ալյանս, որտեղ Հայաստանը հանդես եկավ որպես առաջին անդամակցող երկիր։ Դրա շրջանակում կունենանք տարատեսակ համագործակցություններ»,–ասաց «Ժպիտների քաղաքի» գործադիր տնօրենը՝ ավելացնելով, «Սուրբ Հուդա» հիվանդանոցի հետ համագործակցելով, նրանց օժանդակությամբ այսօր նաեւ արդեն նախագծվում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ բաժանմունքը։ Է. Դեմիրճյանը հույս հայտնեց, որ շինարարությունը կսկսեն մոտավորապես հուլիսին ու կկարողանան բացել մինչեւ այս տարվա ավարտը։
Մի շարք հանդիպումների ժամանակ էլ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագայում դեղորայքային ու սարքավորումների աջակցության մասով։ Իսկ էլեկտրական բժշկական համակարգի ներդրման համար 100 հազար դոլարի ու պոլիկլինիկաների տիպային աշխատանքի ներդրման առաջարկներն ուղղվել են ՀՀ առողջապահության նախարարություն։
Ներկայացնելով հիմնադրամի ցուցաբերած օգնությունը՝ Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ, օրվա դրությամբ, հիմնադրամն աջակցել է ավելի քան 150 երեխայի ու երիտասարդի։ Իսկ ծախսերի համար հատկացվել է շուրջ 120 մլն դրամ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

28-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO