Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԵՐԵՎԱՆ


Կարծրացած սովորությունը տեղի է տալիս

Երբ հանդիպում է քաղաքային իշխանությունների հաստատակամությանը

Փողոցային առեւտուրը միշտ էլ եղել է Երեւանի խնդիրներից մեկը։ Առավել տհաճ խնդիրներից մեկը։ Այն մշտապես տեղ է զբաղեցրել քաղաքային իշխանությունների աշխատանքային օրակարգում։ Վերջիններս փորձել են հնարավոր բոլոր միջոցներով հակազդել այդ երեւույթին, զսպել տարածումը, բայց չեն կարողացել արմատախիլ անել։ Հիմա էլ քաղաքի ղեկավարությունը աշխատում է արգելել այն, փողոցից տեղափոխել փակ եւ պաշտպանված տարածքներ, ինչը համահունչ է ե՛ւ քաղաքի տեսքը պահպանելու, ե՛ւ վաճառվող մթերքների սանիտարահիգիենիկ պաշտպանվածությունն ապահովելու, ե՛ւ մեր մշակութային նկարագիրը պաշտպանելու հրամայականին, սակայն բավականին մեծ է դիմադրությունը։ Այդ կերպ իրենց օրվա հացը վաստակող մարդիկ պարզապես չեն ուզում փոխել աշխատանքի եղանակը, այդպես հարմար է նրանց համար։ Տեսնում ենք, որ մայթին կատարվող առեւտուրն առավել տարածված է կենտրոնական փողոցների մարդաշատ հատվածներում, հատկապես սննդամթերք վաճառող խոշոր առեւտրային կենտրոնների՝ «սուպերմարկետների» հարեւանությամբ։ Փողոցային առեւտրի կենսունակությունը գաղտնիք չունի. առկա մրցակցությունն է այդպես թելադրում։ Մանր առեւտրով զբաղվող մարդիկ պարզապես ցանկանում են մրցակցությունից դուրս լինել, քանի որ նրանց համար դժվար է իրենցից ուժեղների հետ մրցակցելը. փողոցում միշտ էլ կգտնվեն գնորդներ, որ պլանավորած չլինելով օրվա ընթացքում կոնկրետ գնումներ կատարելը, անցնելիս կգնեն նրանց ապրանքը։ Ըստ էության, դա ավելի ձեռնտու է նրանց համար, քան որեւէ գյուղատնտեսական շուկայում օրինական առեւտրի սեղանի մոտ կանգնելը։ Մի հանգամանք էլ կա. երեւանցիների մի մասը, փողոցում վաճառվող մթերքը գնելը սովորություն է դարձրել, ինչն էլ խթանում է փողոցում առեւտրի կենսունակությունը։ Եթե երեւանցիները գիտակցումով մոտենան մայթին դրված մրգի կամ բանջարեղենի, էլ չասենք՝ ձկան գնումից առաջացող հնարավոր վտանգին, երեւույթի ծավալման դրդիչը նկատելիորեն կթուլանա։
Հաճախ կարելի է լսել այն մեկնաբանությունը, թե փողոցում առեւտուրն ընդհանրապես արգելելու փոխարեն ճիշտ կլինի փողոցների հարմար հատվածներում «մինի շուկաներ» կազմակերպել։ Եթե առեւտրականները ազնիվ մղումով անդրադառնային «մինի շուկաների» խնդրին, կարելի էր լրջորեն մոտենալ թեմային։ Սակայն ոչ վաղ անցյալի փորձն այլ բան է հուշում։ Այդպիսի մի ծրագիր Երեւանի քաղաքապետարանը տարիներ առաջ ձեռնարկեց։ Թվում էր՝ դրանք իրոք կարող են մի տեղ հավաքել մայթերի ասֆալտին, ոտքերի տակ ցաքուցրիվ, փոշիների մեջ առեւտուր անողներին, կանոնակարգել երեւույթը, տանելի միջավայր ստեղծել։ Մի քանի փողոցներում, մարդկանց անցուդարձին չխանգարող, փողոցների տեսքը «չխաթարող» որոշ հատվածներում փոքրիկ շուկաներ բացվեցին, հարմարավետ սեղաններ տեղադրվեցին։ Սակայն ի՞նչ ստացվեց. առեւտուր անողներից քչերը գնացին այդ շուկաները, սովորության ուժը շատերին պահեց իրենց տեղերում։ Հանրային վայրերում կարգուկանոնը հսկող ոստիկաններից փախչելով—թաքնվելով՝ նրանք «հարմար գործը» շարունակեցին իրենց ցանկալի տեղերում։ Կարճ ժամանակ անց «մինի շուկա» եկածներն էլ հեռացան՝ լքելով սեղանները, եւ անկարգ փողոցային առեւտուրը նույն թափով շարունակվեց՝ մշտապես դիմակայելով քաղաքային իշխանության հակազդեցությանը։ Եթե այդպես պիտի օգտագործվեն «մինի շուկա» ասվածի հնարավորությունները, ապա արդյոք արժե՞ ծախս անելը, չէ՞ որ դա պարզապես միջոցների վատնում է նշանակելու։
Համերաշխ հանրություն ձեւավորելու, խնդիրները միասնական ուժերով լուծելու համար կարեւոր է բոլորիս կարծիքները հաշվի առնելը, ներկայացվող պատճառները եւ հիմնավորումները ծանրութեթեւ անելը եւ հանրային շահին միտված լուծում գտնելը։ Նկատելի է, որ փորձ է արվում լսել նաեւ կարգը խախտողի՝ փողոցում առեւտուր անողի կարծիքը։ Թող հնչի նաեւ շատերի համոզմունքին հակասող կարծիք, թող քաղաքացին իրեն զգա հանրության լիարժեք անդամ եւ պատասխանատվություն կրող, որի խոսքը պատրաստ են լսել ուրիշները։ Այս դեպքում նրան համոզելը հեշտ է լինելու, մեծամասնության գերակշռող կարծիքը վերջ ի վերջո հաղթելու է, բայց անհատն իրեն անտեսված չի զգալու, քանի որ ինքն էլ է մասնակցել քննարկմանը։ Այնպես որ, մոտեցումը մեր օրերի տրամաբանության ծիրում է։
Թեպետ գործ ունենք շատ առումներով կարծրացած սովորության հետ, որը փոխելը մեծ ջանքեր է պահանջում, այդուհանդերձ հետեւողական աշխատանքն անպայման սպասված արդյունքը տալու է։ Այսօր արդեն ինչ—որ դրական տեղաշարժ տեսնում ենք։ Ներկա Երեւանը դժվար է նույնացնել մի երկու ամիս առաջ եղած Երեւանի հետ։ Այլեւս չենք տեսնում փողոցային առեւտրի այն բուռն ալիքը, որը կար տարեսկզբին, թեեւ այսօր սկսվել է նոր բերքի շրջանը, եւ առաջարկելու ավելի շատ բան կա։ Զսպման մեխանիզմը, ինչպես երեւում է, անում է իրենը։ Երեւանը պետք ունի ազատվելու երբեմն արեւելյան շուկա հիշեցնող այդ վիճակից։ Երեւանը Հայաստանի, հայաստանցու, հայ մարդու դեմքն է, հայաստանցու անձնագիրը, իր երկրի նվիրյալ քաղաքացին չի կարող թույլ տալ, որ մասնավոր փոքրիկ շահերը պատճառ դառնան իր դեմքի աղավաղման։ Սրտացավ եւ կշռադատված աշխատանքի արդյունքում ունենալու ենք կազմակերպված, մաքուր, կանաչ քաղաք, որտեղ ապրելը կդառնա ավելի ցանկալի եւ հաճելի, իսկ «դրսից» եկող մեր հյուրերը ցանկություն կունենան կրկին ու կրկին այցելել մեր տուն, որպես դարերի խորքից եկող բարձր մշակույթ կրող ազգի օջախ, որտեղ տեսնելու արժան շատ բաներ կան։
Հ. Գ. Լավատեսությամբ հանդերձ, քաղաքային իշխանության ուշադրությունը պիտի հրավիրենք Նար-Դոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի եւ Խորենացու փողոցի միջեւ ընկած հատվածի վրա։ Այստեղ տեսնելու եւ փոխելու շատ բան կա...
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

30-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO