Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանն ու Թուրքիան Ասիան Եվրոպային կապող կամո՞ւրջ

Իրանն ու Թուրքիան համատեղ ջանքեր են գործադրում Եվրոպան Ասիային կապող կամուրջ դառնալու, միաժամանակ կողմերի միջեւ ապրանքափոխադրումը ընդլայնելու ուղղությամբ։ Այդ նպատակով ձգտում են զարգացնել հյուսիս—հարավ ավտոմայրուղային ու երկաթուղային տրանսպորտը, ինչի վերաբերյալ կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում։ Դեռեւս ապրիլի 28—ին երկու երկրների երկաթուղային տրանսպորտի ղեկավարների Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը որոշում էր ընդունվել Թեհրան—Անկարա երկաթգծի շահագործման առնչությամբ։ Ընդ որում, իրանական կողմը պատրաստակամություն էր հայտնել երկաթգիծը գործարկելու ընթացիկ տարվա հուլիսից։ Այս առնչությամբ նաեւ համագործակցության փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել միջինասիական երկրների հետ։ Նշյալ երկաթգծի շահագործմամբ ենթադրվում է, որ Իրան—Թուրքիա երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծավալը երկու երկրների միջեւ 500 հազար տոննայից կհասնի 1 միլիոնի։ Մայիսի 22—ին արդեն Իրանի երկաթուղային տրանսպորտի ղեկավար Սաաիդ Ռասուլին հայտարարել է, որ շուտով գործարկվելու է Թեհրան—Թավրիզ—Վան—Անկարա երկաթուղին։ Բացի այդ, Իրանը ջանքեր է գործադրում նաեւ Թուրքիայի հետ ավտոմայրուղիների զարգացման ուղղությամբ, որով հնարավոր կլինի Իրանի արեւելյան եւ հարավային հատվածներից արպրանք տեղափոխել Իրանի հյուսիս—արեւմտյան հատված եւ այդտեղից էլ Թուրքիա։ Իրանի քաղաքաշինության ու ճանապարհաշինության նախարարը մայիսի 23—ին հայտարարել է, որ Մարանդ—Բազորգան (Թուրքիայի սահման) 71 կմ երկարությամբ երրորդ հատվածի համար ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրում է կատարվելու։ Իսկ 120 կմ երկարությամբ երկու այլ հատված գործարկվելու են օրերս։
Իրանցի վերլուծաբանները, կարեւորելով հիշյալ նախագծերի իրականացումը, շեշտում են ճանապարհների կենսական նշանակությունը բեռնափոխադրման ոլորտում ու առեւտրատնտեսական զարգացման հարցում։ Ապա հավելում են, որ թուրք—իրանական ավտոմայրուղիների ու երկաթուղային համատեղ ծրագրերի իրականացումը լրջորեն կնպաստի Իրան—Թուրքիա առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ընդլայնմանը՝ նախատեսված 30—40 միլիարդ դոլարի հասնելուն, ինչը թերեւս պետք է խիստ հեռանկարային համարել, հաշվի առնելով երկու երկրներում տնտեսական ծանր վիճակն ու Իրանի դեմ կիրառվող սահմանափակումները։
Նշենք, որ թուրք—իրանական առեւտրատնտեսական փոխառնչությունների ծավալը մինչեւ 2000թ. շուրջ մեկ միլիարդ դոլար է կազմել, սակայն 2001թ., երբ գործարկվեց Իրան—Թուրքիա գազատարը եւ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, կտրուկ աճելով, 2009թ. արդեն հասել էր 10 միլիարդ դոլարի։ Ընդ որում, շուրջ 7 միլիարդն Իրանից գազի ու նավթի արտահանությունն էր կազմում եւ շուրջ 1 միլիարդն էլ այլ ապրանքներինը, իսկ Թուրքիայի արտահանությունը Իրան՝ շուրջ 2 միլիարդ։ Ջորջ Բուշի նախագահության ժամանակ, ինչպես նշում է թուրք իրանագետ Մեմեթ Քյուչը, Թուրքիան այն եզակի երկրների թվին էր պատկանում, որոնց հաջողվել էր ազատվել Բուշի սահմանած սահմանափակումներից։ Հանգամանք, ինչի շնորհիվ թուրք—իրանական առեւտրատնտեսական փոխհարաբերություններում աճի սրընթաց միտումը շարունակվեց եւ 2012թ. կազմեց շուրջ 22 միլիարդ, որը պահպանվեց մինչեւ 2016թ.։ Այդ ընթացքում Թուրքիան նավթի դիմաց ոսկի էր վճարում, ինչը հետագայում լուրջ խնդիրներ առաջացրեց։ 2016թ. էներգակիրներից զատ, երկու երկրների ապրանքափոխանակությունը կազմել է 10 միլիարդ դոլար, ընդ որում Իրանը արտահանել էր 4,7, իսկ Թուրքիան՝ 5 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներ։ Ինչպես նշում են վերլուծաբանները, սա առաջին դեպքն է եղել, երբ Թուրքիայի արտահանությունը գերազանցել էր Իրանին։ 2017թ. երկու երկրների առեւտրատնտեսական կապերը, կտրուկ անկում արձանագրելով, կազմել են շուրջ 10 միլիարդ դոլար։ Ընդ որում, Իրանի արտահանության գերակշիռ մասը էներգակիրներն են եղել, իսկ Թուրքիայինը՝ սննդամթերքը, տեքստիլ արտադրանքն ու արդյունաբերական սարքավորումները։ Մինչդեռ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր հանդիպումներում շեշտում են, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ծավալը առաջիկայում հասնելու է 30 միլիարդ դոլարի։ Ինչ վերաբերում է 2018թ., ապա ըստ Թուրքիայի վիճակագրության կենտրոնի տվյալների, դեռեւս հոկտեմբերին 10 տոկոսով անկում էր արձանագրվել, կազմելով 8 միլիարդ դոլարից փոքր—ինչ ավելի։ Ըստ ամենայնի, 2019թ., երկու հարեւան երկրներում տիրող իրավիճակով պայմանավորված, այն ավելի է կրճատվելու։ Ահավասիկ դեռեւս 2018թ. Թուրքիայում իրանցի զբոսաշրջիկների թիվը 20 տոկոսով կրճատվել էր, ինչի պատճառը Իրանում ազգային արժույթի գնանկումն էր, բնականաբար 2019թ. էլ ավելի է կրճատվել իրանցի զբոսաշրջիկների թիվը։
Թեեւ բացառված չէ, որ Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S—400—ի կայանքները գնելու պատճառով ԱՄՆ—ն Թուրքիայի դեմ եւս որոշ սահմանափակումներ կիրառի։ Այսուհանդերձ Անկարան Թեհրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները շարունակելու նպատակով այլ ուղիներ պետք է փնտրի։ Թուրք մասնագետները դեռեւս 2018թ. վերջին իշխանություններին խորհուրդ էին տալիս նոր մեխանիզմներ ստեղծել։ Ավելի ուշ Անկարան հայտարարել էր, որ ԵՄ—ի օրինակով կստեղծի «հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV), սակայն ցայժմ որեւէ քայլ այս ուղղությամբ չի կատարվել, ինչը պայմանավորված է նաեւ այդ երկրի ներքին զարգացումներով։ Եվ փաստորեն թուրք—իրանական տնտեսական կապերի անկումը շարունակվում է, թերեւս բացառություն կկազմի Իրանից գազի ներկրումը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

30-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO