Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սպասվում է նաեւ ընտրական օրենսգրքի բարեփոխում

Կներգրավվեն նաեւ արտախորհրդարանական եւ քաղհասարակության ներկայացուցիչներ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախորդ ամիս աշխատանքային քննարկում էր ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով մեկնարկ տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացին։ Նման փոփոխություններն ըստ նրա պայմանավորված են 2018թ. դեկտեմբերի 9—ի խորհրդարանական ընտրությունների դրական փորձառությունը կապիտալիզացնելու անհրաժեշտությամբ։
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ՝ ճշտելու համար, թե որ փուլում են գտնվում աշխատանքները։ Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կազմել է աշխատանքային խումբ, ընդ որում՝ բոլոր խմբակցություններից, որը զբաղվելու է այդ հարցերի թե՛ բովանդակային բնույթի աշխատանքներով եւ թե՛ հանրային քննարկումների կազմակերպմամբ։ «Հարցը գտնվում է ԱԺ նախագահի տիրույթում, դրա համար ավելին ասել չեմ կարող, բայց մեկնարկն արդեն տրվել է նախագահի կողմից, իսկ աշխատանքները դեռ սաղմնային վիճակում են»,–ասաց խմբակցության ղեկավարը։ Նաեւ խմբակցություններին առաջարկվել է ուսումնասիրել դեռեւս 2018 թվականի աշնանը ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եւ առանձնացնել իրենց դիտարկումները։
Լիլիթ Մակունցը չափազանց կարեւորեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի մշակմանը նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը։ Քննարկումների շրջանակներում նրանց ներգրավվածությունը թույլ կտա գործընթացն առավել թափանցիկ, արդյունավետ եւ ներառական դարձնել։ Նշենք, որ ԱԺ նախագահը թեմայի վերաբերյալ նախատեսում է հրավիրել խորհրդարանական լսումներ։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ աշխատանքային առաջին հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ այն հարցը, որ թերեւս նպատակահարմար կլինի ընտրական օրենսգիրքը եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը մշակել համատեղ, որովհետեւ դրանք փոխկապակցված են։
Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը 6—րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում էր, սակայն երկու անգամ չընդունվեց, այն ժամանակ խորհրդարանական մեծամասնության ջանքերով։ Նախորդ փաթեթով նախատեսվում էր վերացնել թեկնածուների տարածքային ցուցակները եւ անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգին, վերացնել նաեւ կոալիցիաների ձեւավորման սահմանափակումները եւ ընդլայնել ժամկետները։ Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով նախատեսվում էր իջեցնել ընտրվելու նվազագույն շեմը, ընտրագրավի գումարը, ինչպես նաեւ ընտրության երաշխիքներ ապահովել նվազագույնը չորս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

30-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO