Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Բանանի արկղերից անցում հիգիենիկ պայմանների

Ի՞նչ իրավիճակ է հացի առաքման ոլորտում

Հացը մինչեւ բանանի արկղում հայտնվելն ու դրանից հետո, կամ՝ ավանդույթներից ու խորհուրդներից վերանում էինք ու տեղափոխվում դառն իրականություն, երբ գործը հասնում էր առաքմանը։ Հացի առաքման ժամանակ սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու խնդիրը վերածվել էր «ավանդույթի»։ Դեռեւս ոչ վաղ անցյալում այդ նպատակին ծառայեցվում էր ցանկացած մեքենա՝ անկախ վիճակից։ Միայն թե անվադողներն ու ղեկը տեղում լինեին ու հնարավոր լիներ վարել։ Առաքում իրականացնող մեքենայի հիգիենիկ վիճակը չէր էլ կարեւորվում գործատուի, արտադրողի համար, անգամ եթե նույն մեքենայով հացից հետո կամ առաջ շինանյութ առաքվեր։
Բայց հացի նշանակությունը մեր ազգի համար միայն սննդով չի սահմանափակվում։ Այն մեզ համար ազգային արժեք է։ Ու բոլորովին կարեւոր չէ, որ այդ կարգավիճակում միայն լավաշն է։ Հացի արարման անգամ ավանդույթ ենք ունեցել։
Պատմությունների համաձայն՝ հացի արարման աշխատանքները սկսել են տղամարդիկ՝ դաշտերում ցորեն ցանելով, մշակելով, ավարտել են կանայք՝ թոնրի շուրջ հաց թխելով։ Այդ ամենն էլ ուղեկցվել է հատուկ արարողակարգով։ Եվ մինչ օրս կարելի է հանդիպել դեպքերի, երբ խմորի վրա ձեռքով խաչ են անում, ինչպես այն ժամանակներում էր։ Գյուղերում որոշ բաներ պահպանվել են։ Բայց քաղաքային միջավայրում գործը տեխնոլոգիայինն է։ Միայն թե դա չի նշանակում, որ քաղաքաբնակների վերաբերմունքն այլ է։ Ամենեւին, այստեղ էլ, օրինակ, հացը գցելը մեղք է համարվում։ Սակայն արտադրամաս—խանութ—սպառող ճանապարհին «մեղանչել է, որ մեղանչում էին, կամ էլ մեղանչում են»։ Էլ չենք խոսում բանանի արկղերի մասին։
Բայց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձեւն ու տրամադրման կարգը ուժի մեջ մտնելուց հետո իրավիճակի փոփոխություն ակնկալվում է։
Սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչեւ 2020 թվականը։
«Խնդիրը գլոբալ առումով լուծված է եղել դեռեւս նախորդ տարվանից, այն տեսանկյունից, որ իրավակարգավորման նկատմամբ նախնական հսկողությունը իրականացվել էր, այսինքն՝ անձնագրերը եւ մեքենաները, որոնք ձեռք բերվեցին եւ ստացան՝ համապատասխանում էին չափորոշիչներին։
Բայց այլ հարց է, օրինակ, ունենալ մեքենա, եւ ի՞նչ անել հետոյի համար, որովհետեւ կարող են ունենալ մեքենա, որն ունի փայտե արկղեր, ու հետագայում արագության տակ տեղափոխեն այլ արկղերով»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա կարծում է, որ համապատասխան հետեւողական աշխատանք է պետք՝ արդյո՞ք կարգը պահպանվում է, թե՞ ոչ։ Պիպոյանը հիշեցնում է. «Դեռ այն ժամանակ էի ասում, որ ճիշտը ոչ թե ի սկզբանե, այլ հետո ստուգելն է»։
Նա նաեւ նկատում է, որ որպես ահազանգ հանրային օրակարգ գալիս են հիմնականում զանգվածային բնույթի խնդիրները։ Քննարկվող հարցը օրակարգից որպես մասսայական խնդիր ավելի քան մեկ տարի է՝ դուրս է եկել։ «Իսկ տեղային կա՞, թե՞ չկա՝ մոնիտորինգ պետք է իրականացնել, ինչը չի արվել»,—նշեց Պիպոյանը։
Հացի խնդիրը, սակայն, միայն արկղերով ու մեքենայով չի սահմանափակվում։ Մեկ այլ հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծվում խանութում՝ հիմնականում ծայրամասային բնակավայրերում։
Ինչպես ասում են՝ բարով—խերով տեղ հասնելուց հետո, հացի հետ «գործ» է ունենում մի կողմից փողը վերցնող, մյուս կողմից սնունդը սպառողին տվող վաճառողը։ Ու եթե վաճառակետում հացի տեղը փակ է, «բախտավորվում» ենք միայն վաճառողի մատնահետքերը ստամոքս տանելով, եթե ոչ՝ ամեն գնորդ չոր ու փափուկ, կարմիր ու սպիտակ է փնտրում, վերցնում, դնում, շուռումուռ տալիս… Պատկերացրեք՝ ինչ մատնահետքեր ու «պատմություն» ենք ներմուծում օրգանիզմ՝ մանրէներով ու բացիլներով։
Որոշ առեւտրի կետերում հիգիենիկ պայմանները պահպանվում են։ Բայց պետք չէ անմիջապես ոգեւորվել՝ տեսնելով պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված հացը։ Դրանից առաջ հարկավոր է մտորել այն տոպրակի մեջ դնելու գործընթացի մասին. գուցե տոպրակը փչելո՞վ են բացել, կամ էլ ցուցամատը լեզվով թրջելո՞վ։ Չէ՞ որ դրանք էլ «ընդունված» տարբերակներ են։
Հ. Գ. Խնդիրներին զուհագեռ սպասարկման մշակույթն է պետք փոխել։ Բայց դա պետական քաղաքականության շրջանակում հազիվ թե իրականանալի լինի, եթե անհատներն իրենք իրենց չփոխեն։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

30-05-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO