Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը մասնակցում է TIMSS-ին

Բացահայտվում են կրթական խնդիրներ

Մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների առաջադիմության միտումները ուսումնասիրվում են նաեւ Հայաստանում, կամ՝ մեր երկիրը TIMSS ծրագրի մասնակիցներից է։
TIMSS—ը 4—րդ եւ 8—րդ դասարանների երեխաների շրջանում չորս տարին մեկ անցկացվող հետազոտություն է՝ վերոնշյալ առարկաներից։ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2003—ին, հետո 2007թ., 2011թ., 2015թ.։ Հիմա էլ ընթանում են TIMSS 2019 աշխատանքները։ Փուլը քառամյա է։ TIMSS 2019—ը մեկնարկել է 2016—ին։ Կավարտվի մյուս տարի։ Այս տարի հիմնական փուլն է։ Ներառված 150 դպրոցներում քննությունն ավարտվել է։ Մասնակից երկրների համապատասխան բազան ներկայացնելուց հետո կսկսվի վերլուծությունը։ Իսկ 2020թ. ավարտին վերջնական արդյունքները կներկայացվեն հաստափոր գրքի տեսքով։
«Հետազոտության իմաստը մասնակից երկրի կրթական համակարգի թերությունները հայտնաբերելը, առավելությունները մատնանշելն է՝ համեմատության մեջ մասնակից մյուս երկրների հետ։ Իսկ մասնակից երկրների թիվը շուրջ 70 է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։
ԳԹԿ փոխտնօրենի խոսքերով՝ բոլորը երկրի զբաղեցրած տեղով են հետաքրքրվում, բայց նախաձեռնության իմաստը դա չէ։ «Իմաստը ոչ թե ուրիշներին հաղթելն է, այլ նպատակ ունի... Օրինակ, երկրաչափությունից, ասում է՝ նորմալ է, հանրահաշվից վատ է, բնագիտությունն այսպես է, ֆիզիկան այնպես է։
Մեր պարագայում բնագիտական առարկաները մեզ մոտ խնդիր են։ Այդ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը պակասել է։ Նկատում ենք նաեւ, որ խնդիրների ձեւակերպումը մեր երեխաների համար անսովոր է»,–ասում է նա ու այդուհանդերձ նշում, որ մի քանի տարի միջին դիրքեր ենք զբաղեցրել, հիմա միջինից ավելի ցածր դիրքում ենք մյուս երկրների համեմատ։ Բաղդասարյանը միաժամանակ ընդգծում է, որ, օրինակ, Նորվեգիան ցածր տեղ է զբաղեցնում, ու տեղի իմաստով դա նրանց չի մտահոգում։ Ասում է՝ հասկանում են, որ դա ազդանշան է, որ ինչ—որ բան լավ չէ։ Սկսում են միջոցներ ձեռնարկել. «Սա դիագնոստիկա է, թերություններն է ցույց տալիս եւ շտկելով համակարգն առաջ է գնում»։
Իսկ թե մեր պարագայում արդյունքները որեւէ փոփոխություն ենթադրո՞ւմ են՝ Արսեն Բաղդասարյանը պատասխանում է, որ կրթական ծրագրերը նախատեսում են վերանայել. «Չէի ասի՝ միայն TIMSS—ի արդյունքների պատճառով, բայց նաեւ դրանք հաշվի առնելով։ Ես այսպես եմ հասկանում, որ միտումը ոնց որ թե խիստ ակադեմիականից առավել կիրառական, ավելի ստեղծագործ մտածելակերպի կողմն է գնում»։
Նա նկատում է, որ ծրագրում ներառված խնդիրները մի փոքր կյանքին են մոտեցված, իրավիճակային առաջադրանքներ են։ Մինչդեռ մեր աշակերտներն ավելի, այսպես ասած, ակադեմիական առաջադրանքների են սովոր՝ լուծել հավասարումը, պարզեցնել եւ այլն. «Իսկ դրանք շատ դեպքերում դասական իմաստով առաջադրանք չեն, որ սկսես լուծել։ Կարող է լինել նմանօրինակ հարց՝ երբ ավտոբուսում ինչ—որ մեկը հազա, ի՞նչ միջոց կձեռնարկես, որպեսզի դու էլ չհիվանդանաս։ Երեխաները սպասում են, ասենք, «x» լինի՝ տեղադրեն, մինչդեռ պետք է գրել, ենթադրենք, ավտոբուսից պետք է իջնել, ու խնդիրը լուծված է։ Չեն պատկերացնում, որ այդքան պարզ կարող է լինել։ Իսկ որտեղ հավասարումներ կան, մերոնք լավ էլ լուծում են»։
Մյուս կողմից էլ հետեւյալ խնդրի մասին է խոսում՝ միջառարկայական կապերը քարացած են եղել։ Ինչպես մեր զրուցակիցն է նկատում՝ ամեն առարկա իր նյութն է ուսումնասիրել, ու շատ դեպքերում կապերը չեն եղել, որ դա ուսումնասիրվում է, որպեսզի տվյալ իրավիճակում կիրառվի։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

30-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO