Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Առաջիկայում կմեկնարկեն պլանային ստուգումները

Ի՞նչ փուլում է տարեկան բուժզննման պարտադիր գործընթացը

Անցյալ տարեվերջին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դիմահարդարման, մատնահարդարման եւ նմանատիպ այլ հաստատությունների աշխատակիցներին տարեկան մեկ անգամ հետազոտել որոշ հիվանդությունների նկատմամբ՝ այդ կերպ նվազեցնելով վարակի ռիսկը։ Կոսմետոլոգիական կենտրոններն այն ինվազիվ բժշկական միջամտություն իրականացնող վայրերն են, որոնք խախտում են մաշկի եւ լորձաթաղանթի ամբողջականությունը, ուստի համարվելով ռիսկային խումբ, կարող են ունենալ մասնագիտական վարակում, քանի որ տեղյակ չեն, թե ինչ առողջական վիճակում գտնվող պացիենտների են սպասարկում։
Այս տարվանից հատկապես մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները եւ դաջվածք անողները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, որպեսզի պարբերական զննությունների միջոցով հայտնաբերվեն հեպատիտ B եւ C հիվանդություններ ունեցողները եւ ժամանակավորապես դադարեցնեն պացիենտների հետ գործունեությունը։ Հարկ է նշել, որ այս մասնագիտական ծառայությունները ներկայացնողները նշյալ վարակների տարածման ակտիվ աղբյուր են, քանի որ առնչվում են այնպիսի պրոցեդուրաների հետ, որոնք կարող են հիվանդ պացիենտից փոխանցվել առողջ պացիենտին՝ գործիքներից փոխանցվող արյան միջոցով։ Այս կենտրոններում վերահսկողական գործառույթները վերապահված են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, ուստի վերոնշյալ կառույցից պարզաբանում խնդրեցինք, թե ինչ փուլում է գործընթացը։ Տեսչական մարմնի պետի տեղակալ Սամվել Սողոմոնյանի տեղեկացմամբ շուտով կմեկնարկի ստուգումների փուլը։
«Դաջվածի, դիմահարդարման եւ կոսմետոլոգիական կենտրոններում իրականացվող ինվազիվ միջամտությունները պարունակում են արյունային վարակի փոխանցման ռիսկ, մասնավորապես հեպատիտ Ց—ի փոխանցման առումով։ Ուստի այս տարի մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ նման կենտրոններում վերահսկողական գործառույթների իրականացումը։ Թիրախավորված զբաղվելու ենք այս խնդրով։ Փորձելու ենք իրազեկման խորհրդատվության լայնածավալ աշխատանքներ իրականացնել, որից հետո արդեն ստուգումներով կայցելենք տնտեսավարողներին՝ հասկանալու համար ինչքանով պատշաճ են իրենց մոտ պահպանում սանիտարահիգիենիկ նորմերը, ինչքանով պատճաշ են իրականացվում գործիքների ախտահանումը եւ բուժանձնակազմի բուժզննության գործընթացի պահպանումը»,–նշեց Սամվել Սողոմոնյանը՝ հավելելով, որ տարեկան բուժզննումն ահրաժեշտ է վարակի առկայության դեպքում վարակը չտարածելու համար։ Այս ուղղությամբ տեսչական մարմինը պլանավորված աշխատանքներ ունի իրականացնելու առաջիկայում պլանավորվող ստուգումների համատեքստում։
«Առայժմ զուտ նմանատիպ բողոքների առկայության դեպքում մենք վարչական վարույթներ ենք իրականացնում, հայտնաբերում ենք խախտումները եւ պատժում ենք տնտեսավարողներին օրենքով հաստատված կարգով»,–ասաց տեսչական մարմնի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով որ նմանատիպ խախտում տեսչական մարմինն արդեն արձանագրել է հնչած ահազանգի միջոցով։ Դա վերաբերել է պատշաճ սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության եւ համապատասխան նորմերը չապահովելու դեպքերին։ Առայժմ նման վարչական վարույթների թիվը մեծ չէ, եւ հիմնական վերահսկողական գործիքակազմը իր ամբողջ ծավալով կկիրառի պլանային ստուգումների շրջանակներում։ Այն պնդմանը, թե շատ կոսմետոլոգիական եւ դիմահարդարման կենտրոնների ղեկավարներ դրական չեն արձագանքել բուժանձնակազմի տարեկան պարտադիր զննման օրենքի նախագծին, ելնելով ստվերային աշխատողների առկայությունից, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետի տեղակալն ասաց. «Ինձ համար անհասկանալի պնդում է, քանի որ ստվերային աշխատող ունենալ չի կարելի, եւ դա չի բխում մեր օրենսդրության շահերից։ Վաղ թե ուշ այդ ինֆորմացիան կդառնա հասանելի, եւ այս կամ այն տեսչական մարմինը կհայտնաբերի եւ պատժամիջոցներ կկիրառի տնտեսավարողի նկատմամբ։ Ես ուղղակի կոչ կանեմ մեր տնտեսավարողներին զերծ մնալ չգրանցված աշխատողներ ունենալուց եւ տնտեսական գործունեություն իրականցնել ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում։ Կոչ եմ անում նաեւ բոլոր աշխատակիցերին, որոնք կարող են ռիսկեր ստեղծել հաճախորդների առողջության համար, տարեկան պարտադիր բժշկական զննում անցնել եւ համապատասխան գրառումներ կատարել սանիտարական գրքույկներում՝ ելնելով որոշման նախագծից։ Վստահ եղեք, որ մենք հետեւողական ենք լինելու նման խախտումները հայտնաբերելու հարցում»։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

30-05-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO