Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մարզիչը պատրաստվում է վերադառնալ

2015 թվականի վերջին պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով ձեռբակալված Երեւանի «Ուլիս» ակումբի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը վերադառնում է ֆուտբոլային աշխատանքի։ Այդ մասին մարզիչն ինքը հայտնեց երեկվա ասուլիսում, նշելով, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է վերականգնել նրա մասնագիտական արտոնագիրը։
Վերջին իրադարձությունները Գագիկ Սիմոնյանը կարեւորում է նախեւառաջ իր սասանված հեղինակությունը վերականգնելու տեսանկյունից։ «Ուրախ եմ, որ վերջապես արդարությունը հաղթեց, եւ կարողացա ապացուցել, որ ընդհանրապես չեմ առնչվել այդ ամենին։ Դրանով կարողացա ընկերներիս, ընտանիքիս, ինձ ճանաչողներին ապացուցել իմ անմեղությունը եւ մաքուր խղճով վերադառնալ ֆուտբոլ։ Այս ողջ պատմությունը տեւեց 3 տարի 5 ամիս, որի ընթացքում ամեն ինչ արեցի, որպեսզի ապացուցեմ իմ անմեղությունը։ Միայն ինքս գիտեմ, թե ինչ դժվարությունների միջով եմ անցել այդ ընթացքում։ Հասել էի կիսախելագարության աստիճանի»,–խոստովանեց նա։
Բանախոսը տեղեկացրեց, որ գործի կարճումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես վերանայել է դիրքորոշումն իր նկատմամբ։ «Մայիսի 24—ին ֆեդերացիայում հանդիպելով Արմեն Մելիքբեկյանին ու Արմեն Նիկողոսյանին՝ կոնկրետ ասացի, որ լիցենզիայիս հարցը չլուծելու դեպքում հացադուլ կսկսեմ շենքի առաջին հարկում։ Նույն օրը երեկոյան կարճատեւ զրույց ունեցա ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Ասացի, որ ազգային անվտանգությունում իմ դեմ ցանկացած ապացույցի առկայության դեպքում պատրաստ եմ ստորագրել եւ գնալ 5 տարի նստել, որովհետեւ առնվազն այդքան պատժաժամկետ է նախատեսված։ Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահին, որ մեկ շաբաթից ինձ զանգահարեցին եւ ասացին, որ նրա կարգադրությամբ ինձ կտրամադրվի լիցենզիա»,–պատմեց մարզիչը։
Միաժամանակ, նա չհերքեց, որ խաղադրույքներ իրականում կատարվել են, բայց ոչ թե 1—3 հազար դոլարի շրջանառությամբ, ինչպես հայտարարվել էր նախկինում, այլ դրանց ծավալը հասել է շուրջ 2,5 մլն դոլարի։ «Այդ խաղադրույքները կատարվել էին այլ երկրներում։ Բայց, ՀՖՖ—ին ՈւԵՖԱ—ի հասցեագրված նամակում նշված է եղել 4—5 թիմի անուն։ Այդ դեպքում ինչու ամեն ինչ բարդվեց ինձ վրա։ Հիմա խիղճս հանգիստ է, բայց ավելի հանգիստ կլինի, եթե իմանամ, թե իրականում ով է կանգնած այդ ամենի հետեւում։ Եթե խաղադրույքներ կատարեի, ապա, հավատացեք, մի քանի ամսում 2—3 միլիոն դոլար կաշխատեի»,–հայտնեց Սիմոնյանը։
Ի դեպ, նշվեց, որ գործով անցնող մյուս մեղադրյալների («Ուլիս—2»—ի երկու ֆուտբոլիստների եւ ադմինիստրատորի) վերաբերյալ արդարացման վճիռ չի կայացվել, բայց նրանք նույնպես ազատության մեջ են։ «Դատարանն ինձ չի արդարացրել, այլ կարճել է գործը։ Մինչ այդ արդեն զրուցել էի Մելիքբեկյանի եւ ֆեդերացիայի փաստաբանի հետ, որպեսզի հասկանամ. արդյոք կարճման դեպքում կարո՞ղ եմ վերականգնել արտոնագիրս, թե՞ պետք է հասնեմ արդարացման վճռի։ Հնարավոր է, հասնելով արդարացման՝ նաեւ փոխհատուցում ստանայի, բայց այդ քայլին չեմ գնացել, որ շուտ պրծնեմ այս ամենից, քանի որ գործը կփոխանցվեր այլ ատյան եւ կձգձգվեր»,–պարզաբանեց Սիմոնյանը։
Այնուհանդերձ, նա մտադիր է մինչեւ վերջ պարզել գործի ստույգ հանգամանքները. «Իմ ուզածն այն է, որ պատժվեն իրական մեղավորները եւ ամեն ինչ անելու եմ դրա համար։ ՀՖՖ նախագահին բացատրել եմ, թե որտեղից, ինչ եւ ինչպես է եղել, իսկ մնացածը, կարծում եմ, իրենց որոշելիքն է»։
Սիմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն առաջարկ ունի Երեւանի «Արարատից»։ Գործը դեռ բանակցային փուլում է, սակայն մոտ է դրական հանգուցալուծմանը։ Առայժմ նրա արտոնագիրը միայն «Ա» կարգի է, ինչը ենթադրում է, որ մարզիչը չի կարող գլխավորել թիմը, բայց կարող է աշխատել օգնականի կարգավիճակով։ «Ճիշտ է, լիցենզիաս թույլ չի տալիս աշխատելու որպես գլխավոր մարզիչ, բայց պատրաստ եմ ամեն կերպ օգնելու թիմին՝ հասնելու ամենաբարձր որակների եւ մակարդակի։ Պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ ազատվեմ այս պիտակից։ Չեմ հպարտանում, որ արդարացվել եմ։ Կհպարտանամ, եթե թիմս չեմպիոն դառնա։ Ինքս մաքսիմալիստ եմ ու պայքարելու եմ մինչեւ վերջ»,–ամփոփեց մարզիչը։
Հավելենք, որ Գագիկ Սիմոնյանը 2015 թվականի դեկտեմբերի 24—ին կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի հիման վրա։ Դրանից 6 ամիս անց ազատ էր արձակվել, սակայն դատավարությունը շարունակվում էր։
Ասուլիսին մասնակցում էր նաեւ ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյանը, որը նշեց. «Մյուս մեղադրյալների մասով արդարացման որոշման մասին տեղեկություն չունեմ։ Միգուցե նրանք որոշել են չպայքարել իրենց անվան համար, որովհետեւ մեղավոր են։ Վերջապես եղել է հետաքննություն եւ ապացուցվել է, որ առաջին խմբի թիմում իրոք կատարվել են խաղադրույքներ։ Սիմոնյանի պարագայում կան հակառակ փաստարկները»։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

31-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO