Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Օրվա հերոսները երեխաներն են

Հայաստանում նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Պաղպաղակ ու քաղցր՝ որքան ուզեն. երեխաների համար այսօրն առանց «չիկարելիների» է։ Իսկ, օրինակ, Բաղրամյան պողոտայում անգամ կարող են երթեւեկելի գոտի դուրս գալ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտան Պռոշյանից մինչեւ Մոսկովյան խաչմերուկները այսօր փակ է։ Այլ կերպ ասած՝ մեծերը հոգում են, որպեսզի փոքրիկների իրավունքները առանձնահատուկ պաշտպանված լինեն հունիսի 1—ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային ու ամռան առաջին օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։
Օրվա շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Խորհրդարանի այգում եւ Բաղրամյան պողոտայում անցկացվող միջոցառմանը մասնակցում են թատերական խմբեր, հայորդյաց տներ, երաժշտական խմբեր, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ։ Միջոցառմանը հրավիրված են նաեւ երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից։ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում ու արյունաբանական կենտրոնի բակում կյանքի են կոչվել տոնական մի շարք նախաձեռնություններ՝ քաղցկեղը հաղթահարած երեխաների գործուն մասնակցությամբ։
Իսկ Երեւանի քաղաքապետարանը եւ կենդանաբանական այգին այսօր բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում են մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրի։ Երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է։ Ազատության հրապարակում էլ միջոցառումները փոքրիկների համար մեկնարկում են ժամը 11։00—ին ու կշարունակվեն մինչեւ 13։30—ը։
Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ.՝ Ժնեւում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ։ Հունիսի 1—ն առաջին անգամ նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.։ Օրը նշում են հետխորհրդային գրեթե բոլոր երկրները։ Վերջին տարիներին այդ երկրներին են միացել նաեւ եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ։
Մեր երկիրը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992—ին։ Այնուհետեւ 1996—ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ 2002—2003թթ. էլ ընդունվեցին երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում առանցքային նշանակություն ունեցող «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ քրեական օրենսգիրքը։ Առաջին անգամ սահմանվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը եւ մի շարք առանձնահատկություններ։ Թեեւ նշվածներին հաջորդել են նաեւ օրենսդրական տարբեր կարգավորումներ, այդուհանդերձ, երեխայի իրավունքների ոտնահարման դեպքեր պատահում են, ցավոք, երբեմն նաեւ ընտանիքի ու ծնողների կողմից։
Բայց պետք է նշենք նաեւ, որ երեխաները հայերիս թուլությունն են։ Մեր ազգի՝ երեխաների հանդեպ ծայրահեղ ուշադրության ու չափազանց ընդգծված վերաբերմունքի մասին անգամ կատակում ենք։ Ամենայն հարգանքով, բայցեւ հումորով ենք արձանագրում, որ անգամ 40—ն անց չափահաս տղամարդուն մայրը կարող է դիմել «բալիկս» կամ մանկության տարիներից «մանկականացված» անունով՝ «իկ», «ուլ» վերջածանցներով։ Սա էլ մեր ազգային մենթալիտետն է։ Հայ ծնողի ստանձնած «պարտավորությունը» երեխայի նկատմամբ հիմնականում ցմահ է։ Երեխա լույս աշխարհ բերելուց հետո մեր կյանքի գերնպատակը հանուն նրա ապրելն է։ Եվ այս օրը՝ հունիսի 1—ն էլ ապրում ենք երեխայի համար կատարյալ տոն ապահովելու համար, որպեսզի ոչ մի միջոցառում բաց չթողնենք։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

01-06-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO