Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պայքարը ոչ թե խաղերի, այլ խաղամոլության դեմ է

Աղմուկ բարձրացրած նախագծի դրական եւ բացասական հետեւանքները

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի, նույն խմբակցությունից Սիփան Փաշինյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի առաջարկած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որի նպատակն է սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու, հրապուրվելու անմիջական հնարավորությունը։ Քանի որ, ըստ նախագծի հեղինակների, ներկայումս անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, ուստի նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ եւ Մեղրի համայնքների վարչական սահմաններում։ Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում եւ հավանության արժանացել։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից, այսինքն, ընկերությունները 1,5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին, իսկ գազալցակայաններում եւ այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10—օրյա ժամկետում։ Չի լինի նաեւ ֆինանսական երաշխիքի պահանջը։ Նա նաեւ ասել էր, որ միեւնույն ժամանակ մինչեւ գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։ Շահագրգիռ կողմերի շրջանում նախագիծը դժգոհության ալիք բարձրացրեց։ Ազգային ժողովի շենքի մոտ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ։ Նրանք նշում էին, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով խաղամոլության հարցը չի լուծվի, եւ որ այդպիսով նպաստում են օնլայն տիրույթում գործող ընկերությունների մենաշնորհի հաստատմանը, հարյուրավոր աշխատատեղերի կրճատմանը։
Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը թեմայի շուրջ «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ բուքմեյքերական ընկերությունները օրենքի ընդունումից հետո, մոտ մեկ տարի դեռ կշարունակեն գործել, այսինքն՝ այդ գրասենյակներում աշխատող անձանց համար հնարավոր փոփոխությունը կանխատեսելի կլինի, եւ մեկ տարվա ընթացքում ժամանակ կունենան նոր աշխատանք փնտրելու։ Խնդիրն, ասում է, իսկապես շատ նուրբ է, եւ գտնում է, որ չպետք է դիտարկել միայն աշխատատեղերի կրճատման հարցը։ Ասում է՝ քարոզարշավի ընթացքում ամեն երրորդ քաղաքացին մոտենալիս խնդրում էր՝ փակել բուքմեյքերական գրասենյակները։ «Ընտանիքներ են ամուսնալուծվել պարտքերի պատճառով, քրեական հանցագործությունների դեպքեր են արձանագրվել։ Այդ գրասենյակներում գործող կանոնները, ըստ էության, դուրս են օրենքի շրջանակներից։ Կուտակված պարտքը փորձում են վերցնել «տղայական» կանոններով։ Շատ դեպքերում մարդկանց են առեւանգում, տեղի են ունենում ծեծկռտուքներ։ Անգամ դանակահարության եւ սպանության դեպքեր են եղել։ Քաղաքացիները մեզ պատվիրակել են խորհրդարան, որպեսզի նաեւ այսպիսի խնդիրներին լուծում գտնենք։ Մեր խորին համոզմամբ այդ լուծումը կա։ Երբեմն գազալցակայաններում տեսնում եմ, թե որ սոցիալական խմբի մարդիկ են խաղում։ Օրինակ՝ տաքսու վարորդը, որ ժամեր շարունակ աշխատում է, մի քանի րոպեում ունեցած գումարը հանձնում է ապարատին, հայհոյելով, բարկանալով գնում։ Լավագույն լուծումը կլիներ, որ ընդհանրապես Հայաստանում նման դեպքեր չլինեին»,–ընդգծեց պատգամավորը։ Գաբրիելյանը կարծում է, որ օնլայն դաշտ տեղափոխելով՝ որոշակի խնդիրներ արդեն իսկ լուծվում են, օրինակ կանխվում է «նիսյա» հասկացողությունը, եթե չունես գումար, չես կարող խաղալ։ «Օնլայն խաղերը տեղեկատվական դարում արգելափակելը բարդ գործընթաց կլինի։ Շատ լավ գիտենք, որ գոյություն ունեն միջազգային բուքմեյքերական ընկերություններ։ Վերահսկելը շատ բարդ է իրականում»,—շեշտեց նա՝ հավելելով, որ կողմ է քվեարկելու օրինագծին։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ գրասենյակների աշխատակիցների բողոքի հիմնավորումը անհավասար պայմաններն են։ Նրանք համարում են, որ փակելով գրասենյակները՝ օնլայն հարթակում գործող կազմակեպությունների համար ստեղծվում է բիզնեսի ընդլայնման դաշտ։ Հանձնաժողովում քննարկվել է նաեւ օնլայն հարթակում գործունեության սահմանափակման հարցը։ «Մարդիկ բողոքում են անարդարությունից եւ անհավասար պայմաններից։ Օրենքի դրույթներից ողջունում եմ օրինակ 21 տարվա տարիքային սահմանափակումը, ընտանիքի անդամի հայցով, դատարանի որոշմամբ արգելումը, մասնակցությունը խաղերին, ապարատների հեռացումը կրթօջախներից եւ այն հանրային վայրերից, որտեղ երիտասարդություն եւ երեխաներ են կենտրոնացած, եւ որոնց համար գայթակղության սահմանափակումը եւս կարեւոր քայլ է։ Օրենքում կան դրույթներ, որոնք խնդրահարույց են։ Ցանկացած նախագիծ, որը կսահմանափակի կամ առավելություններ կստեղծի մեկ այլ ընկերության համար, մեր կողմից ողջունելի համարվել չի կարող։ Հետեւաբար, հավասար պայմաններ ստեղծելու խնդիր ունենք։ Դեռեւս չգիտեմ այստեղ լուծումներն ինչպիսին են լինելու, եւ առհասարակ դա հնարավո՞ր է, որովհետեւ եթե նույնիսկ սահմանափակես տեղական ընկերության օնլայն հարթակները, խաղացողները հանգիստ կարող են տեղափոխվել օտարերկրյա հարթակներ։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք սա կարո՞ղ է սահմանափակել խաղամոլությունը Հայաստանում առհասարակ, խաղամոլների քանակը կնվազի՞, թե՞ ոչ»,—նկատեց Խաչատրյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը դրական է գնահատում նախագիծը եւ գտնում է, որ պետք է հասարակությանը խաղամոլություն կոչված երեւույթից աստիճանաբար հեռացնել. «Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գումարի համար խաղամոլները անգամ թալանել են իրենց ընտանիքի անդամներին, դիմել ծայրահեղ քայլերի։ Սա էլ է մեր պետականությանը վնասող գործոն։ Անցումը պետք է կատարել այնպես, որ կտրուկ անդրադարձ չունենա մարդկանց սոցիալական վիճակի վրա»։ Պետրոսյանը շեշտում է՝ սա էլ է այն անհրաժեշտ միջոցառումներից մեկը, որը զուգորդվում է աշխատատեղերի կրճատումով։ «Բուքմեյքերական գրասենյակում աշխատող, օրինակ, հավաքարարը, կամ մեկ այլ գործառույթ իրականացնող անձ, որը բացարձակ շահույթ չի ստանում այդ ամենից, ընդամենը վարձատրվում է իր աշխատանքի դիմաց, ինչո՞վ է մեղավոր։ Ամեն դեպքում դժվար է նախագծի մասին միանշանակ գնահատական տալ։ Լավ է, որ մենք կարողանանք երիտասարդներին հետ պահել այդ կործանարար ճանապարհից։ Կան դեպքեր, երբ դեռահասները տարվել են խաղամոլությամբ եւ ծանր նյութական կացության մեջ դրել իրենց հարազատներին։ Այս իմաստով ուրախ կլինեմ, որ երեւույթը չլինի, բայց նորից եմ ասում, սա զուգորդվելու է կրճատումներով»,—ընդգծեց պատգամավորը՝ շեշտելով՝ որ հարյուրավոր ընտանիքներ ապրում են այդ հաստատությունների աշխատավարձերով։ Խմբակցությունում բացասական մոտեցում չկա նախագծի վերաբերյալ, բայց դեռ վերջնական տեսակետ չունեն։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

01-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO