Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ձեւակերպումը արտառոց չէ

Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունն է

Մայիսի 27-30-ը տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես եկան հայտարարությամբ, որում վերլուծաբանների ուշադրությունն էր գրավել այն ձեւակերպումը, որ «Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ»։
ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նման ձեւակերպումները նախկինում եւս եղել են, ինչպես օրինակ՝ 2015 թ. հոկտեմբերի 29—ի, 2017 թ. հունիսի 19—ի հայտարարությունների մեջ, եւ դրանից մեծ խնդիր պետք չէ սարքել։ «Նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նմանատիպ հանդիպումներ ունենում են, բայց դա որեւէ կերպ չի կարող հավասարվել Արցախում, ինչպես իրենք են նշում, «դե ֆակտո» իշխանությունների հետ ունեցած հանդիպումներին, այսինքն՝ դրանք երբեւիցե կշեռքի միեւնույն նժարի վրա չեն դրվել։ Կարծում եմ՝ անհանգստանալու որեւէ խնդիր չունենք։ Սա հերթական հայտարարություններից մեկն է»,–ասաց Հայրապետյանը։ Հայտարարության վերջում կոչ է արվում կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել հետագա լարվածությունից խուսափելու համար։ Պատգամավորի կարծիքով, խոսքը Ադրբեջանի իրականացրած վերջին լայնածավալ զորավարժությունների մասին է։ Նշենք, որ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, երբ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում առանց այդ մասին նախապես ծանուցելու ԵԱՀԿ—ին, ինչը ԵԱՀԿ հանձնառության խախտում է։
Հայրապետյանը կարեւորեց նաեւ համանախագահների կողմից հումանիտար նախաձեռնություններին անդրադառնալու հանգամանքը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս պնդել է, որ «առանց մթնոլորտի առողջացման մենք չենք կարող խոսել որեւէ առարկայական եւ աշխատող լուծման մասին»։ «Ըստ էության, համանախագահների հայտարարությունը փաստում է, որ մեր առաջարկած օրակարգն ընկալելի ու հասկանալի է, եւ քայլ առ քայլ շարժվում ենք այդ ուղղությամբ։ Իսկ թե ինչ քայլեր եւ գործողություններ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում։ Առաջարկները կներկայացվեն ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,–ասաց նա։ Հումանիտար նախաձեռնությունների շրջանակներում արդեն քննարկվել են մի շարք գաղափարներ, մասնավորապես լրագրողների փոխադարձ այցեր, ռազմագերիների ընտանիքների այցեր։ Թե ինչ հավելյալ առաջարկներ կլինեն, որոնք կվերաբերվեն հումանիտար ոլորտին եւ անվտանգությանը, հավանաբար հայտնի կդառնա երկու երկրների ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում։
Պատգամավոր Գոռ Գեւորգյանը նույնպես անտեղի է համարում այս հարցի շուրջ ստեղծված աղմուկը եւ դրա շուրջ տարբեր տեսակի շահարկումներ անելը։ «Դա եղել է ընդունված ձեւաչափ, օրակարգային բաղադրիչ»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ 1993—97 թվականներին, երբ բանակցային գործընթացն ընթանում էր եռակողմ ձեւաչափով, ներգրավված են եղել նաեւ համայնքների ներկայացուցիչները։ Ստեփանակերտը դեմ էր արտահայտվում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը, իսկ Բաքուն էլ՝ Արցախի ներկայացուցիչների ներկայությանը բանակցային գործընթացում։
Բանակցային գործընթացի ժամանակագրության համաձայն՝ համայնքների վերաբերյալ դրույթն ամրագրված է եղել նաեւ Քի Վեսթում 2001 թվականին։ Առաջին անգամ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» հիշատակվել է 1992 թվականի մարտի 24—ի Հելսինկիի փաստաթղթում, որտեղ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի այլ ներկայացուցիչներ» ձեւակերպումը՝ նկատի ունենալով Շուշիի քաղաքային իշխանությունը։ «Պետք է հասկանանք հետեւյալը՝ առհասարակ համայնքի ներկայության վերաբերյալ դիտարկումները համաչափ եւ օբյեկտիվ են այն իմաստով, որ 1988 թվականի դրությամբ ադրբեջանական համայնքն Արցախում 20 տոկոսից մի փոքր ավելի էր»,–ասաց Գեւորգյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

01-06-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO