Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայկական հավաքականների նորամուտը

Այսօր Արցախում կազդարարվի ֆուտբոլի ԿոնԻՖԱ-ի Եվրոպայի գավաթի 3-րդ խաղարկության մեկնարկը, իսկ արդեն հունիսի 2-ից ութ թիմեր կսկսեն պայքարը գլխավոր մրցանակի համար։ Ուղիղ մեկ շաբաթում չճանաչված երկրների հավաքականները պարզելու են իրենցից ուժեղագույնին՝ տեղացի երկրպագուներին հնարավորություն տալով անմիջականորեն հաղորդակցվելու միջազգային մարզահանդեսին։ Եվ իհարկե, մեր հայրենակիցների համակրանքն ուղղված է լինելու մրցաշարին մասնակցող հայկական երկու թիմերին։
Ազատ Արցախը ոչ միայն առաջին անգամ է ողջունում ֆուտբոլային նման մրցաշարի մասնակիցներին, այլ ինքն էլ նշում է նորամուտը։ Երկրամասի հավաքականի մրցակցային փորձը տակավին սահմանափակվում է 2014-ին ԿոնԻՖԱ-ի կազմակերպած աշխարհի առաջնությամբ։ Ավելի հագեցած է Արեւմտյան Հայաստանի հավաքականի անցած մարզական ուղին, որը, սակայն, նույնպես անդրանիկ ելույթն է ունենալու եվրոպական ընդգրկվածության ստուգատեսում։ Հայկական այս երկու թիմերի նախկինում գրանցած արդյունքներին դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ ներկայացնենք սպասվող առաջնության որոշ մանրամասներ։
Նախ այն մասին, թե ինչ կազմակերպություն է ԿոնԻՖԱ—ն։ Դա Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան է, որը ստեղծվել է 2013 թվականի հունիսի 7—ին եւ միավորում է չճանաչված, մասնակիորեն ճանաչված, այլ երկրների կազմում ինքնավարություն ունեցող երկրամասերի եւ էթնիկ խմբերի 54 հավաքականների, որոնք ներկայացված չեն ՖԻՖԱ—ում եւ առանձին աշխարհամասերի ֆուտբոլային միավորումներում։ Քաղաքական բացարձակ չեզոքությամբ առաջնորդվող կազմակերպությունը 2014 թվականից անցկացնում է աշխարհի առաջնություններ, իսկ 2015—ից՝ Եվրոպայի գավաթի խաղարկություններ։ Արցախում անցկացվելիքը լինելու է այդ շարքի 6—րդ մրցումը։
Նախապես հայտարարվել էր, որ արցախյան խաղադաշտերում պայքարի են բռնվելու 12 հավաքականներ։ Այս տարվա հունվարին տեղի ունեցած վիճակահանությամբ նույնիսկ ձեւավորվել էր 3—ական թիմից կազմված չորս խումբ, սակայն ընթացքում Լուգանսկի, Դոնեցկի, Նիսի եւ Սարդինիայի ընտրանիները տարբեր պատճառաբանությամբ հրաժարվեցին մասնակցությունից, եւ մրցաշարի առաջին փուլի ձեւաչափը վերածվեց 4—ական թիմով երկու խմբի։ Այդպիսով, մեկնարկի պահին ունենք հետեւյալ պատկերը.
Ա խումբ. Արցախ, Սապմի (Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի հյուսիսում բնակվող ազգությունը ներկայացնող հավաքական), Աբխազիա, Չամերիա (Ալբանիայի ծովափնյա շրջաններում բնակվող ժողովրդի թիմ);
Բ խումբ. Պադանիա (Պո գետի հովտում գտնվող իտալական հյուսիսային 8 շրջանների հավաքական), Շեկլիների երկիր (Ռումինիայի հունգարացիներ), Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա։
Ըստ այդմ, Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի հավաքականները հունիսի 2—ին մրցելու են համապատասխանաբար Հարավային Օսիայի եւ Սապմիի (խաղերը սկսվելու են 18։00—ին եւ 18։30—ին), հունիսի 3—ին՝ Շեկլիի եւ Չամերիայի (16։00 եւ 18։00), իսկ հունիսի 4—ին՝ Պադանիայի եւ Աբխազիայի թիմերի հետ (18։00 եւ 18։30)։ Հունիսի 6—ին եւ 8—ին նախատեսված են փլեյ օֆի հանդիպումները, իսկ 9—ին, ժամը 18։30—ին, Ստեփանակերտում կսկսվի եզրափակիչ խաղը։ Հանդիպումները տեղի են ունենալու նաեւ Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունիի մարզադաշտերում։
Տեղին է նշել, որ Եվրոպայի գավաթի նախորդ երկու խաղարկություններն անցկացվել են Հունգարիայում եւ Հյուսիսային Կիպրոսում՝ պսակվելով Պադանիայի հավաքականի հաղթանակներով։
Իսկ ի՞նչ հավակնություններ ունեն հայկական թիմերը։ Ինչպես նշեցինք, նրանք առաջին անգամ են մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Արցախցիներն իրենց մասնակցած միջազգային միակ մրցաշարում՝ 2014 թվականի աշխարհի առաջնությունում հաղթել են Դարֆուրին (12։0), Սապմիին (5։1), պարտվել Էլան Վանինի (2։3) ու Նիսի (0։1) հավաքականներին եւ 12 թիմերի հաշվարկում գրավել 9—րդ տեղը։ 2016—ի համաշխարհային ստուգատեսում Արեւմտյան Հայաստանի հավաքականը ենթախմբում գերազանցել է Չագոս կղզու թիմին (12։0), պարտվել Աբխազիային (0։1), քառորդ եզրափակիչում 2։3 արդյունքով զիջել է Փենջաբին, իսկ 5—8—րդ տեղերի համար հանդիպումներում հաղթել է Իրաքի Քուրդիստանին (11 մետրանոցների հարվածաշարում՝ 6։5), ապա պարտվել Լապլանդիային (0։3) ու ճանաչվել է 5—րդը։ Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում էլ այս թիմը 16 հավաքականներից 7—րդն էր։ Իրենց խմբում մերոնք հաղթել էին Փենջաբին (1։0) եւ Կաբիլիային (4։0), ոչ—ոքի խաղացել Ճապոնիայի կորեացիների հետ (0։0), որից հետո 0։4 հաշվով պարտվել էին Շեկլիին ու Կասկադիային եւ վերջում՝ 7։0 հաշվով ջախջախել Բարավային։
Այդպիսով, մեր երկու հավաքականներն էլ անձնական հաշիվներ ունեն սպասվող մրցման որոշ մասնակիցների հետ։ Նրանց պետք է որ ոգեւորի հարազատ հողում հանդես գալու հանգամանքը, որը, հուսով ենք, գումարվելով հայ ֆուտբոլիստների պատրաստվածությանը, կվերարտադրվի գեղեցիկ խաղի ու հաղթանակների։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO