Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Լուսիկ Ագուլեցին նվիրական երազանք ուներ

Օրերս «Լուսիկ Ագուլեցի» տուն-թանգարանում էին հավաքվել մտավորականության ներկայացուցիչներ, արվեստի սիրահարներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի եւ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանի հիշատակին եւ, ցավոք, առաջին անգամ առանց հոբելյարի նշելու նրա ծննդյան օրը։
Լուսիկ Ագուլեցին մեր մայրաքաղաքին մի ուրույն երանգ եւ առանձնահատուկ հմայք հաղորդող արվեստագետ էր, որի բացակայությունը այսօր մեծապես զգում են ոչ միայն գործընկերներն ու մերձավորները, այլեւ նրա յուրօրինակ արվեստն ու գործունեությունը գնահատող բազմաթիվ հայրենակիցներ։
Լուսիկը ծնվել էր 1946 թվականի մայիսի 31—ին։ Երբ ծնողները աշխատանքի բերումով տեղափոխվեցին Երեւան, փոքրիկ աղջնակ Լուսիկը շարունակեց մնալ պապի ու տատի մոտ, մինչեւ դպրոց գնալը։
Երեւանում ապրելու տարիներին էլ Լուսիկը հաճախ էր Ագուլիս գնում՝ պապի ու տատի մոտ, իսկ վերադառնալիս օրեր շարունակ ապրում աննման պատկերներով, դրանք կտավին հանձնելու բուռն ցանկություն զգում։ Այդ ձգտումից էլ նրա երակներում արթնացան Գողթնի հռչակավոր գրիչների, գրչուհիների ու ծաղկողների աստվածապարգեւ շնորհները, եւ Լուսիկը որոշեց նկարչուհի դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Դեռեւս ուսանողության տարիներից իր ընտրած ասպարեզում հաջողությունը գրեթե միանգամից ուղեկցեց նրան՝ արժանացավ «Ավանգարդ» թերթի մրցանակին, իսկ Թիֆլիսում առաջին անգամ մասնակցելով միջազգային ցուցահանդեսի՝ ստացավ առաջին մրցանակը։ Հաջորդեցին ամբողջ շարք ցուցահանդեսներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ Գերմանիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իրաքում, ԱՄՆ—ում, աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։
Արդեն ճանաչված արվեստագետ Լուսիկը հետագայում էլ կապը չխզեց հարազատ բնօրրանի հետ։ Անգամ երբ արդեն ծերացած տատն ու պապը նույնպես Երեւան տեղափոխվեցին, ժամանակ առ ժամանակ ծննդավայր էր մեկնում՝ այցելում ծանոթներին, հայրենի լեռներին ու հարազատ վայրերին։
Գնում էր ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի հետ, կրկին ու կրկին ոգեշնչվում հոգեհարազատ պատկերներով եւ նախկին հայաբնակ վայրերից հայ արվեստի կորած նմուշներ հայտնաբերում։
...Նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տունը այսօր մշակույթի առինքնող կենտրոն է։ Այստեղ հաճախ են այցելում հայ եւ այլազգի մշակույթի գործիչներ եւ արվեստասերներ։ Արդեն թանգարանի կարգավիճակ ստացած այս տանը խնամքով պահվում են հնագույն գորգեր, կարպետներ, արծաթյա զարդեր, կենցաղային իրեր (որոնց զգալի մասը ժամանակին Ագուլիսից եւ շրջակա բնակավայրերից է ձեռք բերել Լուսիկը), հայկական տարազի գեղազարդ նմուշներ, որոնք իր հեղինակային ստեղծագործություններն են, եւ ազգային արժանապատվության մեծ զգացումով էր կրում։
Լուսիկ Ագուլեցու բնապատկերներում, դիմանկարներում, ծաղիկներում ամենուր զգացվում է Ագուլիսի շունչը, նրա տաճարների, հնամյա տների, կամարաձեւ դարպասների, դռան թակիչների, զարդերի, կենցաղային իրերի ուրվագծերը... Եվ այս ամենը նա ստեղծում էր ծեփանկարչական յուրօրինակ արվեստով, որով ավելի տարածականորեն է ընկալվում արվեստագետի հոգեւոր աշխարհի ողջ հարստությունը...
...Մի նվիրական երազանք ուներ Լուսիկը, որ հաճախ էր բացահայտում հայրենակիցներին հանդիպելիս՝ «Հրաշք լիներ, եւ մարդ կյանքում գոնե մեկ անգամ տիրոջ իրավունքով շրջեր Ագուլիսում, կրկին կտավին հանձներ նրա զարմանահրաշ գույներն ու պատկերները...»։
Լուսիկի իղձը ցավալիորեն չկատարվեց, բայց ինչպես նրա տուն—թանգարանում իր ծննդյան օրը հավաքված մտավորականներն ու արվեստի երկրպագուները հավաստեցին, ստեղծեց բարձրարժեք ու մնայուն արվեստ, որի դրսեւորումներն են ոչ միայն նրա կտավները, այլեւ գրքերն ու եզակի թանգարանային հավաքածուն։
Միջոցառմանը ներկայացվեց նաեւ Լուսիկ Ագուլեցու վերջին՝ «Հոգեւորի ճանապարհով» ինքնաբացահայտում—գիրքը, որը նկարչուհին իր ձեռքով էր հանձնել տպագրության, բայց, ցավոք, չհասցրեց տեսնել տպագրված օրինակը։

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

04-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO